Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը


Քաղաքացիների վարկերն աճում են ստացած եկամուտներից անհամեմատ ավելի արագ

Հասարակություն

2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:

Դրանց ծավալը՝ 1.17 տրիլիոն դրամ, ևս պատմական ամենաբարձրն է և նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է 22.5%-ով։ Այսինքն` բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի ավելի քան 45%-ը կազմում են միայն այս երկու վարկատեսակները, որոնք աճում են «տպավորիչ» բարձր տեմպերով։

Գործող իշխանությունը, իրեն բնորոշ «անհոգությամբ», այս աճող ցուցանիշները կարող է ներկայացնել՝ որպես հերթական «նվաճում» («աննախադեպ», «պատմական ռեկորդ»)՝ ապացուցելու, թե շնորհիվ իրենց վարած տնտեսական քաղաքականության՝ ներկայումս ՀՀ քաղաքացու կենցաղային ու ֆինանսական պայմանները միայն բարելավվել են։

Դեռևս 2023թ. հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով 2023թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի զգալի աճին, նշել էր.

«Բավականին լավ, առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է նաև եկամուտների աճով, որը դեռևս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ որոշակի ճյուղերում։ Պայմանավորված է նաև աճ ապահովող սեկտորների բնական ցիկլով, որովհետև, եթե մարդիկ օգտվում են հիփոթեքից, ձեռք են բերում անշարժ գույք, բնականաբար, անշարժ գույքը ձեռք բերելուց կամ ստանալուց հետո իրենց բնակարանները պետք է կահավորեն, վերանորոգեն և պիտանի դարձնեն կյանքի համար։ Ուստի կարծում ենք, որ այս տարվա ընթացքում մենք տեսնելու ենք վարկային պրոդուկտների առաջարկներ, աճի բավականին առողջ տեմպեր»:

ՀՀ ԿԲ նախագահի վերոնշյալ հայտարարությունն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար նվազ խոցելի էր, քանի որ այդ ժամանակահատվածում գոնե միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցում էր սպառողական վարկերի ծավալի աճի տեմպին (հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2023թ. սեպտեմբերին ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկերի ծավալն աճել էր 14.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածի՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել էր 9.7%, և անվանական աշխատավարձն աճել էր 16.6%-ով)։

Մինչդեռ այս տարվա հունիսին արձանագրված «նվաճումը» վկայում է լիովին այլ՝ մտահոգիչ իրավիճակի մասին։ Մի կողմից՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսական աճի տեմպին (հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, միայն հունիսին՝ անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 7.1%), իսկ մյուս կողմից՝ դրանք շատ ավելի բարձր են, քան բնակչության եկամուտների աճի տեմպը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային տնտեսությունների, ասել է թե՝ քաղաքացիների մեծ մասի պարագայում եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է և արտերկրից ստացված դրամական փոխանցումները։ Եթե պարզ համեմատական անցկացնենք բնակչության վարկերի աճի, վերջիններիս ստացած ամսական աշխատավարձերի և արտերկրից կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերության) ցուցանիշների միջև, կտեսնենք, որ 2024թ. հունվար-հունիս ժամանակահատվածի դրությամբ միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ցածր տեմպով (6.8%-ով) է աճել տնտեսական աճի համեմատ: Իսկ ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ մեծությունը նույնիսկ նվազել է՝ ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե կրկնակի, ինչը, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ պայմանավորված՝ արտածին գործոնների ազդեցության զգալի թուլացման արդյունք է։

Պարզ լեզվով ասած՝ ՀՀ քաղաքացիներն առավել հաճախ են սպառողական վարկեր վերցնում կենցաղային պայմանները բարելավելու համար, քանի որ նրանց ընթացիկ եկամուտները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար, և ստիպված գնում են պարտքեր կուտակելու քայլին։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի ծավալի զգալի աճին, ապա «պահանջարկի» ավելացմանը, կարելի է ասել, մղեց հենց ՀՀ կառավարությունը։ Հիփոթեքային շուկան գերտաքացավ այն ժամանակ, երբ կառավարության կողմից որոշում կայացվեց անշարժ գույքի առաջնային շուկայից ձեռք բերված բնակարաննների ծրագրով աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, և այն դադարեցնել՝ Երևանում՝ 2025թ.-ից, մայրաքաղաքին մոտ մարզերում՝ 2027թ.-ից, իսկ մնացած մարզերում՝ 2029թ.-ից։ Այս փոփոխությունը «ստիպեց» բոլոր կառուցապատողներին արագ շինթույլտվություններ ստանալ, իսկ քաղաքացիներին՝ հնարավորինս արագ հիփոթեքային վարկեր ձևակերպել՝ պարզապես ծրագրից օգտվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։

Հիփոթեքային վարկերի աճը ոչ մի պարագայում չի կարելի դիտարկել՝ որպես քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի բարելավման ցուցիչ։ Ավելին, հենց հիփոթեքով բնակարանների ձեռքբերումն էլ իր հերթին՝ ազդել է սպառողական վարկերի աճի վրա. չէ՞ որ, եթե քաղաքացու եկամուտները բավարար չեն, ապա բնակարանի վերանորոգման ու կահավորման միջոցներ գտնելու միակ հասանելի տարբերակը մնում է սպառողական վարկը՝ շատ դեպքերում հենց այդ նույն ձեռք բերված բնակարանի գրավադրմամբ։

Ավելորդ է խոսել այն մասին, որ եթե առկա է սպառողական ու հիփոթեքային վարկերի նմանօրինակ աճ, սակայն քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չի արձանագրվում, ապա վաղ թե ուշ կարող է խնդիր առաջանալ, թե ի՞նչ միջոցներով են մարվելու այդ վարկերը։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերը տրվում են երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 30 տարի մարման ժամկետով, ու պետության ներկա բարձր անորոշությունների պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կախյալ վիճակում է արտաքին ու ժամանակավոր գործոններից, եթե մարդկանց եկամուտները թույլ չտան մարել այդ վարկերը, առաջանալու է պարտքային մեծ բեռ, ժամկետանց վարկային պարտավորություններն իրենց բացասական ու լուրջ հետևանքներն են թողնելու թե’ քաղաքացու, թե’ բանկային համակարգի, և թե’ պետության ֆինանսական կայունության վրա։ Պետության անելիքն առնվազն պետք է լիներ վարկավորման աճը տնտեսությանը համահունչ դարձնելը, սակայն, ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ, պետության կառավարիչներն ամենը թողել են ինքնահոսի։

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված