Մտադիր չենք շարունակել հարվածները Թել Ավիվին, բայց եթե Իսրայելը հարձակվի, պատասխանը կոշտ կլինի Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնին Դավթաշենում 45 բարդին կտրողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ Ուկրաինայում մայր ու որդի 6 միլիոն դոլար են վաստակել՝ հաճախորդներին ազատելով զորահավաքից (տեսանյութ) Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում


Հայաստանին բարդ ժամանակներ են սպասվում. Արշակ Կարապետյան

Վերլուծություն

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է այդ մասին հայտնել, պնդելով, թե ադրբեջանական կողմը երբեմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում: ԱԳ նախարարի խոսքով, խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի: «Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել: Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել: Մնացյալը կմնա հետագա բանակցություններին կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Օրեր առաջ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացի մասով հայկական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: «Առաջարկի էությունը հետևյալն է, որ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Ո՞րն է մեր առաջարկի էությունը. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև Խաղաղության պայմանագիր»,- ասել է Փաշինյանն ու հավելել, թե մեր առաջարկի էությունը հետևյալն է. ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Ադրբեջանը բնականաբար, ոչ միայն մերժում, այլև ծաղրում է փաշինյանական իշխանության առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «հայկական կողմը հերթական անգամ փորձում է հասարակության կարծիքը շեղել իրական իրավիճակից»: Նա ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի իր մեկնաբանությունն ուղարկել է օգոստոսի վերջին։ «Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն՝ հայկական կողմը փորձեց աչք փակել խնդիրների վրա՝ հանելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեն նախագծում։ Թեև ծրագրի շատ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտավորապես 80 %-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջողակ, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց խնդիրները մի շարք ուղղություններով»,- ասել է Հաջիզադեն։

Ավելին, Ադրբեջանը կրկին առաջ է քաշում իր անիրականանալի պահանջները, հայտարարում, թե համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, ապահովի «Զանգեզուրի միջանցքը»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բանակցությունները վարում է դեմ առ դեմ, կամ ցանկանում է վարել արևմտյան հարթակներում՝ դուրս թողնելով Ռուսաստանին։ Այդ պարագայում Ադրբեջանի դիրքերը գնալով ավելի ուժեղանալու են, հայկական կողմի նկատմամբ ճնշումներն ավելանալու են, իսկ այդ պարագայում անգամ ունենալով «քաղաքակիրթ» Արևմուտքի աջակցությունը շատ բարդ է լինելու։ Լավագույն դեպքում, ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, Ադրբեջանը շրջանակային որևէ փաստաթուղթ կստորագրի, որը խախտելը տեխնիկապես բարդություն չի ներկայացնելու ցանկացած պահի։

Այսօր Դիլիջանի 480-ամյակն Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհում Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ըԿենդանիների պաշտպանության համաշխարհային օրը՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ումՄինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում էՌուսական նվազող ազդեցության փոխարեն այստեղ լցվում է թուրքականը. Ավետիք Չալաբյան Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել․ Հայկ ԿոստանյանFastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է«Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Մտադիր չենք շարունակել հարվածները Թել Ավիվին, բայց եթե Իսրայելը հարձակվի, պատասխանը կոշտ կլինիՀայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՍև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխին. Past.am Դավթաշենում 45 բարդին կտրողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամՈւկրաինայում մայր ու որդի 6 միլիոն դոլար են վաստակել՝ հաճախորդներին ազատելով զորահավաքից (տեսանյութ) Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարումԱկնհայտ պատերազմական սպառնալիք է ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Վնասը կազմում է 4 մլն 392 հազար դրամՊուտինի ծնունդն է․ Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները գերազանցել են 20 հազարը Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր Պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում․ Կիրանցի բնակիչ «Լսեցի՝ ինչպես բժիշկն ասաց՝ 4-ին սմենս լրանում ա, սրան էլ կեսարյան անենք, դառնա 3 կեսարյան իմ հաշվին»․ կինը պատմում է ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ սնուցող ջրատար է վթարվել. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան Աբրահամյան ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են
Ամենադիտված