Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետ Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Հրատապ. Նիկոլի բացահայտ խոստովանությունը Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Ծիծեռնակաբերդում էին, երբ Հայաստանն ընդդեմ Ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ էր. Շարմազանով Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. ադրբեջանագետ Մինչ նախարարները հասկանան՝ ինչպես կանխել վիրուսի տարածումը դպրոցում, ուստարին կավարտվի Հայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Արցախը կորցնելուց հետո Սփյուռքն օդի մեջ է. չկա այն քարե կամուրջը, որ ամեն սփյուռքահայի կստիպի գալ Հայաստան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի


Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ինֆորմացիոն հոսքերի կառավարումը և թիրախային քարոզչությունն ավելի մեծ տեղ են զբաղեցնում պետությունների վարած քաղաքականության շրջանակներում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է ադրբեջանական քարոզչության ուսումնասիրությունը և դրա հիման վրա հակադարձող տեղեկատվական դաշտի ձևավորումը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե իրենք շատ հզոր, նույնիսկ «համաշխարհային մակարդակի» պետություն ունեն, որը շատ ճկուն արտաքին քաղաքականութուն է վարում և բոլոր ուղղություններով հաղթանակներ է տանում։ Քարոզչական այսպիսի գիծը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում բռնապետական իշխանություններ են գործում։ Ալիևին պետք են մշտական թշնամիներ, որպեսզի նրանց դեմ պայքարի ֆոնի ներքո հավերժացնի իր իշխանությունը ու սեփական հանրության ուշադրությունը շեղի իրական խնդիրներից։
 
Բնական է, որ Ալիևի ռեժիմի կողմից թշնամի է «նշանակվել» Հայաստանը, իսկ առավել խոշոր արտաքին խաղացողներից՝ Ֆրանսիան։ Դրա համար էլ Ադրբեջանում բոլոր «դժբախտությունների» համար մեղավոր են Հայաստանն ու Ֆրանսիան։ Ու պետական քարոզչամեքենան այս մասին «երգն» անընդհատ կրկնում է։ Ուստի, քանի Ադրբեջանում տիրում է ներկայիս բռնապետական ռեժիմը, պետք չէ ակնկալել, որ այդ երկիրը երբևէ խաղաղության է տրամադրված լինելու։ Ինչքան էլ զիջումներ արվեն, միևնույնն է, Ադրբեջանից ավելին են ցանկանալու և այդպես շարունակ։ Բայց այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը. չնայած այն ամենին, որ Ադրբեջանն այս պայմաններում աշխարհին որևէ արժեք չի կարող տալ, բացի նավթից ու գազից, այդ երկիրը փորձում է պատրանքների հիման վրա նոր իրականություն ձևավորել, ցույց տալ, թե իբր իրենք արժեքներ են ձևավորել, ու դա ներկայացնել միջազգային հանրությանը։ Ու մի շարք ուղղություններով Ադրբեջանին անգամ հաջողվում է արդյունքների հասնել։
 
Օրինակ՝ տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ COP 29 կլիմայական ամենախոշոր համաժողովը կարող է տեղի ունենալ մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է գերազանցապես աղտոտող ածխաջրածինների վաճառքի վրա։ Այնինչ, արի ու տես, որ դա իրականություն է, և առիթից օգտվելով՝ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել իր միջազգային իմիջը, իսկ դրա համար գործի են դրվում նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ գեներատիվ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, և այդ ուղղությամբ փորձագետներ ներգրավելու համար ահռելի գումարներ են ծախսվում։ Մյուս կողմից էլ՝ Բաքվի քարոզչությունը միտված է նրան, որ ցույց տա, թե իրենք խոշոր հաղթանակ են տարել Հայաստանի նկատմամբ ու հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ։ Ու այդպես էլ անտեսվում է այն փաստը, որ Արցախյան պատերազի ժամանակ հենց Թուրքիայի զինված ուժերն են եկել, ադրբեջանական բանակի վերահսկողությունը վերցրել իրենց վրա, օգտագործել թուրքական ԱԹՍ-ներն ու բերել սիրիական ու լիբիական վարձկաններին։
 
Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի համար վճռական նշանակություն է ունեցել։ Իսկ եթե Ադրբեջանը միայնակ մնար Արցախի պաշտպանության բանակի դիմաց, միգուցե իրադարձություններն այլ ընթացք ունենային։ Դրա համար էլ Թուրքիայից ամեն անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պարտական է իրենց։ Բայց ադրբեջանական քարոզչությունը չի ընդունում այն, և այնպիսի թեզեր է գեներացնում, թե ոչ մի օտարերկրյա զինվոր չի մասնակցել պատերազմին, իրենք իրենցով են կռվել։ Անգամ, երբ Էրդողանը հայտարարեց, որ կներխուժեն Իսրայել, ինչպես մուտք են գործել Լիբիա ու Ղարաբաղ, Ադրբեջանից պատասխանեցին, թե միայն իրենք են կռվել Ղարաբաղում։ Այդպիսով, Բաքուն փորձում է բարձրացնել իրենց հասարակության ոգին, ցույց տալ, որ իրենց պետության առաջ ուղղակի խաղ չկա, ինչն էլ իր հերթին ազդում է նաև հանրային տրամադրվածության վրա։ Ու հիմա էլ Ադրբեջանում այնքան մեծ ինքնավստահության աստիճանի են հասել, որ կոնկրետ անցել են Հայաստանին սպառնալուն, ԵՄ-ում ՀՀ դեսպանին են սպառնում, իսկ Ադրբեջանի ԱԽՔ-ն էլ նշում է, թե Հայաստանին կարող են ստիպել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի ու իրենց պայմաններով։
 
Իսկ եթե Հայաստանն առաջնորդվի ռևանշիստական ձգտումներով, ապա բռունցքը կրկին գործի կդնեն։ Բայց Հայաստանում իրողություններին հակառակ քարոզչություն է տարվում։ ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թուլացնում դիմադրողականությունն ու իբր խաղաղ, հանդարտ ապագա խոստանում։ Բայց ամենավատն այն է, որ իշխանության մաս կազմող ներկայացուցիչները նշում են ուղղակի, որ մենք ընդունակ չենք Ադրբեջանի դեմ կռվելու։ Եվ այդպես թերարժեքության բարդույթ են ձևավորում։ Այսինքն, Ադրբեջանից ինչ պահանջ դնեն, իրենք պետք է կատարեն։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ ժողովրդին վախեցնում է պատերազմով. եթե սահմանազատում չանեն ու հողեր չզիջեն, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, արդյունքնում նորից կկրկնվեն կատաստրոֆիկ իրադարձությունները։ Ու մեր հանրության մի զգալի հատվածն էլ տրվում է վախին ու ստիպված համակերպվում այն պայմանների հետ, որոնք առաջարկում են ՀՀ իշխանությունները։ Բայց այսպես երկար շարունակվելու դեպքում մեր պետականությունը իրոք կարող է հայտնվել իրադարձությունների զոհասեղանին։
 
Ի վերջո, մեր հանրությունը թերարժեքության ու վախի սպառնալիքների ներքո կդադարի իր իրավունքները պաշտպանելուց, որը մոտեցնում է Հայաստանի անձնատուր լինելն ու նոր կապիտուլ յացիան։ Իսկ Ադրբեջանը կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ դիմադրության հանդիպի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետՔիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՓաշինյանն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետ Հայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն ՄանվելյանՏեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան «Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Հրատապ. Նիկոլի բացահայտ խոստովանությունը Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Ծիծեռնակաբերդում էին, երբ Հայաստանն ընդդեմ Ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ էր. Շարմազանով Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. ադրբեջանագետ 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Մինչ նախարարները հասկանան՝ ինչպես կանխել վիրուսի տարածումը դպրոցում, ուստարին կավարտվի Հայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Արցախը կորցնելուց հետո Սփյուռքն օդի մեջ է. չկա այն քարե կամուրջը, որ ամեն սփյուռքահայի կստիպի գալ Հայաստան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Առեղծվածային ու ողբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՉորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ ԱմստերդամԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները «Թրամփի ուղի»-ն կապուղիների, առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար. դեսպան Քվին Ուսադիրներիդ նայիր, ամեն դեմ տվածի տակ մի ստորագրի․ Արշակ Կարապետյան1 օրից ավելի գազ չի լինելու Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը Արտակարգ դեպք՝ Երևանում, այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապըՄեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս Վոլոդյա Գասպարյանի 100-ամյակը. Մհեր ԱվետիսյանՊաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են. ՆԳՆ Ի՞նչ հարցի վրա է լույս սփռում Բայրամովի ինտերվյուն. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված