ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքից Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել Փոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել 4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ 500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է


COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։ COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Ալիևին հռչակում էր որպես «վստահելի գործընկեր»։
 
Այնուամենայնիվ, Բաքուն ակնկալում էր, որ համաժողովի ընթացքում գոնե հնարավոր կլինի կիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր փաստաթուղթ ընդունել, որն էլ իր հերթին կընդգծի COP 29-ի յուրահատկությունը։ Երկար քննարկումներից հետո COP 29-ի մասնակիցները կանգ առան տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնելու վրա, որը պետք է ուղղվի ավելի աղքատ և խոցելի երկրներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխությանը, և մինչև 2035 թվականը իրենց տնտեսական գործունեությամբ «կանաչ» էներգիայի անցում կատարելուն: Սակայն զարգացող երկրները, որոնք պահանջում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն որակելով «վիրավորական»: Ավելին, զարգացող երկրների ներկայացուցիչները կոչ արեցին հարուստ երկրներին՝ իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը:
 
Համաժողովում ընդունված որոշմանը հատկապես կոշտ արձագանքեց Հնդկաստանի ներկայացուցիչը՝ այն համարելով որպես «արդարության ծաղրանկարում»։ Նկատենք, որ վիճելի են նաև այս գործարքի մանրամասները, մասնավորապես հարցական է մնում, թե ինչ միջոցներից են հատկացվելու գումարները, և կոնկրետ որ զարգացող երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալ։ Ընդհանուր առմամբ, միջազգային դերակատարների համար միջոցառումը ոչ միայն չարդարացրեց առկա սպասելիքները, այլ որոշ առումով էլ դիտարկվեց որպես ժամանակի անիմաստ վատնում։ Ուղղակի համաժողով էր... համաժողովի համար։ Մյուս կողմից էլ՝ COP 29-ում դրսևորվեց Ադրբեջանի վարած երկակի քաղաքականությունը և կեղծավորությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում։ Պատահական չէ, որ իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հանածո վառելիքը «Աստծո պարգև» է։ Այնուհետև իր ելույթում երկակի չափորոշիչների համար նա քննադատեց Արևմուտքին, որն Ադրբեջանը դիտարկում է որպես ածխաջրածիններ արտահանող ու կլիմայական բացասական փոփոխություններին նպաստող պետություն՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արևմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։
 
Փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը: Այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ «կրախին», Ադրբեջանը մի հարցում կարողացավ որոշակիորեն նպատակին հասնել. ի մասնավորի, Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար։ Ու համաժողովի մասնակիցները ստիպված էին լսել Ալիևի հոխորտանքները, իսկ միջազգային լրատվամիջոցները՝ շրջանառել ադրբեջանական թեզերը։ Ըստ երևույթին, Արցախի նկատմամբ կոնկրետ պատերազմական հանցագործություններ իրագործած բռնապետական Ադրբեջանը ուղղակի կերազեր, որ աշխարհը լսեր Ալիևի հերյուրանքները, բայց այս անգամ իրեն դա հաջողվեց։
 
Ադրբեջանը հաջողացրեց նաև ներկայանալ խաղաղության կողմնակցի դիրքերից։ Դրա համար էլ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հատուկ շեշտում էին, թե խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, մնացել է ընդամենը մի քանի կետ, ու իրենք միայն խաղաղության են ձգտում։ Իսկ հաջորդ ամսին՝ դեկտեմբերին, արդեն նորից բանակցային գործընթացը կվերսկսեն չհամաձայնեցված կետերի շուրջ։ Միջազգային գործընկերներն էլ նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց կա, ու կողմերին կոչ էին անում շարունակել բանակցային գործընթացը։ Բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի արձանագրում, որ Բաքուն հայկական կողմի համար լիովին անընդունելի պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մյուս կողմից էլ՝ Բաքվում շարունակվում են հյուսվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու կեղծ պատումները։ Ու հիմիկվանից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից ակնարկներ են արվում այն մասին, թե դեկտեմբերին բանակցությունների առարկա է դառնալու սահմանազատման շարունակությունը։
 
Բայց կասկած չկա, որ այս անգամ էլ դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանից հերթական զիջումները կորզելու և գերակա դիրքեր ձեռք բերելու նպատակով։ Ու զիջումների համար էլ ՀՀ իշխանություններն արդեն հիմքեր են ստեղծում՝ այնպիսի թեզեր են գեներացնում, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, և անիմաստ է Ադրբեջանի դեմ պայքարելը, ինչը հայկական կողմին կարող է տանել «ինքնասպանության»։ Մինչ Հայստանում առաջ է մղվում այն գաղափարը, թե ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է գնալ նաև ցավոտ զիջումների, հանձնել այն, ինչ մեզ «չի պատկանում», ապա COP 29-ից հետո Ադրբեջանն արդեն տարբեր հայտարարություններով ու զորավարժությունների միջոցով մեսիջներ է հղում, որ իր ձեռքերն ազատվել են նոր ագրեսիա սկսելու համար։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքիցԱյսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվելՓոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըԱդրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները88 սուպերմարկետների ցանցն ընդլայնում է իր մասնաճյուղերը. բացվել է հերթական մասնաճյուղը՝ Արաբկիրում Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ ՍրբազանՉի բացառվում, որ մի օր էլ Ավինյանը «sms» ստանա․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված