4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ 500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ Չալաբյան


Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում հարևան Վրաստանում: Նախորդ գիշեր Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված, Վրաստանը հանուն Արևմուտքի շահերի «մատաղ անելու» կողմնակիցների և ոստիկանական ստորաբաժանումների միջև: Ըստ որում, բախումներ հրահրելու «գործում», ինչպես վկայում են տեղեկություններն ու տեսանյութերը, բավականին մեծ է արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դերը: Ակնհայտորեն պրոարևմտյան գիծ որդեգրած Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ավարտին, ի դեպ, հաշված օրեր են մնացել, դիրքավորվել է որպես «փողոցային ընդդիմություն» և երկրի ներսում բախումներ, անկայունություն և արյունահեղություն է հրահրում՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդավարական ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունը:
 
Այդ խորապատկերում հատկանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախքան հիշյալ բախումներն արած ու ընդդիմադիրների հերթական հավաքի առիթ դարձած սենսացիոն հայտարարությունը. «Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից»: Կոբախիձեն միանգամայն հստակ, առանց երկիմաստությունների նշել է, որ Արևմուտքը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:
 
«Հավաքական Արևմուտքի» պատասխանը, ինչպես հասկանում եք, չուշացավ: Արդեն նշեցինք, որ նշված վճռական ու բավականին համարձակ հայտարարությունից հետո ընտրություններում պարտված «արևմտամետները» գնացին ոստիկանության հետ բախումների, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին, չբավարարվելով արդեն արածով, նաև դիմեց «եվրոպական մայրաքաղաքներին», որպեսզի գնահատականներ տան Վրաստանում կատարվողին: Կարճ ասած՝ «տղա կանչեց» երկրի վրա, որի նախագահն է ինքը: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն ու հասարակության սթափ զանգվածն, ի վերջո, կկարողանան հաղթահարել առկա իրավիճակն ու երկիրն ապակայունացման ու քանդարար հունի մեջ նետելու ակտիվ փորձերը: Բայց այս ամենը որոշակի դիտարկումների և ընդհանրացումների առիթ է տալիս: Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Կատարվում է այն, որ Վրաստանի գործող իշխանությունները, Իվանիշվիլիի գլխավորությամբ, խոհեմություն դրսևորեցին ու որոշեցին պարզապես պաշտպանել իրենց պետության ու ժողովրդի շահերը, որոշեցին Վրաստանը չդարձնել Ռուսաստանի դեմ Արևմուտքի վարած պատերազմական դիմակայության մանրադրամ:
 
Ու սկսեցին հավասարակշռված քաղաքականություն վարել: Քանի դեռ Վրաստանը «եվրոպական ծիրի» մեջ էր, Արևմուտքի համար ամեն ինչ OK էր, ուղղակի հրաշալի: Բայց հենց Թբիլիսին ասաց` չէ, Վրաստանն ու Վրաստանի ժողովուրդը ԵՄ արյունոտ «խաղերին» զոհաբերվելու համար չեն, պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը, Զուրաբիշվիլիի ակնարկած մյուս «մայրաքաղաքներն» սկսեցին անխնա քննադատել ու պիտակավորել Վրաստանի իշխանություններին: Էլ՝ «մարդու իրավունքների խախտումներ», էլ՝ չգիտես թե էլ ինչ մեղքեր: Ու նման մեղադրանքներ հնչեցնում են ԵՄ այն նույն չինովնիկներն ու գործիչները, այն նույն «ժողովրդավարության» ջատագովները, որոնք դիմահար չտեսնելու են տալիս «իրենց» Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից անզեն ցուցարարների դեմ արգելված բեկորային նռնակների զանգվածային կիրառումն ու ավելի քան 100 մարդու վիրավորելը, «չեն տեսնում» այլևայլ այլանդակությունները, այդ թվում՝ ՏԻՄ-երի կազմաքանդումը:
 
Եվ հիմա այն, որ Վրաստանի վարչապետը հիրավի սենսացիոն հայտարարություն արեց՝ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն ընդհատելու մասին, գերազանցապես նույն Եվրամիության, ԱՄՆ-ի, Արևմուտքի որդեգրած երկերեսանի, երկակի ստանդարտներով «քաղաքականության» ուղիղ հետևանքն է: Ի վերջո, գտնվեց մի երկիր, մի լիդեր, որ Արևմուտքի երեսին ասաց դրա մասին: Չափազանց համարձակ քայլ է Կոբախիձեի կողմից, ու չի կարելի բացառել, որ արևմտյան հատուկ ծառայությունները կփորձեն ավելի «արմատական» քայլերի գնալ, ինչի փորձը նրանք շատ ունեն: Դե, ի մասնավորի՝ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն՝ վառ օրինակ: Առայժմ, սակայն, Վրաստանի դեպքում փողոցային անկարգությունների ու բախումների միջոցով է դրսևորվում «հավաքական Արևմուտքը»: Մեծ հաշվով, Արևմուտքը ձգտում է քանդել Վրաստանը և իր ֆինանսավորման ու ազդեցության տակ գտնվող երկրաքանդ «ուժերի» միջոցով հասնել դրան:
 
Տեսեք. Վրաստանում՝ Զուրաբիշվիլի, Սահակաշվիլի, Ուկրաինայում՝ Զելենսկի, Մոլդովայում՝ Սանդու, Հայաստանում՝ Փաշինյան, Բելառուսում՝ Տիխանովսկայա (չստացված): Ի՞նչն է միավորում այս անձանց, գործիչներին, անկախ այն բանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն: Սրանք բոլորը «արևմտամետներ» են, ավելի ճիշտ է ասել՝ Եվրամիության ու ԱՄՆ թելադրանքով ցանկացած քայլ անելու պատրաստ անձինք, որովհետև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակին տարփողված «արևմտյան արժեքների» հետ: Նշվածներին միավորում է այն, որ թքած ունեն սեփական երկրի վրա, սեփական երկրի շահերի ու անվտանգության վրա, երկրի ներքին ու արտաքին կայունության վրա: Սրանք անձինք կամ գործիչներ են, որ պատրաստ են իրենց երկրները տանել (ու տարել են) պատերազմի... հանուն ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ հանուն Արևմուտքի շահերն սպասարկելու և այդ սպասարկման «տոկոսներն» ստանալու: Նրանց միավորում է այն, որ երկիրը կարող են տանել ներքին բախումների ու ընդհարումների:
 
Նույն Նիկոլ Փաշինյանը դա արել է ու ոչ մեկ անգամ, լինի դա 2008-ի մարտի 1-ին, «թավիշը», թե «թավիշով» իշխանության գալուց հետո, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին հարձակում նախաձեռնեց ՀՀ ԱԺ-ի վրա, 2019-ի գարնանը՝ դատարանների վրա, 2020-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ «բունկերից» գործնականում քաղաքացիական պատերազմ հրահրող կոչեր արեց, հետագայում էլի է նման դրսևորումներ ունեցել: Իրենք թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա՝ լինի Թբիլիսիում, թե Երևանում, Քիշնևում, թե Մինսկում: Կարելի է ասել, որ Արևմուտքը նման գործիչներին միավորել է «երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք» կարգախոսով ու... նրանց բերած մահերով, աղետներով, ավերներով:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըԱդրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները88 սուպերմարկետների ցանցն ընդլայնում է իր մասնաճյուղերը. բացվել է հերթական մասնաճյուղը՝ Արաբկիրում Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ ՍրբազանՉի բացառվում, որ մի օր էլ Ավինյանը «sms» ստանա․ Նաիրի Սարգսյան«Խնդրել են գալ և երեխաներին տանել»․ ի՞նչ է տեղի ունենում Մասիսում Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը. Պեսկով«Wizz Air»-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, ուղևորները Թբիլիսիում են. ե՞րբ կժամանեն Երևան
Ամենադիտված