Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ) Գազի ուժգին պայթյուն, վիրավnրվել է առնվազն 6 մարդ. (տեսանյութ) Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ


Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։ 

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշեց Ալեքսանյանը։ 

Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։

Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։ 

«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծեց վարչության պետը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։  

Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ) Գազի ուժգին պայթյուն, վիրավnրվել է առնվազն 6 մարդ. (տեսանյութ)Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է. Դատախազությունը գործի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ցանկությունը՝ նպաստել Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը. Պեսկով Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու Հարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանԻսրայելը հարվածել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի վարժական ճամբարի և այլ ռազմական թիրախների (տեսանյութ, լուսանկար) Փորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է Պուտինը գնահատել է ՄԱԿ-ի գործունեությունը Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված