«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե Հովհաննիսյան «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ին․ ո՞րն է պատճառը Սիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկար Հայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ


Հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով. Աննա Վարդապետյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին:
Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն ու ապօրինի շրջանառությանը, հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին և այլն:
ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
«2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին – 26.850, 2020 թվականին – 26.468, 2021 թվականին – 30.245, 2022 թվականին – 37.612, 2023 թվականին – 40.666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին – 24.567:
Այլ խոսքով՝ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով:
Բազմիցս խոսել եմ այս թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։
Խոսել եմ նաև այն մասին, որ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են:
2019-2023 թվականների ընթացքում, թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2%), վերջիններիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7%-ով:
2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 %-ով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5%-ով:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2%-ով:
Քանի որ պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեցին 2019-2024 թվականների հանցավորության դինամիկան, հանցավորության աճի պատճառները և դրա ցուցանիշները, իմ ելույթում կանդրադառնամ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բացասական առումով  աճ արձանագրած՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների վիճակագրությանը, դրանց բացահայտման և քննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառված դատախազական ներգործության միջոցներին: Ելույթի շրջանակներում անդրադարձ կկատարեմ նաև 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4%:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86%:
Թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8%-ով նվազում է հանդիսանում, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով  կայուն աճի միտումը մեզ համար շարունակում է անհանգստացնող մնալ:  
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ.
2019-2023 թվականների ընթացքում հանրապետությունում արձանագրված՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.
Թվական
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ
2019
74 դեպք (+23.3%)
2020
83 դեպք (+12.2%)
2021
57 դեպք (- 31.3%)
2022
67 դեպք (+ 17.5%)
2023
94 դեպք (+ 40.3%)
2019-2023 համեմատական
+ 20 դեպք (+27%)
2024-ի հունվար-օգոստոս
75 դեպք (+36.4%)

Գլխավոր դատախազությունում վերլուծվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի, այդ թվում՝ խուլիգանությունների աճը և դրան զուգահեռ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է այդ ցուցիչների՝ բացասական առումով  կայուն աճի միտումը:
Վերոնշյալ վերլուծության արդյունքներով իմ կողմից 2023 թվականի ապրիլի 19-ին ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ իրավիճակն ուսումնասիրելու, պատճառներն ու նպաստող պայմանները վեր հանելու և գնահատելու նպատակով: 
Ներքին գործերի նախարարի՝ 2023 թվականի մայիսի 30-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնելու աշխատանքները հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միևնույն ժամանակ գրությամբ հայտնվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ՆԳՆ իրավասությունից դուրս զենք պահելու կամ կրելու իրավունք ստացած անձանց հաշվառելու և զենքի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:
Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն.
2019-2023 թվականներին հանրապետությունում արձանագրված՝ թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.

Թվական

Թմրամիջոցների մաքսանենգություն
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
2019
163 (+43%)
847 (+ 14.8%)
2020
222 (+36.2%)
872 ( +3%)
2021
420 (+89.2%)
974 ( + 11.7%)
2022
386 (-8.1%)
1717 (+ 76.3%)
2023
210 (-45.6%)
4564 (+ 165.8%)
2019-2023 համեմատական
+47 (+28.8%)
+ 3717 (+439 %)
2024-ի հունվար-օգոստոս
266 (+86%)
1946 ( -33.8%)

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2021-2022 թվականների ընթացքում համակարգչային տեխնիկայի, սոցիալական կայքերի և հեռահաղորդակցման հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները, և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց միջոցով: Ընդ որում, վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված կրիպտոարժույթների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում դրանց օրինականացմանը:
Ամփոփման արդյունքների հիման վրա՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների և մյուս արգելված նյութերի իրացման վերաբերյալ վարույթներով նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով, 2023 թվականի հուլիսի 14-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից Դատախազության տարածքային և այլ ստորաբաժանումներին տրվել է հանձնարարական: Մասնավորապես՝ հանձնարարվել է նշված դեպքերով քննության առարկա դարձնել թմրամիջոցների դիմաց վճարում ստանալու համար տրամադրված և դրա հետ փոխկապակցված կրիպտոարժույթի հաշվեհամարներին փոխանցված գումարի չափը, դրա հետագա շարժն ու տնօրինման եղանակը, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջև կապերի բնույթը՝ ստուգելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման վարկածը և դրա արդյունքներով լուծել փողերի լվացման հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Գլխավոր դատախազության կողմից Ներքին գործերի նախարարությանը հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը, մասնավորապես՝  դիտարկել իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասում հանցակազմը ծանրացնող նոր հատկանիշ նախատեսելու հնարավորությունը, այն է՝ արարքի կատարումը տեղեկատվական կամ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների՝ ներառյալ համացանցի օգտագործմամբ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին միջնորդագրեր են ներկայացվել առողջապահության նախարարի տեղակալին և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին: 
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: Դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով: Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության պետին՝ առաջարկելով ակտիվացնել համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական կազմակերպությունների և կառույցների, ուսումնական հաստատությունների, ֆիզիկական անձանց հետ՝ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման աշխատանքներն ակտիվացնելու, հաշվառման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարին՝ ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում թմրաշրջանառության և թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների մասին իրազեկման աշխատանքների իրականացման գործող կառուցակարգերը վերանայելու առաջարկությամբ:
Թմրամիջոցների մաքսանենգություն
Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճին՝ նշեմ, որ առաջնահերթ նշանակություն ունի սահմանային անցման կետերում անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նշված կետերով թմրամիջոցների տարանցման հնարավորությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին միջնորդագիր է հասցեագրվել ՊԵԿ նախագահի տեղակալին՝ առաջարկելով մաքսային հսկողության գոտիներում գտնվող սրահները կահավորել այնպես, որ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար տեսանելի և հասանելի վայրերում առկա լինի տեղեկատվություն Հայաստանում արգելված  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերաբերյալ:
Հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներ.
2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ՝ քրեական պատասխանատվության:
2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ: 
Կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված թերացումները, ինչպես նաև նյութական ու դատավարական նորմերի, դատախազի վարքագծի կանոնների պահանջների, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների խախտումները և այլն:
•    9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին.
•    8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում.
•    10 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
•    5 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
•    1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
•    2 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ.
•    5 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն.
•    1 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հաստատված չի համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ՝ 5 դատախազի նկատմամբ:
Իրականացված կարգապահական վարույթների արդյունքներով 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ 4 դատախազ ազատվել է կարգապահական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական խախտումը կատարել են առաջին անգամ, զղջացել են դրա համար, կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն եղել:
2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 25 հաղորդում, որոնցից 13-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, իսկ 12 հաղորդման դեպքում արդարադատության նախարարը հարուցել է 12 կարգապահական վարույթ, որոնցից 2-ը ընթացքի մեջ են, 2-ը կարճվել են, իսկ 7-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: 
Նշված 7 միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 1 դեպքում կարճել է գործի  վարույթը, 2 դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժվել են, 2 դատավորի նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը, 1 դատավորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը, իսկ 1 դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում կատարած լինելու հիմքով:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազության ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ դատական նիստերը անհիմն հետաձգվում են, նշանակվում են երկար ժամանակային միջակայքերով կամ դատական ակտը տրամադրվում է դրա եզրափակիչ մասի հրապարակումից այնքան ուշ, որ հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատժից:

Քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլեր.
2022 թվականից սկսած իմ տարեկան հաղորդումներում անդրադարձ եմ կատարում քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման խնդրին և դրա լուծման ուղղությամբ Դատախազության լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցներին: Մանրամասն տեղկատվությունն առկա է 2022 և 2023 թվականների տարեկան հաղորդումներում: Պարզապես հիշեցնեմ երեք հանձնարարականները, որոնք շարունակում են կատարվել դատախազների կողմից, իսկ չկատարման դեպքում՝ դատախազները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Այսպես. 
2023 թվականի մարտի 3-ին հանձնարարական է տրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին՝ բացառելու դատական նիստերից անհարգելի բացակայության դեպքերը: Ընդ որում, դատախազներին հանձնարարվել է ապահովել ընթացիկ գործերի, առաջադրանքների և այլ հանձնարարականների այնպիսի համամասնություն, որը կբացառի նաև աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերից բացակայելու դեպքերը: 
2023 թվականի փետրվարի 17-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է՝ փորձագետի կողմից փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալներ տրամադրելու մասին վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդության պատճենը հսկող դատախազի կողմից ստանալու կամ քրեական վարույթի ուսումնասիրմամբ նման միջնորդություն հայտնաբերելու դեպքում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ միջնորդության անհապաղ և պատշաճ կատարումը:
2023 թվականի նոյեմբերի 1-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ միջնորդությունների պատասխանների ներկայացումը փորձագետին:
Պարոն Քոչարյան, 
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին նման բազմաշահառու քննարկում կազմակերպելու համար»:

 

«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե Հովհաննիսյան«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ին․ ո՞րն է պատճառը Սիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Եվս մեկ ծանր գիշեր. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՌուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Իդլիբը Ովքեր են ձմեռային զորակոչին զինծառայությունից ստանալու տարկետումԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի այցը Ֆինլանդիա Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ Սոչի թռչող SSJ ինքնաթիռը վերադարձել է. ի՞նչ է պատահել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան Հայտնաբերվել է Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղան Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Դժվար ժամանակներ էին, աննախադեպ մարտահրավերներ ունեցանք․ Միրզոյանը՝ Բորելին Սաներից հինգը վերադարձավ մրցանակովԱյն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԵղանակն՝ առաջիկա օրերինԿրեմլը մեկնաբանել է Պուտինի և Մերկելի հարաբերություններըՀալեպում հայ է զոհվել Վտանգավոր հիվանդության աճ է գրանցվել. ինչպե՞ս բացահայտել այն. ՌԴ Վրաստանի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներդ նույնքան ցավար, որքան սեփական գառաժի․ Արմեն Աշոտյան Աննա, էլի տոլմա ես փաթաթո՞ւմ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ը. կան տուժածներ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից ակտիվ գործում է ՌԴ-ն և Իրանը․ Աբրահամյան «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Բեսպրիդել»՝ Վանաձորում․ վիճաբանությունից հետո հրկիզել են մեքենան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհին՝ ժամը 10։00-ի դրությամբ«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովԵրևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ժամը 11:00-20:00-ը ջուր չի լինի. հասցեներ Արմավիրի մարզի երկնքում երևացել է անհասկանալի ու առեղծվածային օբյեկտ. shamshyan.comՀալեպում տասնյակ հազարավոր հայեր շրջափակված են իրենց տներում․ ինչ է կատարվում Սիրիայում Սիրիան ի վիճակի է հաղթել ահաբեկիչներին իր դաշնակիցների օգնությամբ․ Ասադ
Ամենադիտված