Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Ինչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ


Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։ Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված