Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններով

Մշակույթ

Առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին պատմելու 2025 թ.-ին տեղի ունենալիք այն բացառիկ կրթական ուղևորության մասին, որն առաջարկում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում կրթական ուղևորություն դեպի Դուբայ: Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Այն շնորհալի հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալու երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնելու դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր:

2024 թ.-ին անցկացված կրթական ուղևորությանը մասնակցելու հնարավորություն է ունեցել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը: Նրա հետ զրուցել ենք տպավորությունների, կրթական ուղևորությունների և հանրահռչակ երաժիշտների հետ շփման կարևորության մասին:

-Արեն, 2024 թ.-ին մասնակցել եք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ինչո՞ւ որոշեցիք մասնակից դառնալ երաժշտական այս փառատոնին:

-Շատ էինք լսել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին ու անհամբերությամբ սպասում էինք 10 տարեկանս լրանալուն, որպեսզի դիմեինք ծրագրին։ Հուրախություն մեզ՝ մինչև հիմնադրամ դիմելը, նկատեցինք նաև տեղեկությունը, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան կազմակերպում է կրթական ուղևորություն և շտապեցինք դիմել: Վստահ էինք՝ գործ ունենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված լինելու։

-Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Սա իմ առաջին ճամփորդությունն էր առանց ընտանիքիս, ուստի փորձում էի ուշադիր ու կազմակերպված լինել, բայց ասեմ, որ դա այդքան էլ բարդ չէր: Ունեինք ամեն օրվա ծրագիրը և մեզնից պահանջվում էր ուղղակի հետևել օրակարգին և ոչինչ բաց չթողնել։ Շատ հագեցած օրեր ենք ունեցել Դուբայում: Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ։ Նաև ընկերներով զվարճանում էինք՝ լողում էինք, միասին զբոսնում և ուղղակի երեկոյան հաճելի ժամանակ անցկացնում:

-Եվ ի՞նչն է ամենաշատը տպավորել քեզ:

-Տպավորիչ էր ժամերի ընթացքում այդքան շատ ընկերներ ձեռք բերելը։

-Կա՞ մի բան, որը հենց ակադեմիայում ես սովորել:

-Սովորեցի առանց հայրիկի ներկայության թավջութակով նվագելու փորձեր անել։ Նաև սկսեցի ավելի կարևորել նվագելու ժամանակ երաժշտության շունչն ունկնդիրներին փոխանցելը։

-Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումների մասնակցելը, մեծանուն երաժիշտների հետ շփումը:

-Ինձ համար շատ կարևոր ու հետաքրքրական էր լինել այդքան տաղանդավոր երաժիշտների կողքին և սովորել նրանցից։ Կցանկանայի շեշտել, որ նրանք մեզ հետ անչափ սիրալիր ու համբերատար էին։

Կրթական նման ուղևորություններին մասնակցելու կարևորության մասին մի քանի հարց ուղղեցինք նաև Արենի մայրիկին:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հրաշալի հնարավորություն է ստեղծել երիտասարդ երաժիշտների համար՝ կրթական ուղևորությունների տեսքով: Ձեր որդին մասնակցել է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումներին մասնակցությունը պատանի երաժիշտների համար:

-Նման միջոցառումներին մասնակցելը մեծապես նպաստում է երեխայի կայանալուն՝  նախ որպես պատանի երաժիշտ և հետո նաև բարձր արժեքներ կրող զարգացած անհատ։

-Ասում են, որ անգամ արտասահմանյան ուղևորությունը մարդու աշխարհայացքում փոփոխություն է մտցնում: Ի՞նչպիսի տպավորություններ ունի Արենն ուղևորության օրերից: -Ուղևորությունից հետո Արենն ավելի պարտաճանաչ է դարձել, կարողանում է ինքնակազմակերպվել, ավելի պատասխանատու է դարձել իր իրերի և գործիքի հանդեպ։ Այժմ ավելի լայնախոհ է ու ձգտումներն ավելի լայնամասշտաբ են։

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աջակցությունը զգո՞ւմ էիք ուղևորության օրերին: Ինչպե՞ս էր այդ աջակցությունը դրսևորվում:

-Սա Արենի առաջին ուղևորությունն էր առանց մեզ: Պետք է հոգ տաներ ոչ միայն իր, այլև իր գործիքի մասին։ Եթե չլիներ հիմնադրամի աշխատակազմի հանդեպ անվերապահ վստահությունը, դժվար թե նմանօրինակ ռիսկի գնայինք։ Կազմակերպիչները հաշվարկել էին բոլոր ռիսկերը և հավանական դժվարությունները, ինչի շնորհիվ ճամփորդությունն անցավ սահուն և հագեցած։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունըՄարդատար «Ան-24» ինքնաթիռ էր կործանվել․ կադրեր ողբերգական դեպքի վայրից (տեսանյութ) «Քաղպայմանագրի» կեսը հանգստանում է, կեսը՝ պատրաստվում համագումարի Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Խոշոր վթար՝ Պռոշյանում, բախվել են «Toyota», «Nissan» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Զանգել-ասել են՝ «բանկում վարկ ունեք, տվյալները փոխանցեք»․ զեղծարարության ի՞նչ եղանակ է տարածված «Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը Գազ չի լինելու հուլիսի 28-ին․ որ հասցեներում Էկոնոմիկայի նախարարը «լավ լուր» է հայտնել «Ազատություն Սամվել Կարապետյանին»՝ միջազգային խաղի ընթացքումԱնձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ Հունիսի 1-ից հուլիսի 24-ը ՌԴ տարածք է մտել 2240 ծիրանով բեռնված բեռնատար․ նախարարԳյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի՝ Միքայել Սրբազանի կալանավորման պատճառով Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի հուլիսի 25-ին Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան ԲաբայանԴուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված