Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն Նազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ Սարգսյան Խաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը Թամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան…


Վարչախումբը նոր պատմություն է գրում. նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

Նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։

Արդեն այս տարվա սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա (օգտագործվում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության հետագա վերականգնման համար։

Դասագրքի հեղինակներ Ալլա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ` այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հավանության արժանանա։

Փաստացի, դպրոցական ծրագրերի, դասագրքերի հետ կատարվող «բարեփոխումները» գործող իշխանության նպատակային քաղաքականության դրսևորումներ են, որոնց նպատակն է վերաշարադրել Հայոց պատմությունը ըստ Փաշինյանի և նրա հովանավորների պատկերացումների։ Այս հանգամանքը լիովին տեղավորվում է Փաշինյանի՝ «Հայոց պատմության» փոխարեն «Հայաստանի պատմություն» անցնելու հայեցակարգի շրջանակներում։ Ու թեև դեռ նոր դասագրքի վերնագիրը «Հայոց պատմություն» է, գործող իշխանություններն ամեն ինչ անում են՝ իրենց մտահղացումը կյանքի կոչելու համար։

Ռուսաստանի դեմ վարչախմբի արշավն էլ այս ծիրում է։ Պատմությունը վերաշարադրելու, այն օրվա իշխանության քիմքին հարմարեցնելու քայլեր մշտապես են եղել մեր իրականության մեջ, բայց ակնհայտ պատմական փաստերի նման խեղաթյուրումն արդեն իսկ չափազանց է, նույնիսկ փաշինյանական վարչախմբի համար։

Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով Ծաղկի ջերմատներում տեսչական ստուգումները շարունակվում են Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը Հետախուզման մեջ գտնվող «թանկարժեք» տղամարդուն, ով ՌԴ-ում համարվում էր անորսալի, Կոտայքի պարեկները հայտնաբերեցին Երևանում Կրասնոդարում կալանավայրից փախչողների թվում հայեր են եղել Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Սուրբ Հովհաննես մատուռից վնասվածքներով կեսգիշերին մոտ Սպիտակի ԲԿ է ընդունվել 3 տուժած․ նրանք ընտանիքի անդամներ են Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ ԱսրյանՎթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ կան վիրավորներ, զոհԱվտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված