«Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ 500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ Չալաբյան Հային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա Սողոմոնյան Ընկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունի


Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան

TV

Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու և ռեգիոնում խաղաղություն ձևավորելու հարցում։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է թույլ չտա Արևմուտքին միջամտելու մեր ռեգիոնալ խնդիրներին: Հայաստանի ռեգիոնալ խնդիրները պետք է լուծվեն 3+3 ձևաչափով, այսինքն ռեգիոնալ պետությունների համաձայնությամբ և կարծիքով: Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից,  այլ պետք է օգնի Ռուսաստանին և անի դիվանագիտական քայլեր, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ, ինչը էլ ավելի կբարձրացնի մեր ռեգիոնում անվտանգության ճարտարապետության խնդիրները: Այս մասին Մոսկվայում նոյեմբերի 29—ին մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել է «Իմ երկիր, իմ հայաստան» շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանը։

ARS_7042.JPG (5.75 MB)

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

««Իմ երկիր, իմ հայաստան» Ժողովրդական շարժումը այսօրվա համաժողովում նախաձեռնել է մի գործընթաց, որի կարևորությունը համարում եմ շատ արդիական։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացը նպատակ չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այն ունի վերքաղաքական նշանակություն և ուղղակիորեն վերաբերում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, անվտանգությանն ու դրա էլ ավելի ամրապնդմանը:

Այո՝  Ռուսաստանը հետխորհրդային ընդհանուր միավորման, ինչպես նաև մերձավոր արտերկրի բարեկամ երկրների համախմբման շարժիչ ուժն է (լոկոմոտիվը) հանուն կյանքի, անվտանգության, գիտության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման:

Ես իմ խոսքն ու գործունեությունը կառուցում եմ այն տրամաբանությամբ, որ ցանկացած հայ մարդու համար, անկախ, թե աշխարհի որ մասում է նա ապրում, Հայաստանի սուվերեն պետականությունը պետք է լինի գերագույն արժեք։ Քանզի ես խորապես վստահ եմ, որ  յուրաքանչյուր հայ մարդ հպարտանում է սուվերեն պետություն ունենալու իրականությամբ և հայի ինքնություն ունեցող ցանկացած մարդ պարտավոր է իր ուժերի ներածին չափով, իսկ հարկ եղած դեպքում նաև սեփական կյանքը զոհաբերելով պաշտպանել այդ  գերագույն արժեքը։

Այս իմաստով մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ ասել է սուվերեն պետություն և ինչ պետք  է անել այդ պետությունը փայփայելու և ապագա սերունդներին ժառանգելու իմաստով:

Սովետական Միության փլուզումից հետո 15 հանրապետությունները ստացան սուվերենիտետ և դարձան անկախ պետություններ, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը, որը 1991 թվականին հռչակվեց որպես Հայաստանի 3-րդ Հանրապետություն և իրեն հռչակեց Հայաստանի 2-րդ Հանրապետության, այսինքն Սովետական Հայաստանի իրավահաջորդ:

Եվ այն պահից, երբ արդեն դու ունես սուվերեն պետություն, դա նշանակում է, որ ինքդ ես, որպես ժողովուրդ, որպես այդ պետության քաղաքացի տնօրինում քո ճակատագիրը և պարտավոր ես ձևավորելու այնպիսի քաղաքական էլիտա, որը ունակ է հասկանալու  քո պետության պետական շահերն ու ամեն գնով այդ շահերը պաշտպանելու և երբեք թույլ չտալու,  որպեսզի քո սուվերեն պետությունը գործիք դառնա այլ պետությունների կամ աշխարհաքաղաքական բևեռների ձեռքում, և աշխատի սեփական շահերի դեմ, կործանելով սեփական պետականությունը:

ARS_7334.JPG (3.62 MB)

Հարգելիներս, ինձ մոտ տպավորություն է, որ հայաստանյան շատ քաղաքական գործիչներ, եթե չասենք գրեթե բոլորը սուվերեն պետություն ասելիս հասկանում են, որ դու այն պահից, երբ արդեն սուվերեն ես, անկախ ես, ինչ ուզում ես, կարող ես անել։ Սա շատ սխալ և վտանգավոր մոտեցում է քանզի սուվերեն պետություն ունենալ նշանակում է նաև, որ դու ունես սխալվելու սուվերեն իրավունք։ Բայց խելացի և հեռատես ժողովուրդները ամեն բան անում են այդ իրավունքից չօգտվելու և սխալներ թույլ չտալու համար։ Քանզի սխալվելու սուվերեն իրավունքից օգտվելու պարագայում դու կարող ես վտանգել ոչ միայն քո պետականությունը,  այլ նաև քո պետության տարածքում ապրող ժողովուրդներին:

Եվ այս իմաստով չափազանց կարևոր է, որ սուվերենություն ասելով մեր քաղաքական էլիտաները չհասկանան, որ դա հնարավորություն է տալիս երկրի իշխանություններին կամ քաղաքական էլիտաներին անելու այն, ինչ ցանկանում են, առանց հաշվի նստելու աշխարահաքաղաքական իրողությունների և ռեգիոնալ աշխարհաքաղաքական գործընթացների հետ:

Նորից ուզում եմ կրկնել. սուվերեն պետություն ունենալը նշանակում է ունենալ հնարավորություն և կամք ձևավորելու այնպիսի քաղաքական էլիտաներ, որոնք ունակ են հասկանալու սեփական երկրի պետական շահերն ու առաջնորդվել բացառապես այդ շահերով։

Այո, Սովետական Միության փլուզումից հետո, կարելի է ասել, ձևավորված հետսովետական անկախ սուվերեն պետությունները սկսեցին քննություն հանձնել՝ արդյո՞ք իրենք ունակ են ձևավորելու այնպիսի էլիտաներ, որոնք կգիտակցեն սեփական պետության շահերը ու չեն տանի սեփական պետությունը կործանման:

Եվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ հետսովետական երկրներից որոշներն այդ քննությունը չկարողացան հանձնել կամ լիկվիդ մնացին։ Օրինակ՝ Ուկրաինան չկարողացավ հանձնել այդ քննությունը և չկարողացավ գիտակցել իր պետական շահերն ու դարձավ Արևմուտքի ձեռքին հակառուսական գործիք։ Եվ այսօր արդեն Ուկրաինան որպես սուվերեն պետություն կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև:

Մեր հարևան Վրաստանը ևս չկարողացավ այդ քննությունը պատվով հանձնել, թույլ տալով Արևմուտքին Վրաստանում իրականացնել հակառուսական հեղափոխություն, որի արդյունքը բերեց հակառուսական պատերազմի և արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Իսկ այսօր էլ կանգնած է բարդ ընտրության առջև, քանզի Միացյալ Նահանգներն ու Հավաքական Արևմուտքը շարունակում են Վրաստանում հակառուսական օրակարգ թելադրելու գործընթացները և ամեն բան անում են, որպեսզի Վրաստանը նորից դառնա հակառուսական գործոն։ Ինչպես Վրաստանի քաղաքական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին  հայտարարեց՝ 

նրան Արևմուտքն առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, կռվել երեք օր, որից հետո բարձրանալ սարերը և պարտիզանական մարտեր մղել Ռուսաստանի դեմ։

Մենք հասկանում ենք, որ եթե նման բան աներ պարոն Իվանաշվիլին, Վրաստանը կկորցներ իր սուվերենիտետը և որպես պետականություն կկործանվեր, էլ չեմ խոսում մարդկային բազմաթիվ զոհերի, ողբերգությունների ու տառապանքների մասին:

Այսօր Վրաստանը արդեն փորձում է պատվով այդ քննությունը հանձնել սուվերեն երկիր մնալու համար, և Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում կրկնել նախկին նախագահ Սահակաշվիլու սխալները և փորձում են խուսափել Արևմուտքի ձեռքին գործիք դառնալու պրոցեսից։

Հետսովետական երկրների մեջ սեփական պետության շահերը գիտակցելով, Արևմուտքի ձեռքին խաղալիք դառնալու գործընթացից խուսափած ունենք գոնե մեկ փայլուն օրինակ, դա Բելառուսն է, որի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն փաստացի իր երկիրը հեռու պահեց Արևմտյան գերտերությունների հակառուսական խաղերից, Բելառուսը դարձավ Ռուսաստանի հետ մեկ ընդհանուր պետության մեջ գործող միավոր, պահպանեց իր սուվերենիտետը։ Այսօր այդ երկիրը զարգանում է, ապահովում  բարեկեցություն և, որը շատ կարևոր է, սոցիալական արդարություն սեփական քաղաքացիների համար։ Ավելին՝ Բելառուսում տեղակայված է նաև ռուսական ստրատեգիական միջուկային զենք, որը ապահովում է նաև այդ երկրի անվտանգության խնդիրները լիովին:

Եվ այս իմաստով փաստացի ունենք Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի օրինակները։

ARS_7290.JPG (5.72 MB)

Հարգելիներս, հիմա ես ուզում եմ խոսել Հայաստանի մասին, թե ի՞նչպիսի ճանապարհ ընտրեց Հայաստանը,  ի՞նչ իրավիճակում է այսօր հայտնվել մեր երկիրը և ի՞նչ պետք է անել Հայաստանի համար կործանարար սցենարներից հեռու մնալու և Հայաստանի պետականությունը պահպանելու, հզորացնելու և ապագա սերունդներին ժառանգելու նպատակով:

Հայաստանի քաղաքական էլիտաները, հետևելով Ելցինյան Ռուսաստանի Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու գործելաոճին, իրենք էլ խնդիր դրեցին, որպեսզի Հայաստանը դրական հարաբերություններ ձևավորի Արևմուտքի հետ, փորձի նաև ինտեգրվի Եվրոպական կառույցներին և իր անկախ նոր պետականությունը կառուցի Արևմտյան մոդելով։ Բայց այն պահից երբ արդեն Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը հստակ ընդգծեց, որ Արևմուտքը Սովետական Միության փլուզումից հետո խնդիր է դրել իր առջև փլուզելու նաև Ռուսաստանի Դաշնությունը, և այս իմաստով փոխվեց Ռուսաստան-Արևմուտք քաղաքական  փոխհարաբերությունները, Հայաստանի քաղաքական էլիտաները, չհասկանալով կամ չուզենալով հասկանալ այս պարզ իրողությունները, շարունակեցին  արդեն երկու լարի վրա խաղալու քաղաքականություն իրականացնել՝ անունը դնելով կամ-կամ,  և-և, փորձելով փայլուն հարաբերություններ ունենալ մի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ, մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը քանդել ցանկացող Արևմուտքի հետ:

Բնականաբար, այս գործընթացը ժամանակի ընթացքում Հայաստանին կանգնեցնելու էր ճակատագրական որոշման առջև՝ կամ շարունակել 2 լարի վրա խաղալ և թուլացնել սեփական սուվերենիտետը, պետականությունը, կամ կանգնել սեփական պետության շահերի սպասարկման տեսանկյունից ճիշտ որոշման՝ Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը լինելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքական շահերը սպասարկելու դիրքորոշման վրա, որովհետև այդ շահերը նաև Հայաստանի շահերն են։ Բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ առաջին ճանապարհով՝ խաղալ 2 լարի վրա, շարունակել ինտեգրվել  Եվրոպական և Արևմտյան քաղաքական համակարգում։ Դրա վառ օրինակը Հայաստանի եվրոասոցացումն էր, որը քաղաքական իմաստով մեծագույն սխալ էր և իր հետևանքներն ունեցավ այն իրողությունների վրա, որոնք այսօր մենք ունենք, և արդյունքում Հայաստանի Հարապետությունում 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն:

Այստեղ հարց է առաջանում՝ միթե՞ մեր ժողովուրդը չէր տեսնում, որ այն հետսովետական երկրներում, որտեղ տեղի էին ունենում հեղափոխություններ, այդ երկրները դառնում էին Արևմուտքի ձեռքում գործիք՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Իսկ այդ ամենը տեսնելով, ինչո՞ւ գնաս նման քայլի։ Պատճառները բազմաթիվ են, նաև սոցիալական, դրա մասին կարելի է խոսել մեկ այլ առիթով։ Բայց փաստը մնում է փաստ,  որ մեր ժողովուրդը և քաղաքական էլիտաները, տեսնելով, որ հեղափոխությունները որևէ լավ բանի չեն բերում, այնուամենայնիվ թուլ տվեցին, որ Հայաստանում տեղի ունենա հեղափոխություն, և այդ հեղափոխության դառը պտուղները մենք այսօր քաղում ենք,  որպես ժողովուրդ և պետություն:

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է։ Բոլոր այն պետությունները, որոնք որդեգրում են հակառուսական դիրքորոշում, Միացյալ Նահանգները պատրաստ են այդ երկրներում և փող ծախսել, և զենք տալ և աջակցել հնարավորինս, որպեսզի այդ երկրները հակառուսական ճանապարհով շարժվեն և օգնեն Միացյալ Նահանգներին քանդելու Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին և, հետևաբար, հայտնվում ես, Ռուսաստանի անվտանգության տեսադաշտում իր բոլոր հետևանքներով:

Սա նշանակում է, որ որևէ խելամիտ և սեփական պետության շահերով առաջնորդվող քաղաքական էլիտա և ժողովուրդ չի կարող իր երկրում հակառուսականությունը որպես քաղաքական օրակարգ ձևավորել և վտանգի տակ դնել սեփական պետությունն ու ժողովրդին։

Եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ 2 լարի վրա խաղալու քաղաքականությունը և հեղափոխությունը բերեցին Հայաստանին անվտանգության լրջագույն խնդիրներ, և արդյունքում մենք կորցրեցինք Արցախը:

Վստահ եմ, խնդիրն այն է, որ Արևմտյան աշխարհի և Ռուսաստանի պատկերացումները մեր տարածաշրջանում և Արցախյան հարցի վերաբերյալ ռադիկալորեն միմյանցից տարբերվում էին և այսօր էլ տարբերվում են: Այսօր Արցախը չկա, բայց աշխարհաքաղաքական մեր ռեգիոնում չի վերացել, իսկ շահերի հակադրությունը շարունակում է աշխատել:

1991 թվականից հետո Միացյալ Նահանգներն ու նրա հավաքական Արևմուտքը խնդիր էին դրել հետսովետական բոլոր երկրներին Ռուսաստանից հեռացնելու և Ռուսաստանի դեմ գործոններ դարձնելու, որը նրանց թույլ կտար Ռուսաստանի դեմ պայքարում օգտագործել նաև հետսովետական պետությունների ներուժը, ինչը այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում: Այս իմաստով Արևմուտքին անհրաժեշտ էր մեր տարածաշրջանում պատերազմ, իսկ Ռուսաստանին՝  խաղաղություն։ Ռուսաստանին անհրաժեշտ էր խաղաղություն, և այսօր էլ անհրաժեշտ է, քանզի և Հայաստանը, և Վրաստանը և Ադրբեջանը նրա դաշնակիցներն են, և այդ պետությունների միջև ռազմական գործողությունները ու ռեգիոնում լարվածության ստեղծումը համարվում է Ռուսաստանի պետական շահերին դեմ։ Եվ այդ տրամաբանությամբ Արևմուտքին այսօր էլ անհրաժեշտ է մեր տարածաշրջանում պատերազմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Վրաստանի և Ռուսաստանի միջև: Այսօր էլ Արևմուտքը փորձում է լարվածություն ստեղծել Աբխազիայում, որպեսզի ռեգիոնում ստեղծի Ռուսաստանի համար նոր բարդություններ և լարվածության օջախներ, որը, իմ կարծիքով, չի ստացվի:

Մեր պարագայում ավելանում է նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի բացասական վերաբերմունքը և այս իմաստով Հայաստանը ևս Արևմուտքը դիտարկում է հակաիրանական գործոն, որը անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել:

Եվ Հայաստանը փաստացի 2 լարի վրա խաղալու արդյունքում, ինքն էլ չհասկանալով կամ միգուցե քաղաքական որոշ էլիտաներ ցանկանալով, ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը հայտնվեց 44 օրյա պատերազմի առջև, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։  Իսկ այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը լրացուցիչ պրոբլեմներ և աշխարհաքաղաքական խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Այս իմաստով Ռուսաստանն առաջարկում է մեր ռեգիոնում խաղաղության հասնելու բանաձև՝ 3+3, ինչը նշանակում է, որ առանց Արևմուտքի միջամտության ռեգիոնալ պետությունները իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները:

Մեծ իմաստով սա նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակադրության հիմքերից մեկն է Արևմուտքի հետ, քանզի, հարգելով բոլոր պետությունների սուվերենիտետը, չմիջամտելով որևէ երկրի ներքին գործերին, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին փորձում է ստիպել, որպեսզի Միացյալ Նահանգները ևս չմիջամտեն այլ պետությունների ներքին գործերին, մասնավորապես հեղափոխությունների միջոցով տարբեր պետություններում չբերեն իրենց ենթարկվողներին իշխանության և իրենց կամքը չթելադրեն այդ իշխանություններին:

Եվ Ուկրաինայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական պետերազմի հիմքում Ռուսաստանի կողմից այս փիլիսոփայությունն է դրված, որի հաղթանակի պարագայում պետությունները կազատվեն Միացյալ Նահանգների կողմից օգտագործվելու և սեփական ժողովուրդներին փորձությունների ենթարկելու, տառապանքների ենթարկելու ծանր բանաձևից:

ARS_7242.JPG (5.25 MB)

Եվ այս իմաստով փաստացի մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մի կողմից Ռուսաստանը, հարգելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և բոլոր պետությունների սուվերենիտետը, չի՛ միջամտում այդ երկրների ներքին գործերին, իսկ մյուս կողմից Միացյալ Նահանգները, միջամտելով ցանկացած երկրի ներքին գործերին, այդ երկրներին տանում է դեպի հակառուսականության և պատերազմների, և այդ ամենի անունը դնելով ժողովրդավարություն, դեմոկրատիա,  ժողովուրդներին խոստանալով բարեկեցություն և տնտեսական բարձրունքներ։ Բայց այդտեղ էլ տնտեսագետների վերլուծությունների կարիքը կա, քանզի այնպես չէ, որ այն պետությունները, որոնք ընտրում են դեպի Արևմուտք գնալու ճանապարհը սկսում են ավելի լավ ապրել, ավելի բարեկեցիկ լինել կամ ունենալ ժողովրդավարություն, որը խոստանում է Միացյալ Նահանգները։

Սա ևս մենք տեսնում ենք այսօր Ուկրաինայում, երբ երկիրը փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները, բայց միևնույն է Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ Ուկրաինայում դեմոկրատիա է: Այսինքն, այս օրինակի վրա պարզ երևում է, որ 2 լարի վրա խաղալու կոնցեպցիայի արդյունքում Հայաստանն այսօր էլ գտնվում է լրջագույն վտանգի առջև, և նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ Հայաստանի պետականությանը վտանգ է սպառնում, որ Հայաստանը կարող է որպես պետություն վերանալ:

Այս ամենը հասկանալով, նույնիսկ ավելին, սրա մասին խոսելով, չկայացնել որոշում այսօրվա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հրաժարվել 2 լարի վրա խաղալու ծանր քաղաքական հետևանքներ խոստացող քաղաքականությունից, և չկայացնել որոշում բացառապես Հայաստանի պետական շահերից, այսինքն, չկանգնել Ռուսաստանի կողքը, չխորացնել Ռուսաստանի հետ կապերը և քաղաքական գործընթացը, ուղղակի տարօրինակ է և ոչ ազգաշահ։

Բազմիցս նշել եմ, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, մինչ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանը չեն պատերազմել միմյանց դեմ։ Տարիներ շարունակ ձևակերպված էր, որ Ադրբեջանը կոնֆլիկտ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Նույնիսկ արցախյան վերջին պատերազմից հետո Ջերմուկում տեղի ունեցած ռազմական գործողությունները հայտարարվեց որպես սահմանային վեճ։ Ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանը խնդիր է դրել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը չպատերազմեն, իսկ Արևմուտքը հակառակը, խնդիր է դրել հենց Հայաստան-Ադրբեջան կռիվ  սարքելու, պատերազմ սարքելու և դրանով Ռուսաստանի դեմ խնդիրներ առաջացնելու համար։

Այսօր, երբ Ռուսաստանը առաջարկում է 3+3 ֆորմատով լուծել ռեգիոնալ բոլոր խնդիրները, որի հետ համաձայն են ռեգիոնալ բոլոր պետությունները... Վրաստանը դեռևս չի խոսում այդ մասին, բայց ակնհայտ է, որ վերջնական դիրքավորումից և սեփական սուվերենիտետը ամրապնդելուց հետո Վրաստանը ևս համաձայնվելու է այս ֆորմատին, Հայաստանը շարունակում է Արևմուտքի հետ իր քաղաքականության արդյունքում ոչ միայն հայտարարություններ տարածել, որ Հայաստանը պետք է գնա դեպի Եվրոպա, դառնա Եվրամիության անդամ, այլ նաև  զենք է գնում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից։

Եվ հիմա արդեն Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարում է, որ Արևմուտքից զենք գնելու գործընթացը իրեն տալիս է հնարավորություն պատերազմ սկսելու։

Ֆրանսիան, լավ հասկանալով, որ Հայաստանին զենք վաճառելու արդյունքում կարող է պատերազմ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, միևնույն է զենք է վաճառում, քանզի նրա նպատակը իրականում հենց այդ պատերազմը հրահրել է։ Եվ այս իմաստով մենք, որպես ժողովուրդ, պետք է մի կողմ թողնենք իլյուզիաներն ու երազանքները կամ ցանկությունները, սթափ նայենք իրականությանն ու հասկանանք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի առաջարկած 3+3 մոդելի արդյունքում, հակառակ պարագայում մենք հայտնվելու ենք նոր պատերազմի մեջ` իր բոլոր հետևանքներով։

Արևմուտքը մի կողմից հայտարարում է, թե իբր կողմնակից է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կնքեն, ավելին` իբր թե ջանքեր է գործադրում ռեգիոնալ խաղաղության համար, բայց մյուս կողմից դիտավորյալ անում է քայլեր, որպեսզի հրահրի նոր պատերազմ, և սա հասկանում են ռեգիոնալ բոլոր պետությունները՝ և՛

Իրանը, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը, և՛ բնականաբար Ադրբեջանը։

Ես կարծում եմ` Հայաստանում ևս սա հասկանում են, բայց միևնույն է շարունակում են իրենց պրոարևմտյան և երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը, ինչը, նորից եմ ուզում կրկնել, աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Տեսեք՝ պատմականորեն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ոչ միայն մե՛ր, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, որովհետև 1828 թվականին Հայաստանը Պարսկական տիրապետությունից ազատագրելուց հետո Ռուսաստանը ձևավորել է աշխարհաքաղաքական անվտանգային համակարգ մեր տարածաշրջանում, որը փաստացի ընդունելի է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի կողմից։

Այս ճարտարապետությունը քանդել ցանկանում է միայն Արևմուտքը, և հնարավոր է այս ճարտարապետությունը քանդել միայն ռեգիոնալ պետություններից որևէ մեկի աջակցության շնորհիվ։ Այս ճարտարապետության փլուզումը ամենից շատ ձեռնտու չէ հենց մեզ`  հայերիս և Հայաստանիս, բայց  չգիտես ինչու մենք ենք փորձում օգնել Արևմուտքին, որպեսզի այս ճարտարապետությունը քանդի։ Սա աղետալի քաղաքական գործընթաց է, որը պետք է կասեցնել։

Եվ չեմ զլանա ամեն առիթով մեջբերել Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհանես Քաջազնունու եզրահանգումը և ելնելով անցյալի սխալներից, նրա մաղթանքը հաջորդ սերունդներին։

Մեջբերում եմ.

«Հայաստանը պետք է կառչած մնա եղբայրական Ռուսաստանին և նրա հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝  նույնիսկ հակառակ հարևանների կամքի»:

Եվ այս ամենը խոսելիս ես առաջնորդվում եմ Հայաստանի պետական շահերով, շատերն ինձ ասում են` դու պրոռուսական գործիչ ես...

Սիրելիներս, չնայած այն բանի, որ ես շատ եմ սիրում Ռուսաստանն ու ռուս ժողովրդին, ռուսական մշակույթն ու ռուսական աշխարհը, բայց կհայտարարեմ անկեղծ և պաշտոնապես. էլ ավելի շա՛տ եմ սիրում իմ, մեր, մեր նախնիների բնօրրանը,  ես իմ գործունեությունը իրականացնում եմ բացառապես  Հայաստանի պետական շահերից։

Տեղեկացնեմ՝ ես մեղք չունեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական շահերը համընկնում են, ես մեղք չունեմ, որ Հայաստանի միակ իրական դաշնակիցն ու բարեկամը, եղբայրն ու նրա ցավը կիսողը, ոչ թե քծնելով այլ գործունեությամբ, դա Ռուսաստանն է, և Հայաստանը որպես պետություն կարող է գոյատևել, զարգանալ բացառապես Ռուսաստանի հետ բարեկամական, եղբայրական, դաշնակցային փոխհարաբերությունների շնորհիվ։

Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ամբողջ աշխարհով սփռված իմ հայ ժողովուրդ։ Ես պրոհայաստանյան գործիչ եմ, իմ քաղաքական գործունեության խոսքի հիմքում ընկած է բացառապես Հայաստանի պետական շահը, որը այո, ոչ իմ մեղքով, բայց ի ուրախություն ինձ, համընկնում է բացառապես Ռուսաստանի Դաշնության և ռուս ժողովրդի շահերի հետ։ Իսկ քաղաքական իմաստով ես կիսում եմ նաև Ռուսաստանի և նրա նախագահի այն դիրքորոշումը, որ չի կարելի միջամտել այլ պետությունների սուվերեն գործերին և սեփական կամքը թելադրել այլ պետություններին և ժողովուրդներին, որ պետք է հարգել բոլոր պետությունների սուվերենիտետը և թույլ տալ, որպեսզի յուրաքանչյուր ժողովուրդ ինքը կայացնի որոշումներ և այո, սխալվելու դեպքում վճարի իր սխալ որոշումների գինը։

Իհարկե ցանկալի է, որ մեր պարագայում` Հայաստանի պարագայում, մենք սխալներ թույլ չտանք, որի համար կվճարենք մեր ժողովրդի և պետականության գնով։

Սիրելի հայրենակիցներ, թանկագին հայ ժողովուրդ, մեր պետականությունը վտանգված է, մենք պետք է յուրաքանչյուրս մեր տեղում, մեր ուժերը ներդնենք հայոց պետականությունը փրկելու և սուվերեն Հայաստանի Հանրապետության գոյությունը ապահովելու նպատակով: Մեր առօրյա հոգսերն ու առօրյա խնդիրները չպետք է շեղեն մեզ մեր կարևորագույն առաքելությունից, իսկ մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է: Մենք պետք է ապացուցենք ողջ աշխարհին և ինքներս մեզ որպես ժողովուրդ, որ հասունացել ենք այն աստիճանի, որ կարող ենք, ունակ ենք և պետք է ունենանք սուվերեն պետություն:

ARS_7079.JPG (5.50 MB)

Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու և ռեգիոնում խաղաղություն ձևավորելու հարցում, այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է թույլ չտա Արևմուտքին միջամտելու մեր ռեգիոնալ խնդիրներին: Հայաստանի ռեգիոնալ խնդիրները պետք է լուծվեն 3+3 ձևաչափով, այսինքն ռեգիոնալ պետությունների համաձայնությամբ և կարծիքով:

Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից,  այլ պետք է օգնի Ռուսաստանին և անի դիվանագիտական քայլեր, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ, ինչը էլ ավելի կբարձրացնի մեր ռեգիոնում անվտանգության ճարտարապետության խնդիրները:

Իր անվտանգության խնդիրները լուծելու և սուվերենությունը պահպանելու ճանապարհին Հայաստանը խնդիր չպետք է դնի Արևմուտքի հետ իր հարաբերությունները փչացնելու։ Բայց եթե Արևմուտքը, անտեսելով այն փաստը, որ Հայաստանը իր քաղաքական որոշումները կայացնելիս լուծում է իր սուվերենության և պետականության պահպանման խնդիրները, պետք է խզի իր կապերը Հայաստանի հետ և Հայաստանին ենթարկի սանկցիաների՝  դա իր որոշումն է։ Միևնույն է, երբ Ռուսաստանն ու նրա դաշնակինցերը կհաղթեն հավաքական Արևմուտքին տեղի ունեցող գլոբալ պատերազմում և կնստեն նոր Յալթայի, նոր Պոտսդամի սեղանի շուրջ և կձևավորեն նոր ավելի արդար և բազմաբևեռ աշխարհ՝ հարաբերությունները Արևմուտքի հետ կկարգավորվեն, այդ ժամանակ, կկարգավորվեն նաև Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ։ Միևնույն է, Հայաստանը պարտավոր է լուծել իր սուվերենության և պետության պահպանման խնդիրները։

Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի ինտեգրվել БРИКС, ШОС և բոլոր այն կառույցները, որոնք այսօր Ռուսաստանի բարձր հովանու ներքո դառնում են միաբևեռ աշխարհը քանդելու և բազմաբևեռ աշխարհ ձևավորելու  քաղաքական օրակարգ:

Հայաստանի Հանրապետությունը, եթե ցանկանում է լինել սուվերեն պետություն, ապա պետք է կանգնի այն պետությունների կողքին, որոնք իսկապես ցանկանում են, որ աշխարհում յուրաքանչյուր պետություն ունենա սուվերեն կարգավիճակ և ինքը որոշի իր ապագան և իր անելիքները։ Այլ ոչ Արևմուտքի, որը ուղղակիորեն ցանկանում է զրկել բոլոր պետություններին սուվերենությունից և այդ պետություններին օգտագործել սեփական շահերի և սեփական օրակարգերի սպասարկման տեսանկյունից.

Հետաքրքիրն այն է, որ այսօր արդեն նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակից Եվրոպական պետությունները կորցրել են իրենց սուվերենիտետը և դարձել Միացյալ Նահանգների ձեռքին գործիք՝ Միացյալ Նահանգների միաբևեռ աշխարհը պահպանելու անիմաստ ջանքերի իրագործման նպատակին ծառայելու համար:

Խոսքս ավարտելով կասեմ.

Մեր սկսած գործին մաղթում եմ առաջընթաց և հաղթանակ։ Թող Աստված մեզ տա այնքան ուժ ու միտք, որպեսզի կարողանանք պահպանել Հայ և մեծ Ռուսաստանի ժողովուրդների անգին եղբայրական հարաբերությունները։

Ես ուզում եմ ուղղակիորեն ընդգծել, որ հայ մարդու համար որևէ ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունն է, լինել չի կարող , մենք այլ Հայաստան չունենք և այս  Հայաստանը պահպանելու համար յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ջանքերը ներդնենք, որպեսզի կարողանանք մեր երեխաներին, մեր թոռներին փոխանցելու բան ունենանք:

Իսկ որպեսզի մեր երեխաներին, մեր թոռներին չասե՛նք՝

Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք:

Առաջարկում եմ

Համախմբվել հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի ու մեծ Ռուսաստանի, համախմբվել և արարել հանուն մեր ընտանիքների, հանուն Հայ և Ռուս եղբայրական հարաբերությունների իմ լավատե՛ս և մաքառո՛ղ ժողովուրդ.

Շնորհակալություն ուշադրության համար»:

ARS_7297.JPG (6.84 MB)

«Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըԱդրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները88 սուպերմարկետների ցանցն ընդլայնում է իր մասնաճյուղերը. բացվել է հերթական մասնաճյուղը՝ Արաբկիրում Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ ՍրբազանՉի բացառվում, որ մի օր էլ Ավինյանը «sms» ստանա․ Նաիրի Սարգսյան«Խնդրել են գալ և երեխաներին տանել»․ ի՞նչ է տեղի ունենում Մասիսում Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը. Պեսկով«Wizz Air»-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, ուղևորները Թբիլիսիում են. ե՞րբ կժամանեն Երևան Մարդու իրավունքների օրն ենք նշում մեր երկրում, ուր պատգամավորի անձնական գրագրությունն են հանրայնացնում․ Թագուհի Թովմասյան Մխչյան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Արտաշատ-Երևան ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը
Ամենադիտված