ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը, մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ. Ծառուկյան

Blog
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը։
Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Սա ազգերի և պետությունների խաղաղ մրցակցության գեղեցիկ հարթակ էր, և մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։
Ցավոք, Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում։
Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։
Ցավոք, այս գեղեցիկ միջոցառմանը ոչ մարզական պատճառներով չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ տարբեր երկրներից։
Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։
Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։
Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։
Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ մեր անկեղծ, արժանապատիվ, մեր թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի և Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին, մարզադահլիճներում էին՝ մարզիկներին ոգևորելով իրենց ներկայությամբ և ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։
Հայկական միասնականության, Հայաստան-սփյուռք միասնության լավագույն դրսևորումներին մենք ականատես եղանք օլիմպիական խաղերի ընթացքում, և մեր մարզիկների շնորհիվ մենք մոտ երկու շաբաթ միասնական էինք, ապրում էինք միասնական նպատակներով ու միասնական երազանքներվ։
Ինչ վերաբերում է զուտ մարզական արդյունքներին, ապա իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։
Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին. նա չափազանց մոտ էր՝ հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին և, սպորտում չգրված օրենքի համաձայն, հռչակվելու մոլորակի ուժեղագույն մարդը։ Այս անգամ չստացվեց. հուզմո՞ւնքը խանգարեց, պատահականությո՞ւնը, չգիտեմ, բայց իմ կարծիքով, հանձինս Վարազդատի, մենք շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ Մեր խնդիրն է՝ աջակցել և ոգևորել նրան և մարզիկների երիտասարդ սերնդին՝ հետագա հաջողությունների և հաջորդ օլիմպիադաների համար։
Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական։

Չուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ ԱլիևԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարումԱնցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալիևը փոխհատուցում է ակնկալում Ռուսաստանից Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՓաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Սյունիքի մարզի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված