Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Դանիայի ՊՆ-ն ը ռազմակшն տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա. DR ռադիո «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը. Անդրանիկ Թևանյան Բրյուսելը շահագրգռված է ՌԴ-ի դեմ պատերшզմի նախապատրաստմամբ. Լավրով Գերիներից 3-ը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, տեղափոխվում են Երևան. Փաշինյան Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Գազ չի լինի որոշ ժամանակ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ բան ներմուծել. Արթուր Խաչատրյան


«Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է չորրորդ տարին, ինչ «վերջացավ» պատերազմը՝ կնքվեց հրադադարի և ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարությունը: Ստորագրվեց եռակողմ փաստաթուղթ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից: Ի՞նչ տեղի ունեցավ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ և հետո: Հիմնավորված տեսակետներ կան, որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացի սկիզբը չի դրվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը. ամեն ինչ սկսվել է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Նաև այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Նաև այն պահից, երբ ասում էր, որ Արցախյան հիմնախնդրի բանակցությունները սկսում է զրոյական՝ իր կետից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս մի քանի հիշեցում է կատարում:
 
«Իշխանության եկավ մի մարդ, որն իր քաղաքական կարիերայի ժամանակ բազմիցս անդրադարձ է կատարել ազատագրված հողերին՝ նշելով, թե «դրանք մերը չեն, մերը թողած՝ ուրիշինն ենք ուզում»: Դրանից հետո իշխանության եկած այդ մարդը խոսեց սադրանքների լեզվով, չնայած դա չէի որակի սադրանք, այլ ծրագրի մաս, որպեսզի լեգիտիմ իրավունք վերապահվեր թշնամուն իր ռազմական գործողություններն արդարացնելու համար: Տեսանք, որ աշխարհը չդատապարտեց ռազմական ագրեսիան, որը 2020 թ.-ին կիրառվեց: Այդ մարդը հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում Արցախի վերաբերյալ ոչ մի հարց չի լուծելու, եթե լինեն լուծման ինչ-որ տարբերակներ, ապա նա դրանք պետք է ներկայացնի հանրությանը: Տեսանք, որ ճիշտ հակառակն արվեց: Հանրությանը մատուցեցին կեղծիք:
 
«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը: Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել: Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի պատասխանատուն են: Փաստն այն է, որ նրանք հանձնեցին Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ այսօր փորձում են հերթական անգամ մանիպուլ յատիվ կերպով ներկայացնել կատարվածը, իբր իրենց մեղքի բաժինը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
 
Աղետալի հետևանքներով պատերազմի ավարտին, որպես հրադադարի փաստաթուղթ, ստորագրվեց եռակողմ հայտարարությունն իր ինը կետերով: Թե այդ կետերից քանիսն իրականություն դարձան, ասելու կարիք, կարծես թե, չկա, բայց անգամ հումանիտար՝ 8-րդ կետը, այն է՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը, հայկական կողմի համար անիրականանալի մնաց: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատերն են կապիտուլ յացիա համարում, շատերն էլ նշում են, որ այդ փաստաթղթի ընձեռած հնարավորություններից գոնե պետք էր օգտվել: «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց, որոշներն այն կապիտուլ յացիա էին որակում, ոմանք՝ որպես հրադադարի ռեժիմ, մյուսներն էլ՝ Ռուսաստանի մուտքն Արցախ: Եթե ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի բովանդակությանը, ապա դրանում կային որոշակի կետեր, որոնք ինչ-որ առումով բխում էին հայկական կողմի շահերից: Օրինակ՝ պետք է անխափան գործեր Լաչինի միջանցքը, պետք է կոմունիկացիաները գործեին, Արցախի անվտանգությունը պետք է ապահովվեր:
 
Այդ փաստաթղթի պատասխանատուն բոլոր կետերի առումով Հայաստանի Հանրապետությունն էր՝ ի դեմս վարչապետի, քանի որ այն եռակողմ էր, նաև Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան խախտումներ հայտարարության կետերի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին: Այդ փաստաթղթի հայանպաստ կետերը ժամանակ առ ժամանակ խախտվում էին, և պահանջատեր չունեինք: Հայտարարության 9-րդ կետն առ այսօր Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել պարտադրանքի լեզվով, իսկ օրվա իշխանությունները խուսափում են այլ կետերի մասին խոսելուց, որը հիմք է տալիս մտածելու, որ, այո, Հայաստանի օրվա իշխանությունները համաձայն էին, որ հայտարարության կետերը կյանքի չկոչվեին:
 
Այսօր միայն համաձայն չեն իններորդ կետի կյանքի կոչման հետ, որն էլի իրենք են ստորագրել: Ադրբեջանը միայն այդ կետով կարողացավ շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ՝ բռնի ուժ, ռազմական գործողություններ գործադրելով հայերի հանդեպ, կարողացավ Արցախն ամբողջությամբ հայաթափել և հասնել իր երազանքին: Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանի ղեկավարությունը չէր կարող երազել, որ Ստեփանակերտում ինչ-որ շքերթ կընդունի»,հավելում է պատգամավորը՝ ընդգծելով. «Փաստաթղթի որևէ կետ Ադրբեջանը չի կատարել, իսկ հայկական կողմը պահանջատեր չի եղել: Դրա համար այսօր չի կարողանում այնպես անել, որ հայտարարության իններորդ կետի մասին չխոսվի: Դա պարտված իշխանության ձեռագիրն է»: Շատ հետո պետք է հասկանայինք, որ եռակողմ հայտարարության ստորագրումը վատագույնը չէր, ինչ մեզ հետ պիտի տեղի ունենար:
 
Քարվաճառը հանձնվեց թշնամուն, հետո՝ Բերձորն ու Աղավնոն, հետո մի խումբ իբր էկոակտիվիստներ փակեցին Լաչինի միջանցքը, ինն ամիս Արցախը բլոկադայի մեջ մնաց, իսկ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի Հանրապետության վրա: Օրեր անց այն հայաթափվեց: 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսել էին «բուժել» ստացած վերքերը, քիչ-քիչ ոտքի կանգնել, խոսք չկար հեռանալու մասին: «Որևէ հայի մտքով երևի չէր կարող անցնել, որ երբ Արցախը վերցրեցին բլոկադայի մեջ, իսկ հետո ռազմական գործողություններ սկսեցին, Հայաստանի Հանրապետության առաջնորդն այն կորակեր Ադրբեջանի ներքին գործ: Թիկունքից այդ հարվածը մարդկանց շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենք այլևս մեն-մենակ են մնացել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ և, մնալով Արցախում, ուղղակի կցեղասպանվեն, այդ պատճառով էլ բռնեցին գաղթի ճանապարհը»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Արդյոք իրենց ապազգային հայտարարություններով մեզ չեն հանգեցնո՞ւմ անդառնալիության կետին և հետագայում որևէ բան փոխելն անհնարին դարձնում: «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը: Համոզված եմ՝ եթե այս իշխանություններն օր առաջ փոխվեն, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն: Բայց ժողովրդի ենթագիտակցության մեջ օրվա իշխանության կողմից ներարկվել է այն միտքը, որ «եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի», օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին: Այս ահաբեկության ֆոնին շատ դժվար է հասնել նրան, որ կարող ուժերը հնարավորություն ունենան հեռացնել այս իշխանություններին և ձևավորեն հայկական շահերից բխող օրակարգ: Միևնույնն է, իշխանափոխություն լինելու է, շատ դժվար է լինելու հետագայում հասնել այն լուծումներին, որոնք բխում են ազգային շահերից: Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին: Արցախ հնարավոր է վերադառնալ, եթե ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգ բերելուն»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Աղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանԴանիայի ՊՆ-ն ը ռազմակшն տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա. DR ռադիո «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը. Անդրանիկ Թևանյան Բրյուսելը շահագրգռված է ՌԴ-ի դեմ պատերшզմի նախապատրաստմամբ. Լավրով Գերիներից 3-ը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, տեղափոխվում են Երևան. Փաշինյան Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Գազ չի լինի որոշ ժամանակ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ բան ներմուծել. Արթուր Խաչատրյան Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Երևանում՝ շենքի շքամուտքում, 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՀայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են. Anadolu Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԲուժքույրը հեռացվել է աշխատանքից՝ գիշերային հերթափոխը ընկերոջ հետ անցկացնելու համարՌուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը Պապարացիները լուսանկարել են Իրինա Շեյքին դստեր՝ Լեայի հետ Իդրամն ամփոփում է 2025 թվականը«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին «Դեպի Դասական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հայտերն արդեն ընդունվում են 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան «Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը Հրդեհի ահազանգ Սիսիանում, հայտնաբերվել է մաhացած քաղաքացի Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն այս օրերին Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Հաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը Բժիշկը զգուշացրել է հիպոթերմիայի վտանգների մասին Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասին TRIPP զարգացման համար ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի 49 տարի, այնուհետև կերկարաձգվի ևս 50 տարով՝ եթե կողմերը առարկություններ չունենան. Միրզոյան Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպում է ունեցել Ռեզա Փեհլեվիի հետ. AxiosԱնսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները
Ամենադիտված