Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներ
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram