Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 19-ին ժամը 12։30-ի սահմաններում, արտառոց իրավիճակ է եղել Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Մասնավորապես, ArmLur.am-ին hասած բացառիկ տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի բնակիչ 49-ամյա Ս. Ղ.-ն փորձել է ինքնասպանություն գործել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ։
Ըստ ականատեսների՝ տարածքում խառնաշփոթ է սկսվել ու քաղաքացին շշով բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով հրկիզել իրեն։
Սակայն տարածքում գտնվող ոստիկանները կանխել են նրա գործողություներն ու փրկել քաղաքացուն։