Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել Փոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել 4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ 500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից


Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։ Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական բյուջեի մուտքերը. դե, Նիկոլ Փաշինյանը սիրում է կառավարության նիստերում գլուխ գովել «ռեկորդային հարկային մուտքերի» վերաբերյալ։ Պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակներից մեկը կարող է լինել տնտեսության մեջ տարբեր ուղղությունները խթանող ներարկումները, բայց իշխանություններն առաջին հերթին չունեն համապատասխան մասնագիտական պոտենցիալ, որպեսզի տնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ համակարգված քայլեր ձեռնարկեն։
 
Մյուս կողմից էլ՝ նրանք ընդհանրապես հեռու են ներդրումների հայեցակարգի կիրառումից, քանի որ արդյունքներ արձանագրելու համար ժամանակ է պետք, իսկ կառավարությունում ընդհանրապես տրամադրված չեն սպասելու և ցանկանում են «աննախադեպ» ցուցանիշներ ունենալ միանգամից։ Դրա համար էլ նրանք նախընտրում են առաջ գնալ ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկային բեռի կտրուկ ավելացումը, որը հատուկ ջանքեր չի պահանջում, իսկ քննադատություն, նույնիսկ ամենակոշտ գնահատականներ ստանալուն նրանք վաղուց են սովոր։ Ու հիմիկվանից օրենսդրության փոփոխության մակարդակով պայմաններ են ստեղծվում հարկային տեռորի իրականացման համար։ Մի կողմից՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ կառավարությունը պատրաստվում է հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել։
 
Ընդհանուր հարկային համակարգի տեղափոխումը վերաբերում է հետևյալ գործունեության տեսակներին՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն։
 
Այս շարքից երևում է, թե մասնագիտական գործունեության և միկրոձեռնարկատիրության ինչպիսի լայն հատված է բերվելու ընդհանուր հարկային դաշտ։ Ու մի շարք ուղղություններով հարկային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ դժվար է պատկերացնել, թե մասնագիտական գործունեություն ծավալողներն ինչպես կարող են դիմանալ նոր պայմաններին։ Նոր հարկային նախաձեռնության գործարկումից հետո, օրինակ՝ հաշվապահներն ու փաստաբաններն իրենց շահույթի 44,34%-ը պետք է հարկ վճարեն, ինչի արդյունքում զուտ շահույթը մասնագիտական գործունեությամբ զբաղվող այս մարդկանց համար նվազելու է, ու նրանք փորձելու են դա փոխհատուցել ծառայությունների գների բարձրացման միջոցով։ Այդպիսով ծառայությունների գների բարձրացումն էլ ուղիղ հարվածելու է սպառողների գրպանին՝ ֆինանսական առումով ավելի բարդացնելով նրանց վիճակը՝ հաշվի առնելով, որ հիմա էլ մասնագիտական ծառայությունների գները բավական թանկ են։
 
Բայց իշխանություններն այս նոր հարկային համակարգին անցնելը հիմնավորում են հիմնականում նրանով, թե պայքարում են ստվերի դեմ, սակայն դրանով պայմաններ են ստեղծում, որ շատ տնտեսվարողներ ու ծառայություններ մատուցողներ փորձեն ուղիներ գտնել ստվերում աշխատելու համար, որպեսզի խուսափեն մեծ հարկային ճնշումներից։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդիկ կնախընտրեն աշխատել արտերկրում, որտեղ հարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Այսինքն, բարձր հարկադրույքները կնպաստեն մասնագիտական արտագաղթին։ Բացի այդ, նախընտրելի կդառնա արտերկրում գործող մասնագետների ծառայություններից օգտվելը, քանի որ այդ ծառայությունները կմատուցվեն Հայաստանում գրանցվածների համեմատ ավելի ցածր գներով։ Կառավարությունից հավաստիացնում են, թե ստեղծում են հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսվարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում, բայց նախ փոքր տնտեսվարողները պետք է աճեն, որ կարողանան մեծանալ։
 
Իսկ ներկայիս պայմաններում փոքր տնտեսվարողների համար ստեղծվում է ոչ բարենպաստ միջավայր, քանի որ խոշոր տնտեսվարողներն, աշխատելով մեծ քանակությունների վրա, ուղղակի առավելություն կստանան, դուրս կթողնեն ու կուլ կտան փոքր տնտեսվարողներին՝ այդպիսով կոտրելով փոքր բիզնեսի ողնաշարը։ Ստվերի դեմ պայքարի, մրցակցության, հավասար հարկային դաշտի ստեղծման համար պետք է հաշվի առնել տնտեսական գործունեության ուղղությունների առանձնահատկությունները ու խելամիտ հարկային դաշտ ձևավորել, այլ ոչ թե դնել ու առանց հաշվարկելու կտրուկ հարկերը բարձրացնել։ Ու, ինչպես նկատում են փորձագետները, եթե այս հարցում իշխանությունները կանգ չառան, ապա նրանք բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին ու շատերին խեղդեն՝ խորտակելով նաև մեր տնտեսական պոտենցիալը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվելՓոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըԱդրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները88 սուպերմարկետների ցանցն ընդլայնում է իր մասնաճյուղերը. բացվել է հերթական մասնաճյուղը՝ Արաբկիրում Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ ՍրբազանՉի բացառվում, որ մի օր էլ Ավինյանը «sms» ստանա․ Նաիրի Սարգսյան«Խնդրել են գալ և երեխաներին տանել»․ ի՞նչ է տեղի ունենում Մասիսում
Ամենադիտված