Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Հայաստանյան արմատական ընդդիմության շարքերում ամեն ինչ հանդարտ չէ։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ «Սրբազան պայքարի» շարքերում լուրջ դժգոհություններ կան, իսկ գործող իշխանությունների դեմ պայքարի ձախողումը հակասություններ է առաջացրել։ Այդ պայմաններում շարժման առաջնորդի՝ արտերկիր մեկնելու տեղեկությունը կարող է նոր ցնցումներ առաջացնել ընդդիմության մեջ։
Իսկ Բագրատ Սրբազանի երկօրյա բացակայությունը բուժման նպատակներով, ուշագրավ շերտեր է պարունակում։ Իրականում դրա դրդապատճառն այն է, որ նրա շուրջ տարբեր շրջանակներ՝ ընդդիմադիր շրջանակներից սկսած մինչև իշխանություններ, համարում են, որ Տավուշի թեմի նախկին առաջնորդն առիթ է ման գալիս հեռանալու ընդդիմադիր շարժումից, իր վրայից գցել պատասխանատվությունը։
Այժմ, երբ «Սրբազան պայքարը» հայտարարել է, որ ընդդիմադիր շարժման առաջնորդը մեկնում է արտերկիր առողջական նպատակներով, արդեն խոսակցություններ են գնում, թե նա փորձելու է չվերդառնալ, հեռանալ շարժման ղեկավարի իր դիրքերից, իսկ առողջությունը զուտ պատրվակ է համարում։ Դրանով է պայմանավորված, որ Բագրատ Սրբազանը ծավալուն հարցազրույց էր տվել, որտեղ կրկին պնդել էր շարժման թեզերը, հավաստիացրել, որ պայքարը շարունակելու են։
Սրբուհի Գալստյան
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram