Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Մենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը


«Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը». Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Օրերս «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին և Արցախյան հիմնահարցին: Արշակ Կարապետյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները փոխկապակցված են: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համարում է արհեստականորեն ստեղծված: «Այս կոնֆլիկտի նպատակներից մեկը ոչ միայն այս հողակտորն օկուպացնելն է, այլ ժողովրդին վերահսկելը, նրա հարստությունը, արժեքները և մշակույթը ոչնչացնելը: Սրա հիմնական պատճառը սեփական գոյությունն արդարացնելն է: Խոսքս Ադրբեջանի մասին է, չէ՞ որ մինչև 1918 թ.-ը նման պետություն գոյություն չի ունեցել»,-ասում է նա:

Անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշում՝ այն ունի պատմական խորը արմատներ և իրենից ներկայացնում է գաղափարախոսությունների և կրոնների առճակատում: «Արցախյան հողը ուղղակի հողակտոր չէ, որը Հայաստանի կառավարությունը հանձնեց և որին դավաճանեց: Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն` հայտարարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում: Մեկ տարի առաջ ստորագրվեցին ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչող փաստաթղթեր, իսկ 1994 թ.-ի մայիսի 8-ին ադրբեջանցիները ստորագրեցին զինադադարի պայմանագիր։ Այդ համաձայնության մեջ նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է սկսել բանակցություններ և  ստորագրել խաղաղության պայմանագիր: Ավելի քան երեսուն տարի նրանք չէին ճանաչում Լեռնային Ղարաբաղը և սկսեցին ուժ կուտակել, որպեսզի  գերազանցեն Հայկական զինված ուժերին: 2015 թ.-ին աստիճանաբար սկսվեց Ադրբեջանի ռազմական գերազանցության գործընթացը, երբ նրանք հինգ միլիարդ դոլարի՝ զենքի մատակարարման պայմանագիր կնքեցին, զենք գնեցին Իսրայելից և այլ երկրներից, իսկ թուրքական սպաները սկսեցին մասնակցել ադրբեջանական զինված ուժերի կատարելագործմանը: Մինչև 2015 թ.-ը ուժերի գերազանցությունը Հայկական զինված ուժերի կողմում էր, և Հայաստանը կարող էր ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել: Չնայած, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր մոտեցող վտանգը, նա չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք կամ էլ անկախ պետություն»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:

Խոսելով այն մասին, որ 2023 թ.-ին Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ «Արցախը ադրբեջանական տարածք է, և մենք այն չենք պաշտպանելու», ընդգծում է՝ այս հայտարարությունը Սահմանադրության խախտում է, քանի որ այնտեղ գրված է, որ հայկական պետությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն այս արարքի համար պատասխանատվություն են կրելու.  «Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները: 21-րդ դարում 120 հազար մարդ վտարվել է իրենց տներից: Ղարաբաղում չմնաց բնաչության մեկ տոկոսն անգամ, միայն մատների վրա հաշված մարդիկ: Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս կստեղծվեն բարենպաստ պայմաններ մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար»:

Շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թ.-ին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ: Կգոյատևի՞ Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի մեր պետության ներկայիս իշխանության օրոք, շատ մեծ հարց է»:

Սակայն Կարապետյանը վստահ է՝ հայերն անպայման կմնան տարածաշրջանում, նրանք անպայման կվերադառնան Լեռնային Ղարաբաղ: Համարում է, որ դա կլինի ինքնավար տարածք Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության ներքո: Սակայն մտահոգություն ունի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք պատերազմն ավելի արագ վրա կհասնի: «Ադրբեջանը կշարունակի առաջխաղացումը, նրանք պատմական հնարավորություն են ստացել և բաց չեն թողնի շանսը էլ ավելի շատ տարածքներ գրավելու: Նրանք իրավիճակը եռման կետի կհասցնեն: Հայ ժողովուրդը պատերազմող ժողովուրդ է, հավանական է, որ հայտնվեն դիմադրության օջախներ, ինչն էլ կհանգեցնի լայնածավալ պատերազմի Փաշինյանի իշխանության ներքո:

Այս պարագայում տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի: Իրանը չի կարողանա նեյտրալ դիրք գրավել: Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-եզրափակում է Արշակ Կարապետյանը:

 

 

Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)
Ամենադիտված