Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից Իջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ» Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել Ռոշը Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում


«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախորդի համեմատ որոշակի փոփոխություններ են կատարվել, օրինակ՝ Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրությունը» և «Անգլերենը»՝ որպես կամընտրական քննություն: Սա միակ փոփոխությունը չէ:
 
Ընդունելության քննությունների ցանկում կատարվող փոփոխությունների պատճառ կարող է լինել դիմորդների՝ տարեցտարի նվազող թիվը, այսինքն՝ նպատակը կարող է լինել բուհ ընդունվելու գործընթացը հեշտացնելը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ նման միտում կա: «Բոլոր բուհերում և մասնագիտություններում փորձում են գրավել առանց այդ էլ նվազող և առանց այդ էլ քիչ դիմորդներին: Նախորդ տարիների ընդունելության քննությունների փորձը ցույց տվեց՝ այն առարկաների դեպքում, որոնք շատ տարածված չեն, օրինակ՝ «Քիմիան», «Աշխարհագրությունը» և այլն, ո՛չ կրկնուսույցներ են մնացել, որ երեխաների հետ պարապեն, ո՛չ էլ նորմալ արդյունք են ցույց տալիս դիմորդները, ուղղակի դիմում են այդ մասնագիտություններով, և մեծ մասը ստանում է անբավարար գնահատական ու չի ընդունվում բուհ։ Հիմա այդ քայլով փորձ է արվում ինչ-որ ձևով դիմորդների գրավել, որպեսզի այդ ֆակուլտետները չփակվեն: Նույն մտահոգությունն արտահայտվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացում։ Վերցրեք «Քիմիա» առարկայից ուսուցիչների ատեստավորման արդյունքները և կտեսնեք, որ և՛ դիմորդներն են քիչ, և՛ հաղթահարողներն են անհամեմատ քիչ: Դա ցույց է տալիս, որ «Քիմիան» «մահանում» է:
 
Մինչդեռ Հայաստանում խորհրդային տարիներին, անկախության առաջին տարիներին «Քիմիան», «Ֆիզիկայից» հետո երկրորդ տեղում էր: Գիտահետազոտական ինստիտուտներ կային և այլն, որտեղ շատ լավ արդյունքներ էին գրանցվում: Ցավոք, հիմա ունենք այսպիսի իրավիճակ: Ընդ որում՝ այնպես չէ, որ ուսանողներ գրավեն, դրանով ուղղությունը կզարգանա: Դա էլ իր հերթին բերելու է նրան, որ ավարտող մասնագետներն այդ ոլորտում չեն լինի, որովհետև դրանից շատ բան չեն իմանա: Ամբողջական փակ շղթա է հստակվում, և դա բերում է նրան, որ բնագիտական ուղղությունները կամաց-կամաց դուրս են մղվելու մեր կյանքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Ի՞նչ անել իրավիճակը բարելավելու համար: «Հիմա այն վերջին մեկ-երկու տարին է մնացել, որ հնարավոր է գոնե ունեցած պոտենցիալի հիմքի վրա փորձել զարգացում ապահովել, որովհետև առաջացած տարիքի են քիմիայի ուսուցիչները, քիմիա ասելով՝ նկատի ունեմ նաև գիտության հարակից ուղղությունները: Կան քիմիայի ուսուցիչներ և քիմիայի բնագավառում գիտնականներ, որոնք դեռևս պոտենցիալ ունեն նոր սերունդ պատրաստելու: Ի՞նչ պետք է անել: Նախ և առաջ օգտագործել այն, ինչ հիմա կա ձեռքի տակ: Դա նշանակում է, որ պետք է առաջին հերթին բարձրացնել այդ բնագավառի ուսուցիչների և գիտնականների, դասախոսների աշխատավարձերը, դա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք երիտասարդ սերնդին գրավել դեպի այդ ուղղություններ:Երկրորդ՝ հատուկ ուշադրություն դարձնել բոլոր այդ ուղղությամբ առարկաների դասավանդմանը: Դա նշանակում է գումար ծախսել և վերապատրաստել բոլոր նոր ուսուցիչներին և դասախոսներին, գիտնականներին, որոնք մուտք են գործում համապատասխան բնագավառներ: Այսպես կփորձենք կանգնեցնել պրոցեսը և անիվը հետ շարժել, այսինքն՝ փորձել զարգացման ուղին բռնել։ Հեռանկարային պարագայում պետք է բուհերում անվճար տեղերը անպայման շատացնել, տալ կրթաթոշակ համապատասխան ուղղություններն ընտրողներին»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Վերջերս հրապարակվեց աշխարհի լավագույն համալսարանների QS վարկանիշային աղյուսակը։ Երևանի պետական համալսարանը դրանում զբաղեցնում է 901950-րդ հորիզոնականը։ Կրթության փորձագետը տեղեկացրել էր՝ տարածաշրջանում միակն ենք, որ մեկ բուհով ենք ընդգրկված վարկանիշային այս աղյուսակում: Ի՞նչ պահանջների պետք է բավարարի բուհը վարկանիշային աղյուսակներում հայտնվելու համար: «Վարկանիշավորման աղյուսակներ շատ կան, դրանցից ամենահեղինակավորները երեքն են՝ QS-ը, Times Higher Education-ը և շանհայյանը։ Միայն QS-ում մեկ համալսարան ունենք, մյուս երկուսում ընդհանրապես չունենք:
 
Ի՞նչ բաղադրիչներով են հիմնականում հաշվարկվում այդ վարկանիշները:
 
Ամենակարևոր ուղղությունները մի քանիսն են: Առաջին՝ հետազոտություն՝ որքան հետազոտական պոտենցիալ, գրախոսվող, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածներ ունի այդ համալսարանը:
 
Երկրորդ՝ միջազգային ուսանողների թիվը կամ տեղացի ուսանողների թվի հետ հարաբերակցությունը, այսինքն՝ որքան ուսանողներ են ներգրավված տարբեր երկրներից, այդքան այդ համալսարանի վարկանիշը բարձր է, նշանակում է, որ կրթության որակը բարձր է, և մյուս երկրներից գալիս են այնտեղ սովորելու:
 
Երրորդ՝ արագություն, որով շրջանավարտներն անցնում են աշխատանքի իրենց մասնագիտությամբ: Օրինակ՝ եթե ավարտեց համալսարանը և մեկ տարվա ընթացքում գտավ աշխատանք իր մասնագիտությամբ, ապա դա էապես բարձրացնում է տվյալ համալսարանի վարկանիշը: Սրանից մեր համալսարանները, ցավոք, հեռու են:
 
Չորրորդ՝ համալսարանի կառավարման ինքնուրույնություն, այն է՝ համալսարանն ինքնուրույն է կարողանում որոշումներ կայացնել, և պետության կամ այլ կառույցների միջամտությունը գրեթե զրոյական է:
 
Հաջորդ բաղադրիչը կարող է լինել հետևյալը. եթե համալսարաններն ունեն թեկուզ մեկ Նոբել յան մրցանակակիր, նրանց վարկանիշները միանգամից հարյուրով, երկու հարյուրով առաջ են գնում:
 
Կարևոր բաղադրիչ են նաև տվյալ համալսարանի ենթակառուցվածքները, լաբորատորիաները, հագեցվածությունը և այլն: Յուրաքանչյուր վարկանիշային աղյուսակում իմ թվարկած ամեն մի ուղղությունն ունի իր կշիռը: Հայաստանում ունենք 2020-2030 թթ. զարգացման ռազմավարական պլան, որն օրենք է: Դրա մեջ գրված է, որ մինչև 2030 թ.-ը Հայաստանի առնվազն չորս համալսարան պիտի ընդգրկվի այդ աղյուսակների լավագույն 500 համալսարանների ցանկում: Փորձը ցույց է տալիս, որ համալսարանը լավ աշխատանքի դեպքում տարվա ընթացքում կարող է առաջ գնալ 50, ամենաշատը 100 տեղով: Այս պահի դրությամբ այդ ծրագիրը, որն օրենքի կարգավիճակ ունի, ձախողված կարելի է համարել: Նույնիսկ Պետական համալսարանը չի կարող վեց տարում 500 կամ 600 համալսարանից առաջ ընկնել, որովհետև մյուս համալսարաններն էլ են գործունեություն ծավալում, անգործ չեն նստում: Սա շատ խնդրահարույց է, և նշաձողը, որ դրված է, կարելի է ասել անիրականանալի է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված