Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը մեկնարկել է Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ Վարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Իրանում ՀՀ դեսպանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլ յուսմինուս 50»ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988 2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ» Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ» Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ» Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ» Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» «Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակումԵրիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը մեկնարկել է Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբՎարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Իրանում ՀՀ դեսպանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք» Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՄի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ԱՆ Կանգնեցրել է պարեկների ավտոմեքենան, հայտնել, որ ոչ սթափ վիճակում է, պահանջել՝ իրեն տուն ուղեկցել․ պարեկների նկատմամբ բռնություն է գործադրել Արեգակի վրա տեղի են ունեցել մի քանի հզոր բռնկումներԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՀԷՑ-ի աշխատակից է էլեկտրահարվել․ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց Մարտունիում վրաերթից մահացել է 15-ամյա Հակոբ Հակոբյանը Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն ՄանվելյանՄի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ստամբուլում կաուչուկի գործարան է այրվում. Թուրքական լրատվամիջոցներԱվտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 1 վիրավոր Թույլ ձյուն, քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Մոսկվայում տեղի է ունեցել «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի հուղարկավորությունը Ադրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները
Ամենադիտված