Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը


2018 թ. Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները. Կարապետյան

Քաղաքականություն

2018 թ. իրադարձություններից հետո Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է ռուսաստանյան առաջատար «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում։ Ըստ թերթի, Կարապետյանը երեք տարի եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

Գեներալ-մայորը պատմել է Փաշինյանի հետ աշխատանքի մասին, նշել, որ սկզբնական փուլում նա լսում էր խորհուրդներն ու հանձնարարականները։ «Օրինակ, 2018-2021 թթ. նա չէր համարձակվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո, ցավոք, դիրքորոշումները փոխվեցին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Գեներալ-մայորը նշել է, որ դեռ 2018 թ. է կանխատեսել, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանը պարտվելու է։ «Ինչի՞ վրա էի հիմնվում։ Վիճակագրությունն ու բաց տվյալները բավարար էին։ 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, հարևան երկրում ապրում էր 6 մլն մարդ։ Երկու հանրապետություններն էլ բյուջե և բանակային ստրուկտուրաներ չունեին։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել՝ շնորհիվ ծագումով հայ խորհրդային սպաների, հաղթեցինք։ 30 տարի անց Հայաստանում 2,5 մլն մարդ էր մնացել, Ադրբեջանը հասել էր 10 միլիոնի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի էին։ Նրանց բանակը հասել էր 150 հազարի՝ 800 հազար ռեզերվով, մեր ցուցանիշները՝ անգամներ պակաս էին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ էր արվում՝ իրավիճակը բեկելու համար, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե առաջարկել է օգնություն հայցել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից, բայց իր առաջարկն արձագանք չի ստացել։ «Ողբերգությունն այն էր, որ կառավարող թիմի մեծ մասը թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքները։ Բավարար է ասել, որ նրանցից գրեթե ոչ ոք բանակում չէր ծառայել»,- պատմել է Կարապետյանը՝ հավելել, թե զինվորականությունը բավական լավ է գործել, հնարավորությունների սահմաններում մաքառել, բայց քաղաքական ղեկավարության գործողություններն աղետի են հանգեցրել։ Ավելին, ըստ պաշտպանության նախկին նախարարի, առաջարկել է պատերազմից հետո Հայաստան-Ռուսաստան հատուկ գործակցություն սկսել՝ զինված ուժերը կարգի բերելու համար, բայց Փաշինյանի թիմը ոչինչ չի արել։ Արշակ Կարապետյանը նաև նշել է, թե զինվորականներին մեղավոր կարգելուց հետո Փաշինյանի թիմը որոշեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Խոսելով 2023 թ. իրադարձությունների մասին՝ գեներալ-մայորը նշել է, թե սեպտեմբերին ևս մեկ սխալ եղավ, Ղարաբաղը հանձնեցին գործնականում առանց կռվի, թեև դիմադրելու բոլոր պայմանները կային։ Միայն սպառազինություն Արցախում կար 5 միլիարդ դոլարի չափով։ «Կրկին մենք տեսանք քաղաքական ղեկավարության կաթվածը»,- ասել է Կարապետյանը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշել, թե ինքն էլ բազմիցս քննադատել է այդ կառույցին, բայց ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին կարող են դուրս թողնել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից։ «Մասնակից երկրներն առանց մեզ յոլա կգնան, իսկ ո՞ւր ենք մենք տեղավորելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այդ գնորդներին գտնելը բարդ է»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով, այլ ռազմական դաշնակիցներ գտնելն էլ բարդ է, ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ նոր պատերազմը հնարավոր է։ «Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում է ցամաքային կապը Նաիջևանի հետ, որ ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի իրագործումը ցավոտ կհարվածի Ադրբեջանին։ Հայաստանը Բուֆեր է, անգամ երաշխավոր Ադրբեջանի գոյության համար»,- նշել է Կարապետյանը։

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով Ծաղկի ջերմատներում տեսչական ստուգումները շարունակվում են Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված