Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Ինչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ


2018 թ. Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները. Կարապետյան

Քաղաքականություն

2018 թ. իրադարձություններից հետո Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է ռուսաստանյան առաջատար «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում։ Ըստ թերթի, Կարապետյանը երեք տարի եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

Գեներալ-մայորը պատմել է Փաշինյանի հետ աշխատանքի մասին, նշել, որ սկզբնական փուլում նա լսում էր խորհուրդներն ու հանձնարարականները։ «Օրինակ, 2018-2021 թթ. նա չէր համարձակվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո, ցավոք, դիրքորոշումները փոխվեցին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Գեներալ-մայորը նշել է, որ դեռ 2018 թ. է կանխատեսել, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանը պարտվելու է։ «Ինչի՞ վրա էի հիմնվում։ Վիճակագրությունն ու բաց տվյալները բավարար էին։ 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, հարևան երկրում ապրում էր 6 մլն մարդ։ Երկու հանրապետություններն էլ բյուջե և բանակային ստրուկտուրաներ չունեին։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել՝ շնորհիվ ծագումով հայ խորհրդային սպաների, հաղթեցինք։ 30 տարի անց Հայաստանում 2,5 մլն մարդ էր մնացել, Ադրբեջանը հասել էր 10 միլիոնի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի էին։ Նրանց բանակը հասել էր 150 հազարի՝ 800 հազար ռեզերվով, մեր ցուցանիշները՝ անգամներ պակաս էին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ էր արվում՝ իրավիճակը բեկելու համար, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե առաջարկել է օգնություն հայցել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից, բայց իր առաջարկն արձագանք չի ստացել։ «Ողբերգությունն այն էր, որ կառավարող թիմի մեծ մասը թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքները։ Բավարար է ասել, որ նրանցից գրեթե ոչ ոք բանակում չէր ծառայել»,- պատմել է Կարապետյանը՝ հավելել, թե զինվորականությունը բավական լավ է գործել, հնարավորությունների սահմաններում մաքառել, բայց քաղաքական ղեկավարության գործողություններն աղետի են հանգեցրել։ Ավելին, ըստ պաշտպանության նախկին նախարարի, առաջարկել է պատերազմից հետո Հայաստան-Ռուսաստան հատուկ գործակցություն սկսել՝ զինված ուժերը կարգի բերելու համար, բայց Փաշինյանի թիմը ոչինչ չի արել։ Արշակ Կարապետյանը նաև նշել է, թե զինվորականներին մեղավոր կարգելուց հետո Փաշինյանի թիմը որոշեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Խոսելով 2023 թ. իրադարձությունների մասին՝ գեներալ-մայորը նշել է, թե սեպտեմբերին ևս մեկ սխալ եղավ, Ղարաբաղը հանձնեցին գործնականում առանց կռվի, թեև դիմադրելու բոլոր պայմանները կային։ Միայն սպառազինություն Արցախում կար 5 միլիարդ դոլարի չափով։ «Կրկին մենք տեսանք քաղաքական ղեկավարության կաթվածը»,- ասել է Կարապետյանը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշել, թե ինքն էլ բազմիցս քննադատել է այդ կառույցին, բայց ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին կարող են դուրս թողնել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից։ «Մասնակից երկրներն առանց մեզ յոլա կգնան, իսկ ո՞ւր ենք մենք տեղավորելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այդ գնորդներին գտնելը բարդ է»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով, այլ ռազմական դաշնակիցներ գտնելն էլ բարդ է, ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ նոր պատերազմը հնարավոր է։ «Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում է ցամաքային կապը Նաիջևանի հետ, որ ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի իրագործումը ցավոտ կհարվածի Ադրբեջանին։ Հայաստանը Բուֆեր է, անգամ երաշխավոր Ադրբեջանի գոյության համար»,- նշել է Կարապետյանը։

Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված