Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը մեկնարկել է Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ Վարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Իրանում ՀՀ դեսպանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»


Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայում մոռացված քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, որով պայմանավորված՝ մի շարք մտահոգություններ են առաջ գալիս։ Առաջին մտահոգությունը փախստականներն են։ Սիրիական հակամարտությունը ժամանակակից փուլում ամենամեծ փախստականների ճգնաժամն է առաջ բերել։ Սկսած 2011 թվականից՝ սիրիական հակամարտության սկբնավորումից ի վեր, մոտավորապես 14 մլն մարդ լքել է իր տունը։ Իսկ ռազմական գործողությունների նոր օջախի բորբոքումն իր հերթին նշանակում է փախստականների նոր ալիք։ Մյուս մտահոգությունն այն է, որ Սիրիան վառոդի տակառ է արտաքին ուժերի համար։ Տարբեր երկրներ իրենց ռազմական ուժերն են տեղակայել Սիրիայում։ Ռուսական զինված ուժերը Սիրիայում ռազմաբազա ունեն: Ներկա են նաև իրանամետ զինված աշխարհազորայինները և Հզբոլահի մարտիկները։ Մոտ 900 ամերիկյան զինվորներ են գտնվում Սիրիայում, ինչպես նաև տասնյակ թուրքական զինվորականներ։

Իսկ Սիրիայի երկնքում օպերացիաներ են իրականացնում իսրայելական կործանիչները։ Այս բոլոր միջազգային խաղացողները ներգրավված են սիրիական հակամարտության շրջանակում, և բոլորն էլ այնտեղ ունեն իրենց առանձնահատուկ ստրատեգիական նպատակադրումները։ Ռուսաստանը և Իրանը կռվում են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանության համար և ամեն կերպ աջակցում են նրան, իսկ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին։ Արևմուտքը ևս աջակցում է Ասադի իշխանության դեմ պայքարող ուժերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆը թիրախավորում է ծայրահեղական խմբավորումներին։ Այնպես որ, գործ ունենք տարբեր և միմյանց հակասող նպատակադրումների հետ, ինչն էլ Սիրիայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։ Երրորդ մտահոգությունը կապված է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածննդի հետ։ Պետք է հիշել, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան անցած տասնամյակի ընթացքում։

Սիրիական քաղաքացիական պատերազմը հանգեցրեց անկայունության և քաոսի։ Եվ «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներն օգտագործեցին այս քաոսն ու անկայուն իրավիճակն առաջխաղացում ունենալու համար։ Տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության ներքո՝ այս ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտարարեցին, թե ստեղծում են խալիֆաթ։ Ու ինչոր մի պահի «Իսլամական պետության» զինյալները վերահսկում էին անգամ Սիրիայի տարածքի մեկ երրորդը՝ տարածելով իրենց ահաբեկչական գործողությունների մետաստազները։ Հենց այս խմբավորման գրոհայիններն էին, որ ավերեցին տարբեր մշակութային ու պատմական կոթողներ։ Հիշենք Պալմիրայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը։ Նրանք պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս խմբավորումն արմատախիլ անելու համար պետք եկավ միջազգային տարբեր ուժերի գործողությունները՝ ներառյալ այս նպատակով կոալիցիայի ձևավորումը։ Բայց երբ Սիրիայում նորից անկայուն իրավիճակ ստեղծվի, ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ «Իսլամական պետությունը» նորից մոխիրներից վեր չի հառնի:

Սիրիայում հակամարտության ծավալումն այլ հետևանքներ ևս կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջ բերել նավթի գների բարձրացում, պատճառ դառնալ նոր ռազմական տեղակայումների և այլն։ Այնպես որ, Սիրիայում լարվածության խորացումը կարող է ավելի լայն, նույնիսկ գլոբալ ֆինանսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ըստ այդմ, շատ կարևոր է վելուծել նաև միջազգային դերակատարների դիրքորոշումները Սիրիայի հարցում։ Երբ 2011 թվականին Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին, Անկարան անմիջապես սկսեց աջակցել ընդդիմադիր ուժերին, որպեսզի տապալի Բաշար ալ Ասադի վարչակազմը։ Թուրքիան հյուրընկալում է սիրիական ընդդիմադիր ուժերի լիդերներին, ինչպես նաև ընդունում 3,6 միլիոն սիրիական փախստականներին։ Հենց փախստականների հարցն էր, որ Անկարան մինչև օրս լծակ է դարձրել, որ Եվրոպայի դեմ կիրառի՝ սպառնալով, թե կթողնի փախստականներին եվրոպական երկրներ տեղափոխվել։

Իսկ Եվրոպան, սարսափած փախստականների նոր ճգնաժամի հնարավորությունից, պարբերաբար ֆինանսական միջոցներ է տրամադրում Թուրքիային։ Բայց Ասադը Էրդողանի միակ հակառակորդը չէ Սիրիայում, Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի քրդական քաղաքական և ռազմական խմբավորումների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Եվ պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ անդրսահմանային գործողություններ է իրականացրել քրդական ուժերի դեմ ու պարբերաբար ներխուժել Սիրիայի ինքնիշխան տարածք։ Ու հիմա Թուրքիան աջակցում է այն ընդդիմադիր գրոհային խմբավորմանը, որին հաջողվել է գրավել Հալեպը։ Եվ կասկած չկա, որ Սիրիայում նման հարձակում սկսելուց առաջ եղել է Թուրքիայի համաձայնությունը։Անկարան փորձում է օգտվել անսպասելիության հանգամանքից։

Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի հարցում։ Երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ռուսներն անմիջապես սկսեցին սպառազինություն ու խորհրդականներ ուղարկել կառավարական ուժերին օգնելու համար։ Իսկ արդեն 2015 թվականին Ռուսաստանն ուղիղ միջամտեց իրավիճակին և ավիահարվածներ հասցրեց ընդդիմադիրների դիրքերին, ինչն Ասադի դրությունը բավականին թեթևացրեց։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական կործանիչը։ Ու քանի որ ռուսական ուժերը մնացին Սիրիայում, ապա Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ձեռք բերեց կարևոր հենակետ, իսկ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազդեցության գոտու համատեքստում։ Եվ ներկայում քննարկման առարկա է դարձել նաև այն թեման, որ Հալեպի գրավման համատեքստում փորձ է կատարվում Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից և ավելի մեծ լարվածության մեջ պահել ռուսական զինված ուժերին, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին։ Սիրիայում մեծ շահեր ունի նաև Իրանը, որի պրոքսի ուժը՝ Հզբոլահը, քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո կռվում էր Սիրիայի բանակի հետ մեկտեղ։

Միաժամանակ, Իրանը հավաքագրում էր նաև շիա մարտիկների Պակիստանից, Աֆղանստանից ու Իրաքից։ Եվ հատկապես այս մարտիկների ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունեցավ Սիրիայի բանակի հաջողության հարցում։ Նրանք իրենց հետ բերեցին նաև նոր փորձ ու սպառազինություն։ Ինչ վերաբերում է Հզբոլահին, ապա այս կազմավորումը հիմա կենտրոնացած է Իսրայելի ուղղությամբ, և ժամանակավոր հրադադարի պայմաններում, երբ պետք է վերականգնել ուժերը, այս կազմավորման մարտիկները ստիպված են լինելու կրկին ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում։ Այնպես որ, Ասադն ունի ռուսական օդային ուժերի և Իրանի ցամաքային ուժերի աջակցության կարիքը։ Բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի համար դժվար կլինի երկար դիմադրել բանակին, որին միաժամանակ աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումը ներկա պայմաններում շատ լուրջ հաջողության հասնելու շանսեր չունի, սակայն կարող է Ասադի ու նրա արտաքին աջակիցների համար խնդիրներ ստեղծել, քանի որ թուրքամետ ուժերին դուրս հանելը ժամանակ է պահանջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ» Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ» Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ» Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ» Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» «Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակումԵրիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը մեկնարկել է Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբՎարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Իրանում ՀՀ դեսպանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք» Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՄի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ԱՆ Կանգնեցրել է պարեկների ավտոմեքենան, հայտնել, որ ոչ սթափ վիճակում է, պահանջել՝ իրեն տուն ուղեկցել․ պարեկների նկատմամբ բռնություն է գործադրել Արեգակի վրա տեղի են ունեցել մի քանի հզոր բռնկումներԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՀԷՑ-ի աշխատակից է էլեկտրահարվել․ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց Մարտունիում վրաերթից մահացել է 15-ամյա Հակոբ Հակոբյանը Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն ՄանվելյանՄի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ստամբուլում կաուչուկի գործարան է այրվում. Թուրքական լրատվամիջոցներԱվտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 1 վիրավոր Թույլ ձյուն, քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Մոսկվայում տեղի է ունեցել «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի հուղարկավորությունը Ադրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները Փաշինյանի ամերիկյան այցի անփառունակ ավարտը
Ամենադիտված