​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին


Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:
 
Բայց «Ընտրական օրենսգրքի», իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ այդ օրենսգրքի իմաստազրկման նպատակ հետապնդող փոփոխությունները, կարծես, դեռ այնքան էլ չեն հետաքրքրում հանրության նույնիսկ քաղաքականացված շրջանակներին կամ շերտերին: Ինչի՞ մասին է խոսքը: Մասնավորապես, փաշինյանական իշխանությունն առաջարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսպիսի փոփոխություն ներմուծել. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:
 
Ըստ որում, այս ոլորապտույտ փոփոխությունն առաջին ընթերցմամբ ԱԺ քպական մեծամասնությունն արդեն ընդունել է: Եթե վերոմեջբերյալը «թարգմանենք» նորմալ, ընկալելի հայերենի, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ասում են, որ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ժամերին կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել, ինչը նշանակում է, որ կատարված ընտրության արդյունքները զրոյացվում են կամ ոչ ևս են ճանաչվում: Է՛լ ավելի պարզ ասած՝ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ, հենց Նիկոլ Փաշինյանը (կամ օրվա իշխանությունը) տեսնի, որ բավարար չափով ձայներ չի ստացել, կեղծ ու սուտ թվեր էլ չի կարող հայտարարել, ընդամենը ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարում, ընտրության արդյունքները չեղարկում ու շարունակում առոք-փառոք հեծանիվ քշել, կներեք՝ պաշտոնավարել, պարգևավճարվել, «պադավատվել» և այլն:
 
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:
 
Ըստ էության, դրա միակ տարբերակը թշնամու հարձակումն է, պատերազմը: Այս դեպքում, բնականաբար, չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, պարզապես կխնդրի իր սիրելի Ալիևին, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Ինքնին հասկանալի է, որ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է: Դա բացահայտորեն անձնիշխանական, բացառապես իշխանության ինքնավերարտադրմանը նպատակաուղղված օրինագիծ է: Կամ էլ դա այդպիսի, թող ներվի ասել՝ բաստիոնային «ժողովրդավարության» ինչ-որ սիմբիոզ է՝ մուտացիայի ենթարկված «դեմոկրատիա»:
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, ավելին՝ ամեն գնով ջանալու են մինչև վերջ կառչած մնալ իշխանությանը, կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իրենց համար դա կենաց-մահու հարց է: Այստեղ առանցքային հարցն այլ է. իսկ ինչի՞ է պատրաստ քաղաքական դաշտի ոչ փաշինյանական հատվածը կամ ավելի պարզ՝ ընդդիմությունը: Ի՞նչ տրամադրություններով ու պատրաստություններով է մոտենում ընտրություններին (հերթական, թե արտահերթ, էական չէ): Ի՞նչ խնդիր են դնում մյուս ուժերն իրենց առաջ՝ հնարավոր ընտրությունների հետ կապված. Ցանկանում են «պատվավոր» երկրորդ-երրորդ-չորրորդ տեղերում լինե՞լ, թե՞ վերջապես իշխանափոխություն իրականացնել, երկիրն ու հասարակությանն ազատել կործանարարների խմբի այս՝ ամոթ էլ է ասել՝ իշխանությունից: Սա է բուն հարցը: Ու մի բան էլ, որ քպական փոփոխության հեղինակները այնքան էլ հաշվի չեն առել կամ ընդհանրապես հաշվի չեն առել:
 
Հարկավ, իրենք կարող են հարյուրավոր նոր «օրենքներ» գրել և ընդունել. մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ: Անգամ կարող են օրենք ընդունել, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն ընտրություններ, ու հավերժ պետք է կառավարի Փաշինյանը, նրա չլինելու դեպքում՝ իր ազգուտակից մեկնումեկը: Կարող են: Բայց եթե քո հույսն ու հաշվարկն այն է, որ երբ տեսնես, որ քվեարկության արդյունքները քո օգտին չեն, ու ռազմական դրություն հայտարարելով՝ մնաս իշխանության, ապա պետք է նաև նկատի ունենաս մի հասարակ բան. նման պայմաններում հանրության տրամադրությունները կարող են եռման այն կետին հասած լինել, որ այլևս ոչ մեկը օրենքին, ներառյալ՝ փոփոխված օրենքի տառին ու պարագրաֆին, չի նայելու: Դա որևէ երկրի համար ցանկալի չէ, բայց սրված բզի հատկությունների մասին մոռանալ չի կարելի: Սա՝ առհասարակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանն ամբողջ աշխարհին հետաքրքիր էր նախևառաջ Արցախով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր խորհրդարանում մենք տեսնում ենք որոշ «կանանց», որոնց հիմնական քաղաքական ֆունկցիան ոչ թե օրենսդիր աշխատանքն է, այլ աղմուկը, պղտոր դաշտի պահպանումը, ուշադրության շեղումը․ Հրայր ԿամենդատյանTOON EXPO YEREVAN 2025. հայկական անշարժ գույքի ամենասպասված ցուցահանդեսն այս տարի կկայանա սեպտեմբերի 5-ից 7-ը՝ Մերիդիանում Ադրբեջանի ռազմավարությունը՝ տարածքային զիջումներից դեպի ժողովրդագրական ճնշում. Past.am Ջազի ոգին՝ Կոմիտասի երաժշտության տանը.Արցախի «Ջազ» նվագախումբը նորովի ներկայացավ հանդիսատեսին Ազատամուտ գյուղի բնակչի տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվելՄայր Աթոռը հայտարարություն է տարածելԵղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերըԵթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. ՊուտինՈչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել. Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպմանըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. ԶատուլինՂրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավարՊորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ«ՀայաՔվեն» Ստեփանավանի գրասենյակում ամփոփեց ամառային դպրոցըՊտտահողմ՝ Գեղամա լեռներում (տեսանյութ)Այս իշխանությունը հոգեվարքային վիճակում է. Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը հավերժ չէ, գալու են նոր մարդիկ և պահանջներ են ներկայացնելու. Արմեն Մանվելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմին Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում Հոլանդիայում արևային վահանակների սեփականատերերի մեկ երրորդը փոխհատուցել է իրենց ծախսերը Անի Լորակը փոխել է քթի ձևն ու դեմքի ուրվագիծը. պլաստիկ վիրաբույժԶվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքըՊլեխանովի համալսարանի դիպլոմով՝ ճանապարհ դեպի ապագա Որտե՞ղ է իր հանգիստն անցկացնում Նիկոլ ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Լոռիում, մեծավանցիները դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելու տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները. ԿոստանյանՈղբերգական վթար՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավորIDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred Կիևում ՌԴ-ի հարվածի հետևանքով զnhերի թիվը հասել է 31-իՏարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն, դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են․ ՍուրենյանցՀայաստանը վերածում են ոստիկանական բռնապետության Ամերիկյան առաջարկի մութ կողմերը Ադրբեջանի հերթական լկտիացումը և ռուսական մեղմիկ արձագանքը «Տատս դարբնի պես հղկել է ինձ»․ կորուստ՝ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի ընտանիքումՈղբերգական վթար․ մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա․ ՌԴ130 մլն դրամ պետական բյուջեից՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար (տեսանյութ)Ջուր չի լինելուՀանքարդյունաբերությունը «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին ՏԱՍՍ–ը կատարել է Բաքվի պահանջը՝ հեռացնելով Ստեփանակերտ անվանունը հոդվածից«Իմ սիրտը զբաղված է». Յանա Դանիելյանի խոստովանությունըՍելավային հոսքերի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴՈՄՈՒՍ OUTLET՝ հարմարավետություն բոլորի համարՌուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. փոխարժեքն` այսօրԱդրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի«Արցախ» ջազ նվագախմբի բացօթյա համերգը՝ Երևանում (տեսանյութ)Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված