Wildberries-ի hրաձգության գործով առանցքային մեղադրյալ Վլադիսլավ Բակալչուկը բերման է ենթարկվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիսլավ Բակալչուկը բերման է ենթարկվել:
Wildberries-ի համահիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսնու ներկայացուցչի խոսքով՝ նրան մեղադրանք է առաջադրվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Բացի Բակալչուկից, գործով եւս 6 հոգու մեղադրանք է առաջադրվել Wildberries-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած հրաձգության գործով, որը հանգեցրել է երկու զոհի, եւս 7-ի վիրավորմանը։ Ենթադրաբար խոսքը վերաբերում է Կոնոպլեւին, Մաժիեւին, Սայֆուլլաեւին, Բայբետիեւին, Կանաեւին եւ Վիսարիգովին։
Աղբյուրների համաձայն՝ այսօր դատարանը կորոշի գործով ամբաստանյալներից մի քանիսի նկատմամբ խափանման միջոցը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live