Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հյուրանոցի հրդեհի հետևանքով զոhերի թիվը հասել է 78-ի, շինությունը կքանդվի․ Թուրքիա (նոր տեսանյութ) Եվրոպայի ամենահին արևային կայանը զարմացրել է գիտնականներին. այն գործում է ավելի քան 40 տարի Հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիականից դարձրել են բնական․ Լավրովի խոսքը բառի ընտրություն չէր


Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ

Մշակույթ

Ընդլայնելով ստեղծագործական գործունեության սահմանները, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին երևանյան հանդիսատեսի և հայկական մայրաքաղաքի հյուրերի դատին կներկայացնի «Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը Ռեյ Կունիի երգիծական պիեսի հիման վրա։

Այն թատրոնի պատմության մեջ հրավիրված ռեժիսորի՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Արմեն Մարգարյանի կողմից ներկայացում բեմադրելու նախադեպ կհանդիսանա։ «Չափազանց ամուսնացած տաքսիստը» հուզիչ պատմություն է սովորական տաքսիստի կյանքի մասին, որը անսպասելիորեն ներքաշվում է բարդ իրադրության մեջ։ Այն ոչ միայն զվարճալի կատակերգություն է, այլ նաև պատմություն սիրո և հավատարմության մասին։ Պիեսը ստիպում է մտածել, թե ինչ զոհողությունների ենք մենք պատրաստ հանուն մեր ընտանիքների և սիրելի մարդկանց պահպանության։  

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի համար այս իրադարձության մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դերասանները  առաջին անգամ բեմ կբարձրանան «Արկտիկական բեմ» միջազգային թատերական երկրորդ փառատոնում ունեցած հաջող ելույթից հետո։ Այնտեղ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով և ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բեմադրությամբ «Ողջ ձայնով» ներկայացումը արժանացել է երկու հատուկ պատվոգրի։   

«Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը նախապատրաստվել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Այս անգամ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը կխաղա Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Հարկ է նշել, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից ողջ տարվա ընթացքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի կողմից նախապատրաստվեն ամենատարբեր ժանրերի բեմադրություններ՝ կատակերգությունից մինչև պոետական ներկայացում։  Քանի որ իր հարազատ հողից բռնի տեղահանված թատրոնը չունի սեփական բեմը, ներկայացումների համար կազմակերպության և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից վարձակալվել են «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմերը և «Անի» հյուրանոցի դահլիճը։   Չի կարելի չնշել նաև, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել Երևանի «Մոսկվայի տունը» և «Ա տուն» ստեղծագործական կենտրոնը, իսկ  2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատերախումբը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին գրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Բորդովի կողմից։ Ստեփանակերտում թատրոնի կայացմանը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Երևանում նրա վերածնունդին աջակցել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության գործընկերները Յուրի Նավոյանի ղեկավարությամբ, ով նաև թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ինչ է պատմել Սևակ ԽանաղյանըԴավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան, նշանադրությունից կադրեր է հրապարակել Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հյուրանոցի հրդեհի հետևանքով զոhերի թիվը հասել է 78-ի, շինությունը կքանդվի․ Թուրքիա (նոր տեսանյութ) Եվրոպայի ամենահին արևային կայանը զարմացրել է գիտնականներին. այն գործում է ավելի քան 40 տարի Հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիականից դարձրել են բնական․ Լավրովի խոսքը բառի ընտրություն չէր Հենաշարժողական խնդիրներ ունեցող կապանցի երեխաները ԶՊՄԿ-ի աջակցությամբ ընդունում են անհրաժեշտ թերապիաներըՓաշինյանի նոր որոշումները «Ստատուս Քվո». Արցախի հանձնումը հրեշավոր ձևով կազմակերպած ծրագիր էր․ Ավետիք Չալաբյան 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Shamshyan Այս իշխանությունը շարժվում է կլանային, ոչ թե պետական շահով․ Արմեն ՄանվելյանՋուր չի լինելու բազմաթիվ հասցեներում․ որոնք են Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ» Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ» Անդրեն կոտրեց լռությունը… Երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո «Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ» Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հшրձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ» Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ» «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ» Կարգապահական վաշտում մահացած զինծառայողի ծնողները դեպքից երեք ամիս անց էլ չեն հավատում ինքնասպանության վարկածին Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ» Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Ինչ առավելություններ կստանան քաղաքացիները անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքումԺամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության․ Աննա ԿոստանյանԶոդի կամրջի մոտ բախվել են ՊՆ «KamAZ»-ն ու «Toyota»-ն, վիրավnրներ կան․ Shamshyan Նացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա ՍողոմոնյանՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ»Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Հայաստան-Վրաստան ճանապարհը անցնում է Ադրբեջանի՞ն. հարց փոխվարչապետինՕպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեցԻնչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը․ նոր տվյալներ Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ամենադիտված