«Սառը պատերազմի» վերամարմնավորումը վտանգում է թեժ փուլ անցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ցանկության պատճառով․ Լավրով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սառը պատերազմի» վերամարմնավորումը վտանգում է թեժ փուլ անցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ցանկության պատճառով՝ ՆԱՏՕ-ին վերադարձնել քաղաքական ավանսցենա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի լիագումար նիստում, փոխանցում է РИА Новости-ն։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնն ու նրա կողմնակիցները մի կողմ են նետել 1980-ականներին կնքված սպառազինությունների վերահսկման բոլոր պայմանագրերը։ Դրանց թվում նախարարը նշել է Հակաբալիստիկ հրթիռային համակարգերի սահմանափակման մասին պայմանագիրը, Միջին և փոքր հեռահարության միջուկային ուժերի վերացման մասին պայմանագիրը, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրն ու Բաց երկնքի մասին պայմանագիրը։
«Աֆղանստանի ամոթից հետո նոր միավորող թշնամի էր պետք։ Արդյունքը սառը պատերազմի ռեինկարնացիան է, այս դեպքում դրա թեժ փուլին անցնելու շատ ավելի մեծ ռիսկով»,- եզրափակել է Լավրովը։