Մետապորտ միջազգային հարթակում այսուհետ ներկայացված են նաև Արցախի հուշարձանները
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համագործակցության սկիզբ է դրվել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և Մետապորտ (Metaport.ai) միջազգային հարթակի միջև։ Այդ մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Արդյունքում, ՀՃՈՒ Հիմնադրամի armenianarchitecture.org և artsakhmonuments.org կայքէջերի ողջ նյութերը (հայկական բարձրավանդակի և սփյուռքի ավելի քան 10500 հուշարձանի տեղեկություն` մոտ 13500 լուսանկարներով և այլ օժանդակ նյութերով) տեղադրվել են նաև Metaport հարթակում։
Հ.Գ. կից նկարում երևում է Արցախի ողջ տարածքում Metaport հարթակում արդեն տեղադրված հուշարձանների քանակը։