Զախարովան ահազանգում է. ԱՄՆ-ում ռուս լրագրողներ են ձերբակալվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախագահական ընտրությունները լուսաբանելու համար ԱՄՆ ժամանած ռուս լրագրողները ձերբակալվել են օդանավակայանում, իսկ «Իզվեստիա»-ի օպերատորի մուտքի արտոնագիրը չեղարկվել է վարչական պատճառներով, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ լրագրողները մեկնել են ԱՄՆ՝ լուսաբանելու նախագահական ընտրությունները և ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն օպերատորներից մեկի վիզան չեղարկվել է «վարչական պատճառներով»։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ժամանակով հոկտեմբերի 29-ի գիշերը։
Ըստ ռուսական կողմի, լրագրողներն ունեցել են վիզաներ ու թույլտվություններ, սակայն ժամանելուն պես՝ նրանց բերման են ենթարկել օդանավակայանում, որտեղ նրանք ենթարկվել են երկարատև հարցաքննության։
Խմբի օպերատորին, ի վերջո, մերժել են սահմանը հատելու թույլտվությունը, նրա վիզան չեղարկվել է:
Զախարովան նշել է, որ այս գործը կամայականություն է ցույց տալիս, քանի որ ամերիկյան իշխանությունները Վաշինգտոնում ռուս դիվանագետներին չեն տեղեկացրել Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին։
Նա տարակուսանք է հայտնել օպերատորի վիզայի չեղարկման պատճառների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման։
Հետևեք մեզ՝ այստեղ