Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Մենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով


Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։

Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։

Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ.

 Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է:

Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի շահագրգիռ կողմերը շատ են՝ կառավարությունը, համայնքները, քաղաքացիական հասարակությունը, մասնագիտական համայնքն է, և ամեն մեկն իր հարցադրումներն ունի։ Եվ վստահությունն այդ երկխոսության հիմքում է ընկած։ Վստահություն կառուցելը շատ երկար ժամանակ է պահանջում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեկ վայրկյան է պահանջվում, որ այդ վստահությունը քանդվի։ Մեծ գործ ունենք անելու համատեղ։

Շահագրգիռ կողմերը հետևում են և տեսնում են աննախադեպ մոտեցում ԶՊՄԿ-ի կողմից։ Փաստացի այցեր՝ անհատական, մեծ խմբերով, և դա էլ է միջոց, հարթակ մեր տեղեկատվությունը հասցնելու շահագրգիռ կողմերին, և ակնկալում ենք անկեղծ հետադարձ կապ իրենցից, որ մենք բարելավենք մեր երկխոսությունը բոլորի հետ։

Կարևորը լավ մասնագետ լինելն է

Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը, ապա մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ կենտրոնանում ենք տաղանդի կարևորության վրա, և սեռական պատկանելությունն ընդհանրապես կարևոր չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր սիրելի աղջիկներին և կանանց, որ եթե ձերբազատվեն այն կարծրատիպերից, որ հանքարդյունաբերությունը միայն տղամարդկանց համար է, մենք կանանց ավելի շատ կտեսնենք այդ ոլորտում։ Մենք ունենք կադրերի խնդիր, եթե եղավ լավ մասնագետ, ապա տարբերություն չկա սեռի մեջ։ Վերջերս մեր ոլորտում ավելի շատ կայանում են կանայք, քան տղամարդիկ։

Միջադեպերը մարդկային վարքագծի հետևանք են

Կոմբինատում գրանցված դեպքերը, միջին վիճակագրական տվյալներով՝ ավելի շատ են, քան միջազգային վիճակագրական թվերը։ Բոլոր հետաքննությունները, որոնք իրականացվում են ծանր կամ թեթև դեպքերից հետո, վկայում են միևնույն բանի մասին, որ գրեթե 100 տոկոս դեպքերում կատարվածը մարդկային վարքագծի հետևանք է։ Մեծ աշխատանք պետք է իրականացնել, որն արվում է, դա անվտանգության մշակույթի ներդրումն է, և ես Ձեզ երաշխավորում եմ, որ ջանք ու եռանդ չի խնայում ղեկավարությունը և ամբողջ կոմբինատը վարքագծային փոփոխություններ իրականացնելու համար, ինչը, ցավոք, մեկ օրում իրականացնելն անհնար է, քանի որ ձևավորված վատ ավանդույթներ կան, որոնցից մենք կամաց-կամաց ձերբազատվում ենք։

Մանիպուլյացիան մեր ոլորտում շատ–շատ է, պետք է կրթել ժողովրդին

 Մեր առաջնային ամենակարևոր գործընկերը մեր ազդակիր համայնքն է։ Այն համայնքները, որոնք գտնվում են հանքավայրից անմիջական հեռավորության վրա և իրենց վրա կրում են որոշակի դրական և բացասական ազդեցություններ։ Եվ իրենց հետ երկխոսությունը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի և կա, քան մնացած բոլոր շահագրգիռ կողմերի միջև։ Նրանք ավելի շատ պետք է տեղեկացված լինեն, և դրանով դուք ավելի պաշտպանում եք իրենց և ոլորտը կարծրատիպային վախերից և մանիպուլյացիաներից, ինչը, ցավոք սրտի, առկա է մեր ոլորտում։ Գաղտնիք չէ, որ մանիպուլյացիաների հետևանքով մեր ոլորտը դեմոնիզացվել է, երևի այս պահի դրությամբ հասել է իր ծայրահեղ գագաթնակետին։ Եվ դրա դեմ պայքարելու միակ միջոցը երկխոսություն է և կրթելը ժողովրդին, որ իրենք ավելի կրթված լինեն, քան իրենց մանիպուլացնողը։ Դա խոսքերով հեշտ է հնչում, բայց գործում դժվար է իրականացնել, բայց անհնարին չէ։ Հուսով ենք՝ կհասնենք շոշափելի արդյունքների այդ մասով, որովհետև մանիպուլյացիան մեր ոլորտում, ցավոք սրտի, շատ-շատ է։

Կոմբինատի սոցիալական ծրագրերն աննախադեպ են

 Մեր սոցիալական ծրագրերը լայն են։ Ոլորտն ինքը շատ լայն սոցիալական պատասխանատվության մոտեցումներ և ծրագրեր ունի, կոմբինատը՝ էլ ավելի շատ։ Ասեմ, որ աննախադեպ է, միգուցե միջազգային չափանիշներով դիտարկենք, կգերազանցի շատ-շատերին։ Մասնավորապես՝ առողջապահական հարցերն առաջնահերթ, իհարկե, դա մեր աշխատակիցներն են և իրենց ընտանիքները, ունենք ապահովագրական փաթեթ, ունենք գործընկերներ, որոնք դա ապահովում են։ Եվ այն առողջապահական խնդիրները, որոնք ապահովագրական փաթեթը չի ծածկում, ընկնում է արդեն կոմբինատի դաշտ, որտեղ կոմբինատն է արդեն աջակցություն իրականացնում՝ բացառությամբ պլաստիկ վիրաբուժության դեպքերի։

Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված