Հովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ Գումարների մի մասը կուղղվի պատվերի հատկացման օֆերտային Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Բախում՝ ոստիկանների եւ հրշեջների միջեւ  Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին


«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ քանիցս զրուցել ենք ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի, Հայաստանի վարած քաղաքականության մասին: Նա մշտապես ընդգծել է՝ այն վտանգավոր է, հանգեցնելու է ավելի աղետալի հետևանքների, ինչը տեղի ունեցավ 2023 թ.-ին:

«Մշտապես խոսել եմ ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի համատեքստում, այլ մասնագետներ խոսել են այլ հիմնախնդիրների համատեքստում: Բայց որևէ բան չի փոխվում: Մեր խոսքը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Նիկոլի վարած քաղաքականության վրա: Չի ունեցել: Հիմա խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Այդ մարդու ասածներն ինձ համար որևէ առումով արժեք չունեն: Ասել եմ մի բան և հիմա կրկնում եմ՝ այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը և առավելապես նպաստելու է Հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկմանը, ինչը որ տեղի է ունենում: Ուզում եք անունը դրեք «Խաղաղության խաչմերուկ», ուզում եք անունը դրեք «Խաղաղության շրջան», ինչ ուզում եք անունը դրեք:

Դրանից որևէ բան չի փոխվելու: Այդ մարդու խոսքերը մեկնաբանելն այլևս անշնորհակալ գործ է: Նա ընդգծված վարքագիծ ունի. մի բան է ասում, հետո ասում է՝ ես նման բան եմ ասե՞լ, կամ՝ այդպես չեմ ասել: Ուղղակի աղետ է, որ այդպիսի մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկին: Արցախի հիմնախնդրի մասով այս մարդն ասում էր՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Հիմա էլ նույն վիճակն է. ինչ ուզում, այդ էլ բանակցում է: Բայց հիշեցնեմ, որ 2018 թ.ին ասում էր՝ ժողովուրդ ջան, եթե Արցախի հարցով որևէ լուծում լինի, որը համարեմ ընդունելի, իրատեսական և այլն, կգամ Հանրապետության հրապարակ, կասեմ՝ այս է իրավիճակը, հիմա ո՞ր ճանապարհով ենք գնում: Կասեք այս ճանապարհով ենք գնում, կգնանք, կասեք, որ չենք գնում, չենք գնա: Բայց, ի հակառակ դրան, չունենալով Արցախի հայության, Արցախի ընտրված վարչակազմի կողմից լիազորություն, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքները թշնամուն հանձնելու մասին փաստաթուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ եթե ունենար գործնական ռեսուրսներ իր ձեռքի տակ, միջոցներ կձեռնարկեր այդ մարդուն իշխանությունից հեռացնելու համար: «Բայց դեռևս չունեմ այդ միջոցները: Այս ձևով խոսք եմ ուղղում մարդկանց, որոնք սրտացավ են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա նկատմամբ. որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանի հետ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հետ, շուտափույթ, անհապաղ ձեռնարկել գործնական միջոցներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Մեզ համար այսօր հրամայական է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Թշնամին մեր երկրի տարածքից օկուպացրել է, ըստ պաշտոնական տվյալների, 200 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մարդն ասում է՝ դա ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունենք: Սա կարող է նշանակել, որ Իլհամին իմաց է տալիս՝ կարող ես էլի տարածք վերցնել, ռազմական ճանապարհով դա հետ չենք բերելու, փորձելու ենք խաղաղ ճանապարհով հետ բերել: Իսկ պատմությունը չի արձանագրել մեկ դեպք, երբ թուրքը կամ նրա կովկասյան տեսակը՝ ադրբեջանցի կոչվածը, հային մեկ միլիմետր հող խաղաղ ճանապարհով վերադարձնի:Պատմության մեջ նման դեպք չկա: Հերիք չէ՝ թշնամին զբաղեցրել է ռազմավարական բարձունքներ, դեռ մի բան էլ այդտեղից գերիշխող դիրք ունի մեր թիկունքում գտնվող բնակավայրերի, հաղորդակցության ուղիների, ճանապարհների նկատմամբ: Այս պարագայում «Խաղաղության խաչմերուկ» քննարկելը ժամանակավրեպ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ ունենք բառացիորեն «եռացող» տարածաշրջան: Իսրայելը (և ոչ միայն նա) ամեն կերպ ցանկանում է մեր հարավային հարևան Իրանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանին: «Ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց, այնուամենայնիվ, իրանական բանակը տարբեր չափանիշներով գերազանցում է Ադրբեջանի բանակին: Այս իմաստով նա դժվար թե համարձակվի Իրանի նման երկրին հարվածներ հասցնել: Տեղի ունեցող իրադարձությունները կցանկանայի կապել ադրբեջանա­-արցախյան հակամարտության հետ: Չեմ կարող պնդել, որ Արցախն Ադրբեջանին տալը լրիվությամբ Արցախի և Հայաստանի քաղաքական ղեկավարության կամքով կամ համաձայնությամբ է եղել: Միջազգային ասպարեզում ստեղծվեց մի մթնոլորտ և այնպես արվեց, որ Ադրբեջանը կարողանա տիրել Արցախին, ընդ որում, կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի համար սա ինչ-որ առումով երազի պես մի բան էր, որ նա Արցախի մասով հասավ այս արդյունքներին:

Բայց հիմնական խնդիրը փաստորեն այն էր, որ Իսրայելը կարողանա այդ տարածքները որպես հարթակ օգտագործել՝ այնտեղ իր ռազմական ներկայությունն ունենալու համար: Կա տեղեկություն, որ, օրինակ՝ Ջրականի հատվածում Իսրայելն ունի ռազմական ներկայություն: Իհարկե, նա հերքում է դա, Ադրբեջանը նույնպես ասում է, որ նման բան չկա: Հնարավոր է, որ սա ուղղված լինի հենց Իրանի դեմ: Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ, իր սպառազինությամբ, զինուժով հարվածներ կհասցնի Իրանին: Այդ տարածքն ավելի շատ կարող է օգտագործել Իսրայելը՝ Իրանին հարվածներ հասցնելու նպատակով»,-հավելում է քաղաքագետը:

Հայաստանն իրադարձությունների կիզակետում է և հիմա, կարծես, ավելի շատ է զգում Արցախի՝ որպես թիկունքի ֆիզիկական բացակայությունը: «Արցախը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել յան սահմանների համար վահանի դեր է կատարել: Որպեսզի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները լինեին ամուր, պաշտպանված, պետք է թույլ չտային, որ այդ վահանը ճկվեր, իսկ հետո տապալվեր: Թույլ տրվեց, և վահանը ճկվեց ու տապալվեց: Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները թշնամու համար մերկացել են: Այս իմաստով այդ սահմանները հիմա դարձել են առավել խոցելի: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի հատվածներից թշնամին հեռու էր գտնվում մի քանի հարյուր կիլոմետր, հիմա այդ հեռավորությունը մի քանի մետրի է հասել: Թշնամին կանգնած է Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Հիմա ենք գնահատում, թե Արցախն ինչ արժեք է ունեցել: Հիմա ուզում եմ խոսքս ուղղել նաև այն ծնողներին, մարդկանց, որոնք տարիներ շարունակ, նաև Կենտրոնական զինվորական հավաքակայանի առջև միտինգներ էին անում, թե մեր երեխաներն ինչո՞ւ պետք է Արցախում ծառայեն:

Այ, սրա համար պետք է ծառայեին: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչները կարողացել են 2530 տարի շարունակ իրենց տան դռներն առանց կողպելու գիշերը հանգիստ քնել: Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ տարի թուրքը մտավ Սյունիք և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանեց: 2018 թ.-ից առաջ՝ վերջին 25 տարվա ընթացքում նման դեպք եղե՞լ է: Հիմա բոլորս մեր կաշվի վրա զգում ենք, թե Արցախն ինչ դեր է կատարել: Արցախը առաջին հարվածը պատրաստ է եղել վերցնել իր վրա և թույլ չտալ, որ թշնամին հասնի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները: Վարչակազմի քաղաքականությունը կարելի է քննադատել, բայց այս պարագայում նաև խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք հարց էին բարձրացնում, թե ինչու իրենց երեխաները պետք է Արցախում ծառայեն»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորագիր. Արարատի ուրացումը, հայկական կարուսել, թավշյա ԳՇ, Գյուղակադեմիայի ողբը, Աննա ՍաշիկովնանՄի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ԱվինյանՀովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը Գիտնականները մշակել են «իդեալական» արևային վահանակներ՝ 24 % արդյունավետությամբ Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ Եթե Արցախի ճակատագիրը կանխորոշված լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կատարի Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչել տալու մասին հայտարարություններ. ՀայաՔվեԵրեկ պատիվ ունեցա ելույթ ունենալու «В МЕСТЕ С РОССИЕЙ» 8-րդ միջազգային կոնգրեսին. Մհեր Ավետիսյան Միրզոյանի հայտարարությունը ոչ միայն գործող իշխանության` թnւրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ ՀՀ-ի անվտանգությունը hшրվածի տակ դնելու մասին է. Աբրահամյան Կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումները. «Փաստ» Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ» «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ» «Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ» Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ» Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերի. «Փաստ» Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» Բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի պատանի երաժիշտների համար. «Փաստ» Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ» Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ» «Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններինԳիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90-ամյա, վերաբացման 40-ամյա հոբելյանը Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ Գումարների մի մասը կուղղվի պատվերի հատկացման օֆերտայինՋաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Բախում՝ ոստիկանների եւ հրշեջների միջեւ Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասինՆոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերինՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՀատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը Նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ 40 ՔՊ-ական մեղադրել է Անդրանիկ Քոչարյանին՝ խարդավանքներ հրահրելու համար․ մանրամասներ՝ ՔՊ նիստիցՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ Ավանեսյան Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք ՉալաբյանՊետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան Հայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Առողջապահության նախարարFastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՍաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի Խոտ-Որոտան ճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներՊուտինը նոյեմբերի 2-ին կանցկացնի Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստը Բախտավոր տոմս դեպի 2025. կենդանակերպի ո՞ր նշաններն աներևակայելի բախտավոր կլինեն Օձի տարում Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա Երեւանում (ուղիղ)
Ամենադիտված