Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին Միջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր Կամենդատյան


«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի վեց անդամ երկրորդ գիշերն է անցկացրել թատրոնում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից վեցն արդեն երկրորդ գիշերն են անցկացնում թատրոնի շենքում։

Նրանք այդպես իրենց բողոքն են արտահատում «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ՀՀ կառավարության որոշման դեմ և պահանջում են իրենց հնարավորություն տալ շարունակել ստեղծագործել «Գոյ» թատրոնում։ 

Թատրոնի դերասաններից մի քանիսը հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոն։ 

Հոկտեմբերի 30-ին թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում է, որ սկզբում 14 հոգի են եղել, իսկ այժմ վեցն են, քանի որ նրանցից մի քանիսը անձնական գործերով, մի քանիսն էլ դատախազությունից տեղեկություններ ստանալու նպատակով են դուրս եկել շենքից։

Հիշեցնելով իրենց պահանջի մասին՝ Արզումանյանն ասում է, որ պատրաստվում են թատրոնում մնալ քանի դեռ որևէ պատկան մարմնից արձագանք չեն ստացել, որ գործը հրատապության կարգով ընթացքի մեջ է կամ լուծում է ստացել։  

«Երեկ մենք սպասեցինք մինչև աշխատանքային ժամի ավարտը և ոչ մի արձագանք չստացանք։ Չեղավ որևէ դրական տեղաշարժ, և մենք որոշում կայացրինք ևս մեկ օր մնալ թատրոնում»,-շեշտում է Արզումանյանը։ 

Նա հիշեցնում է՝ երկու օրվա ընթացքում իրենց աջակիցները շատ են հարցրել, թե ինչպե՞ս կարող են իրենց օգնել։  «Այն  մարդիկ, որոնք ցանկանում են աջակցել մեզ,  կարող են գալ թատրոնի մուտքի մոտ  ու մասնակցել ակցիաների»,-ասում է ռեժիսորը։

Սարգիս Արզումանյանը հույս է հայտնում, որ առաջընթաց կլինի իրենց գործողությունների արդյունքում։ Աշխատանքային օրվա ավարտին իրենք կամփոփեն իրենց քայլերն ու կտեղեկացնեն առաջիկա անելիքների մասին։ 

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների գործողություններին, լրագրողների հետ զրույցում նշել էր՝ տեղյակ են իրավիճակից և՛ ինքը, և՛ իրավապահ մարմինները։ «Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այդ իրավիճակին»,-շեշտել էր նա։

Նախարարի խոսքով՝ բազմիցս հանդիպել են «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմի տարբեր ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումների ժամանակ նրանց երաշխավորվել է, որ իրենց  ստեղծագործական ազատությանը ոչ ոք չի խոչընդոտում, և իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ, որովհետև  ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմը, եթե իրենք որոշեն գնալ այն ճանապարհով և որպես մասնավոր թատրոն շարունակեն իրենց հետագա գործունեությունը, կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյանի թատրոնում,  սակայն այդ հարցին նրանց արձագանքը դուրս է տրամաբանության  շրջանակից»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված