Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին


Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա միջազգային երաժշտական մեծ փառատոնը և արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարազգի նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ վարպետության դասընթացներ։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ 

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլոք։ Տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Քարամյանը և այլոք։  

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզկենտրոնը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- ասաց Ավանեսյանը։

Նրա գործընկեր, փառատոնի մասնակից և համագաղափարակից Արմեն Քարամյանը նույնպես կարևորեց երաժշտական միջոցառումը: Նա ևս մեծ ճանաչում է գտել երաժշտական աշխարհում: 1985 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ տեղափոխվել է հայրենի Սյունիք և Կապանում ստեղծել երաժշտական քոլեջի դաշնամուրի ուսուցչի պաշտոնը՝ զգալիորեն նպաստելով Կապանի ակտիվ համերգային կյանքին: Գործընկերների խոսքով՝ երաժշտության հանդեպ հանձնառություններն ու անսահման կիրքը վկայում են արվեստի հանդեպ նրա նվիրվածության մասին: 

«Քանի որ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճն ունի հրաշալի ակուստիկա, որոշեցինք այն ծառայեցնել ճիշտ նպատակին: Դա զգացինք նախանցյալ տարի, երբ Կապանում հանդիսավորությամբ նշվեց «Կարմիր Խաչի» գործունեության 30-ամյակը և այդ կապակցությամբ ելույթ ունեցանք ես և Սևակ Ավանեսյանը: Նախորդ տարվա փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Այս տարվա փառատոնը մեկ քայլ առաջընթաց էր թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Ունենք հոյակապ հանդիսատես: Նման միջոցառումները ոգեշնչման աղբյուր են: Եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենի արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց: Արվում է հսկայական աշխատանք՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, որպեսզի փառատոնը դառնա իրականություն: Սևակի դերն իսկապես մեծ է: Նա ուղղակի բոլորին վարակում է իր եռանդով ու նվիրվածությամբ»,- ասաց Քարամյանը:    

Հատկանշական է, որ փառատոնը հյուրընկալել էր նաև 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է այն առումով, որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է, կրթվելու համար:

«Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին ու երաժշտական դպրոցների սաներին՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,- ասաց Փարսյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են տեղի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերարներ, ովքեր աջակցել են փառատոնի կազմակերպական աշխատանքներին։

Հիմնական հովանավորներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ երկրորդ տարին անընդմեջ հանրությունն ականատես է լինում իսկապես մեծ մշակութային տոնի:

«Մեր կոմբինատը սիրով հովանավորում է միջոցառումը, և մեր աջակցությունն ամբողջովին տեղավորվում է կոմբինատի սոցիալական քաղաքականության համատեքստում, որովհետև մշակույթը սոցիալական կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, ինչպեսև կայուն զարգացման հիմքերից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել առողջ ապագան: Ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ փառատոնի անցկացումը դառնալու է լավ ավանդույթ, որի կազմակերպումը, անցկացումն ու փակումը միանշանակ տպավորիչ էր ու հիշարժան: Լեփ-լեցուն դահլիճն իր աջակցությամբ և էներգետիկայով ավելի է տրամադրում երաժշտներին: Դժվար էր պատկերացնել, որ փակման օրն ավելի շատ մարդ կտեսնեինք, քան բացման օրը: Դա ևս մեկ փաստ է, որ փառատոնն իսկապես կայացած երևույթ է»,- ասաց Ստեփանյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց հուլիսի 18-ին՝ աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ և ընկերներ» խմբի համերգով, որից առաջ Կապանի տարբեր երաժշտական դպրոցների շուրջ երեսուն սաներ ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Մանվել Մարգարյան 

 
Ժողովուրդը սրընթաց աղքատանում է․ Արմեն ՀովասափյանԱկնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի ՍարգսյանՊՆ-ն հայտարարություն է տարածելՉինացի գիտնականները կրկնապատկել են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարիա Չանդիրյանը սպասում է 2-րդ բալիկինՎարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ ՄխիթարյանՎազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՎազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա ԴեշմուխըԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավորՄեր նպատակն է հասնել անվտանգության խախտումների ԶՐՈ ցուցանիշի. ԶՊՄԿ MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Նիկոլը կփորձի քաղաքացիական բախումներ հրահրել. Մենուա ՍողոմոնյանՄակունցի օրերը դեսպանի պաշտոնում հաշվված են Ի՞նչ արժե ծննդաբերությանը հարազատի մասնակցությունը ՀՀ-ումՓաշինյանական օլիգարխները խնդիրներ են ունենալու ռուս ուժայինների հետ Ադրբեջանը միտումնավոր է կրակի մատնում հայկական հուշարձանները Տնտեսական անկումը քաղաքական հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Զանգվածային հարձակում՝ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էՀայաստանում պետք է ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունները կարևորող քաղաքական ուժերի միավորում. Մհեր Ավետիսյան Թուրք-ադրբեջանական բանակցային մշակույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դիմացինը նահանջում է, թուրքական կողմը կանգ չի առնում. Մենուա ՍողոմոնյանՎարչախումբն ամենաշատը վախենում է նոր առողջ ուժի առաջացումից. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել ԳրիգորյանՍրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա ԿոստանյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին11 մեդալ՝ խառը մենամարտերի առաջնությունից. մարզիկներին դիմավորել է Հովհաննես Ծառուկյանը «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարությունՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր ԿամենդատյանԿարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. սնունդ և սովորություններ, որոնցից պետք է խուսափելԻնչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցըԱնի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է» 24 ժամ ջուր չի լինիԱզգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ» Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ» Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ» «Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ» Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված