Ջրանջատում՝ 24 ժամով ՔՊ-ականը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքից Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել Փոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել 4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը


Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

Հասարակություն

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: 

Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

Ըստ Euromoney-ի, Ամերիաբանկը 2023թ. հունիսից մինչև 2024թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման առումով։ Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 25.3%-ով և կազմել 233.2 մլրդ ՀՀ դրամ (600 մլն ԱՄՆ դոլար), իսկ հիփոթեքային վարկերի շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 21.3% (30.06.2024 դրությամբ)։

Պարբերականը նշում է, որ բանկի գրանցած հաջողությունը սերտորեն կապված է իր էկոհամակարգի`MyHome-ի գործունեության հետ, որն օգտատերերին առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար։ 

Դիտարկվող ժամանակահատվածում հարթակի միջոցով տրամադրվել է ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը կազմում է Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի 50%-ը, ինչը 38.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է. MyHome-ում ներկայացված կառուցապատողների թիվը հարթակի գործարկման պահին գրանցված 25-ից 2024թ. կեսերին հասել է 68-ի, ընդ որում մարզերում գործունեություն ծավալող կառուցապատողների թիվն աճել է 172%-ով: Առաջարկվող անշարժ գույքերի թիվն աճել է 226%-ով. 2024թ. հունիսին հարթակում արդեն ներկայացված էր 3,100 բնակարան 115 շենքում: Հավելենք, որ հարթակի նոր գործառույթը թույլ է տալիս ընտրել և ձեռք բերել անշարժ գույք նաև երկրորդային շուկայից, ինչի շնորհիվ առաջարկվող բնակարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 950-ով: 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, խոսելով մրցանակաբաշխության արդյունքների մասին, նշել է. «Ամերիաբանկը շարունակաբար մշակում է նորարարական լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների և գործընկերների՝ թվային պրոդուկտների օգտագործման փորձառությունը: MyHome.am հարթակի հաջողությունն արտացոլում է համապարփակ էկոհամակարգ ստեղծելու մեր հանձնառությունը, ինչը պարզեցնում է բնակելի անշարժ գույք գնելու գործընթացը և խթանում անշարժ գույքի շուկայի աճը Հայաստանում: Այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար, և մենք շնորհակալ ենք մրցանակաբաշխության ժյուրիին մեր աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար»:

Հավելենք, որ Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմը վերջերս Պրահայում կայացած «Synchome 2024» համաժողովում ներկայացրել է բանկի վերջին ձեռքբերումներն այս ոլորտում։ Միջոցառմանը մասնակցել է բանկային, ֆինթեք, այլընտրանքային հիփոթեքային և այլ առանցքային ոլորտների շուրջ 70 ներկայացուցիչ ավելի քան 15 երկրից: Մասնակիցները քննարկել են հիփոթեքային վարկերի էկոհամակարգերում գրանցած տեխնոլոգիական ձեռքբերումներն ու առկա նորարարական լուծումները: 

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է. 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 285 մլրդ ՀՀ դրամը։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ջրանջատում՝ 24 ժամովՔՊ-ականը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքիցԱյսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվելՓոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըԱդրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները88 սուպերմարկետների ցանցն ընդլայնում է իր մասնաճյուղերը. բացվել է հերթական մասնաճյուղը՝ Արաբկիրում
Ամենադիտված