Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարե Գևորգյանը Մաշ Իսրայելյանի հետ հրապարակում է արել Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Հովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել


Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան

Blog
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հայաստանյան իշխանությունների թրքահաճո քաղաքականություն վարելու մասին փաստական ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանում համոզվել ենք տասնյակ անգամներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչական մեքենան լռելյայն կատարում ու իրականցնում են այն քաղաքական կուրսը, որի մասին ցանկացած թուրքական ղեկավար երբևիցե կերազեր։ Անխոս, գլուխները կախ «Փաշինյան և ընկերներ» կորպորացիան թուրքական օրակարգը ոչ միայն սպասարկում են, այլ անկյունաքարային թզերը պետական մակարդակով գեներացնում, և հերթով ջարդում հայկական բոլոր «պատմական կաղապարները»՝ ինչպես ժամանակին պահանջում էին իրենց դրսի տերերը։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանության՝ հայոց պատմության այդ դառը դրվագի, մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։

Ավելին, բացեիբաց տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հլու-հնազանդ պանթյուրքիստների իղձերի իրականացման գործընթացին տեղը տեղին քավորություն անում։ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում։

Ժամեր առաջ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Եթե անկեղծ ասեմ, ես հակառակում կզարմանայի, եթե ասեր, որ «այդ հարցը մեր ԱԳՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է»։

Եվ ահա, սրանց նման կառավարիչներն էլ այսօր փորձում են հայկական խնդիրների մասին բարձրաձայնել ու ՀՀ «շահերը» ներկայացնել թուրք-ադրբեջանական բանակցություններում, ավելին, ամենօրյա ռեժիմով հանրային տարբեր հարթակներից «խաղաղության» մասին ֆեյք օրակարգեր շահարկում։

Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ թուրքի հետ «քիրվայություն» անողները, ովքեր հեզիկ-նազիկ պարում են թուրքական մուղամի տակ, տարբեր առիթներով, փորձում են անմեղսունակ ձևակերպումներով խոսել Սերժ Սարգսյանի անձի ու նրա վարած քաղաքական կուրսի մասին։

Մի քանի թեևակի հիշեցում Սերժ Սարգսյանի՝ Հայոց Ցեղասպանության հետ կապված քաղաքականության և այդ գործընթացի ճանաչման ու դատապարտման մասին։

Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։

Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։ Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։

Երրորդ նախագահի կառավարման տարիներին տարբեր երկրների պառլամենտների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը խոսում է այն մասին, թե ինչ առանցքային և գերկարևոր պետական ուշադրություն է եղել կենտրոնացված այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, 2010-2017 թվականների ընթացքում 14 երկիրը և միջազգային կառույց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։

Վստահաբար կաորղ ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը, ինչից Նիկոլ Փաշինյանը առանց վարանելու հրաժարվեց:

Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարքՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆարե Գևորգյանը Մաշ Իսրայելյանի հետ հրապարակում է արելԳարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթողՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Խորագիր. Արարատի ուրացումը, հայկական կարուսել, թավշյա ԳՇ, Գյուղակադեմիայի ողբը, Աննա ՍաշիկովնանՄի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ԱվինյանՀովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը Գիտնականները մշակել են «իդեալական» արևային վահանակներ՝ 24 % արդյունավետությամբ Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ Եթե Արցախի ճակատագիրը կանխորոշված լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կատարի Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչել տալու մասին հայտարարություններ. ՀայաՔվեԵրեկ պատիվ ունեցա ելույթ ունենալու «В МЕСТЕ С РОССИЕЙ» 8-րդ միջազգային կոնգրեսին. Մհեր Ավետիսյան Միրզոյանի հայտարարությունը ոչ միայն գործող իշխանության` թnւրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ ՀՀ-ի անվտանգությունը hшրվածի տակ դնելու մասին է. Աբրահամյան Կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումները. «Փաստ» Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ» «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ» «Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ» Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ» Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերի. «Փաստ» Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» Բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի պատանի երաժիշտների համար. «Փաստ» Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ» Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ» «Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններինԳիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90-ամյա, վերաբացման 40-ամյա հոբելյանը Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ Գումարների մի մասը կուղղվի պատվերի հատկացման օֆերտայինՋաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Բախում՝ ոստիկանների եւ հրշեջների միջեւ Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասինՆոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերինՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՀատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը Նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ 40 ՔՊ-ական մեղադրել է Անդրանիկ Քոչարյանին՝ խարդավանքներ հրահրելու համար․ մանրամասներ՝ ՔՊ նիստիցՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ Ավանեսյան Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք ՉալաբյանՊետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան 
Ամենադիտված