«Զովքի» աշխատողների ձեռքերը ոլորած՝ բերման են ենթարկում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է․ Երևան-Սևան ավտոճանապարհի ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի Աբովյանի գայի պոստի մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում։ Ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Նա ասաց, որ այդ տեղում, Վերին Պտղնիում ոստիկանների օգնությամբ փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին, առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։
«Մենք նրանց հարցնում ենք, որտեղ է գրված, որ դուք պետք է նման գործողություն իրականացնեք։ Բերեք մեզ որոշումը, բայց որոշումը չեն տրամադրում։ Ոստիկանների գործողությունները օրինական չեն։ Որոշում չկա, ասում են՝ չունենք։
Մեզ չեն ասում, թե որտեղ է սկսվում ու որտեղ է ավարտվելու այդ ճաղավանդակը, որ հասկանանք, մենք տուժում ենք, շահում ենք։ Նրանք ոչինչ չեն բացատրում, բեսպրեդել ձեւով։
Հրահրում են մեզ, փորձում են տանել բաժին, որովհետև մենք խաղաղ անհնազանդության ակցիա ենք իրականացնում, ձեռքերը վեր պարզած», – ասում է Ռաֆայել Խաչատրյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live