Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը․ Արտակ Զաքարյան

Blog

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան ստանձնեց առանձնահատուկ դերակատարում: Նա դարձավ Արցախի հարցով խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ կարգավիճակը Ֆրանսիային թույլ տվեց երեք տասնամյակ շարունակ կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում:

Ֆրանսիան զգալի դեր է խաղացել նաև 2008թ. 5-օրյա պատերազմում Վրաստանում հրադադարի հաստատման գործում։ Բացի այդ, Ֆրանսիան Վրաստանի կարևոր եվրոպական աջակիցներից էր եվրաատլանտյան կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ մերձեցման գործընթացում։

Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։

Ֆրանսիական ընկերությունները 1995-2019թթ. շուրջ 2,2 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին շուրջ 2,6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ֆրանսիայի տնտեսության մեջ։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների վառ օրինակներ էին նախագահներ Ժակ Շիրակի (2006թ.) Նիկոլա Սարկոզիի (2011թ.), Ֆրանսուա Օլանդի (2014 և 2015թթ.), և Էմանուել Մակրոնի (2018թ.) Հայաստան կատարած այցերը։ Ֆրանսիան ակտիվ աջակցել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) ստորագրմանը և հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին: Ֆրանսիան արդյունավետ աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց Ցողասպանության միջազգային ճանաչման գործում: ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, պահպանելով և զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի կարողանում էր լրացնել և առաջ մղել Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների հետ ձևավորվող արտաքին քաղաքական օրակարգերը:

Բայց աստիճանաբար այս մոտեցումը փոխվեց նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում։ Վերջին տարիներին փոխվեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի իշխանության բերվելու արդյունքում սկսված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածության աճը, Կիպրոսին և Հունաստանին ցուցաբերած ֆրանսիական աջակցությունը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը, հիմնական գործոններն էին, որոնք կարելի է ասել դրդեցին Ֆրանսիային փոխել մեր տարածաշրջանում ունեցած իր հավասարակշիռ քաղաքականությունը:

Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մոտեցումներից, սկսեց մերձենալ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ 2023թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ և ֆրանսիական Thales ընկերության միջև ստորագրվեց երեք նոր GM-200 ռադիոտեղորոշիչ համակարգեր գնելու պայմանագիր։ Արարողությանը ներկա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան որոշել է օգնել Հայաստանին՝ հզորացնելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պայմանագիր կնքել ապագայում «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիան Հայաստանին զինելու է նաև 50 զրահափոխադրիչներով՝ երկրի ցամաքային զորքերին պաշտպանվածության բարձր մակարդակ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ապահովելու նպատակով։

Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը։

Պաշտպանական տարբեր պայմանագրերի ստորագրումն իրականում նախապատրաստման ձև է, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում (ինչին ես չեմ հավատում) Հայաստանն ունենա այլընտրանք։

Մյուս կողմից, Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական հարաբերություններն ավելի է խթանել Ադրբեջանին՝ ամրապնդելու ռազմական կապերը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Օրինակ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև 2023թ. նոյեմբերին և Ֆրանսիայի և Հայաստանի միջև 2024թ. փետրվարին կնքված համաձայնագրերից հետո Պակիստանն ու Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել JF-17C Block-III մարտական ինքնաթիռներ մատակարարելու համար։ Գործարքում նշվում է նաև, որ Ադրբեջանը գնելու է «օդ-երկիր» հրթիռներով հագեցած ութ ինքնաթիռ։ Այս գործընթացն ակնհայտ վկայում է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան փորձում է արտաքին դերակատար դառնալ Հարավային Կովկասում։ Կասկածից վեր է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի համաձայնի աջակցել Ֆրանսիայի ձգտելիք նոր դերակատարմանն ու մոտեցումներին։

Դա խնդրահարույց կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների կախվածությունն ադրբեջանական գազից և «Միջին միջանցքով» տրանզիտից՝ խոչընդոտող հանգամանք կարող է դառնալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիային կարողություններին ու ջանքերին։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի դաշնակից Ռուսաստանի արձագանքը և ընդհանուր առմամբ վերաբերմունքն այս հարցերին՝ դժվար չէ կռահել:

Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու: Այն պետք է առնվազն շատ երկար ժամանակ շարունակություն և տեսականիների զարգացում ունենա: Իսկ օրեցոր փոփոխվող ու անկայուն հարաբերությունների այսօրվա աշխարհում կունենա արդյոք այն շարունակություն, թե ո՛չ՝ շատ մեծ հարց է»:

«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Ամենադիտված