Անցած մեկ օրում բացահայտվել է 126 հանցագործություն. ՆԳՆ Մոսկվայում ձերբակալվել են ադրբեջանցիներ․ մեղադրվում են կեղծ միգրացիոն քարտեր և արտոնագրեր պատրաստելու համար (տեսանյութ) Իսրայելի թիրшխը Թուրքիան է. Hurriyet Երևանում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ մանրամասներ 16-ամյա աղջիկը ծննդաբերել է, uպանել երեխային և աղբամանը նետել․ նորածնի հայրը 37 տարեկան է Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու Պետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան


Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել. Տոյվո Կլաար

Հասարակություն

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զարգացումներին և հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ակտիվացմանը, հայտարարել է, որ այդ հարցում Եվրոպական միությունը նույնպես ներդրում է ունեցել։ 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման տեսակետ է հնչեցրել JamNews-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և զարգացումների պատկերը տարբեր է եղել, քանի որ եղել են ինչպես առավել բարվոք, այնպես էլ բազմաթիվ բռնություններով և անմեղ զոհերով լի բազմաթիվ իրավիճակներ։ 

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ: 

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:  

Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ: Ակտիվացել է երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ են վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը», - ընդգծել է Կլաարը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերին՝ Տոյվո Կլաարը նկատել է, որ այդ համատեքստում 2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն է  ունեցել, իսկ ԵՄ-ի խնդիրն ավելի շատ աջակցելն է եղել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին: 

Կլաարը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով, սկսել է ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին է հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով։  

Նա կարծիք է հայտնել, որ վերոնշյալ հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրել են անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ: 

«2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում՝ Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ», - հիշեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ Երևան և Բաքու կատարած իր այցելությունների և առավել լայն տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, ԵՄ-ն օգնել է ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացել են արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարների ուղղորդել հետագա բանակցությունների համար։ 

Ըստ նրա՝ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: 

«ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը՝ կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը: 

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը», - նշել է Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ թեև կողմերի միջև վերջերս ավելի շատ երկկողմ հանդիպումներ են եղել, այդուհանդերձ, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԱնցած մեկ օրում բացահայտվել է 126 հանցագործություն. ՆԳՆԱրսեն Սաֆարյանի դուստրը հարսանիքի է պատրաստվում. բացառիկ կադրեր՝ նախահարսանեկան խնջույքից Խոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր ԱվետիսյանՄոսկվայում ձերբակալվել են ադրբեջանցիներ․ մեղադրվում են կեղծ միգրացիոն քարտեր և արտոնագրեր պատրաստելու համար (տեսանյութ) Իսրայելի թիրшխը Թուրքիան է. HurriyetԵրևանում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ մանրամասներ «ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ Մխիթարյան16-ամյա աղջիկը ծննդաբերել է, uպանել երեխային և աղբամանը նետել․ նորածնի հայրը 37 տարեկան է Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու Պետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք ՉալաբյանFastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն Վթար Վանաձորում, 43-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnր կա․ Shamshyan Ռենջերները կրկին ուժերը չափեցին՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթում»Անդրեասյանը Բենակի թանգարանում ծանոթացել է հնագույն ցուցանմուշներին, այդ թվում՝ հայկական ծագմամբ կավաշեն առարկաներինՆուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ Ինչպես դիմել ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի նորաստեղծ միջգերատեսչական հանձնաժողովՄեզ են միանում բազմաթիվ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց խղճի պարտքն են համարում պաշտպանել մեր սրբությունները․ Ավետիք ՉալաբյանԿրակnցները լսելուց մտածում ենք պատերազմ է․ Սյունիքի բնակիչներին հրահանգել են չխոսել Ինչ է կատարվել ՍարդարապատումԵկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ ՀովհաննիսյանՎաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելու՞ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասին Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը Աբովյան փողոցում ավտոմեքենա է այրվել Վրաստանը արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ հայերի և ռուսների Արտառոց դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ճաղավանդակ պոկելու միջոցով փախուստ է եղել․ Shamshyan Ողբերգական ավիավթար, մաhացածների թիվն աճել է, որոնց մեջ երեխաներ կան․ Բանգլադեշ (տեսանյութ) Հայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿԻջևան-Նոյեմբերյան ճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել էԱրտակարգ դեպք՝ Երևանում, հայր ու որդի, մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց, հայտնաբերվել են վնասված «Mercedes», «ռացիա» և այլն․ Shamshyan Բարձր ջերմային ֆոն է սպասվում․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը Հուլիսի 24-ին գազ չի լինի․ հասցեներ Նիկո՛լ, բախտդ մի փորձիր. Ավետիք Չալաբյան Ինչպես է քաղաքացին սարերում «Վիլիսով» քշում ոստիկանների և քաղաքացիների վրա Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ» Բաքուն ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրանի հետ սահմանին«Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ» Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ» Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Հարյուրավոր հասցեներում անջատումներ են․ ջուր չի լինի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված