Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Ավելի հավանական է, որ ՀՀ-ն կանդամակցի ինչ-որ համաստեղության, քան՝ ԵՄ-ին․ Աշոտյան Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Մետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումը Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը


Գեներալը կալանավայրում է. ընտանիքին հանում են ՊՆ տրամադրած տնից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը 2022 թվականից կալանքի տակ է: Նրա կինն ու որդիները ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վերացնել մի վարչական ակտ, որով Միքայել Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներին պարտադրում են ազատել Հասրաթյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանը: 

Սա այն շենքն է, որտեղ նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ էին հատկացրել համակարգի զինծառայող չհանդիսացող եւ ՀՀ գրանցում չունեցող անձանց, եւ որի վերաբերյալ անցյալ տարվա հոկտեմբերից քրեական վարույթ կա նախաձեռնված: Դրա շրջանակներում Վիգեն Սարգսյանի եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 
Ըստ դատախազության՝ Վիգեն Սարգսյանը, «անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրված 26 զինծառայողների, ինչպես նաեւ նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք հոգու»: 

Նրանց թվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի կայացրած ակտով, Արզումանյանին հատկացված բնակարանը պետք է հետ վերադարձվի նախարարությանը: Արզումանյանները ծանուցում են ստացել, սակայն համաձայն չեն այս որոշման հետ եւ դիմել են վարչական դատարան: 

Ըստ դատախազության՝ ապօրինաբար բնակարաններ են ստացել նաեւ զինծառայության եւ ՀՀ ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ: Օրինակ, Թալիշում Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանը, ով ժամանակին եղել է զինծառայող, սակայն բնակարանային հերթում չի եղել, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, ով մինչ այդ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդն է եղել: 

Գործով անցնող 29 անձանցից բացառություն է արվել նրանց համար, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են լինելու թոշակի անցնելուց հետո: Իրականում սա բարդ, խճճված գործ է, գոնե արցախցիների մասով, որոնք մի քանի օրում կորցրին ամեն ինչ եւ այժմ գտնվում են սոցիալական անդունդի եզրին: 

ՊՆ մեր աղբյուրը բացատրում է, թե ինչ տրամաբանությամբ են բնակարանները հետ վերցվում տերերից։ «Մեր միջոցով է, բայց դա մեր որոշումը չէ: Միքայել Արզումանյանին եւ մյուսներին բնակարանները հատկացվել են առանց բնակարանում հաշվառվելու իրավունքի: Բնակարանում մարդը կարող է բնակվել, եթե նա բնակհաշվառման է կանգնած կամ էլ առնվազն ծառայում է ՀՀ-ում: Այս բնակարանները ծառայողական բնակարաններ են, եւ այս պահի դրությամբ, քանի որ դրանք ծառայողական նշանակության բնակարաններ են, եւ Արզումանյաններն այդտեղ փաստացի բնակվելու իրավունք չեն ունեցել, դատախազությունից մեզ գրություն եկավ, որ միջոցներ ձեռնարկենք բնակարաններն ազատելու ուղղությամբ: Մենք հանձնաժողովի նիստով քննարկեցինք, հասկացանք, որ իրենք բնակարանային հերթում էլ չեն եղել: Սա հանձնաժողովով անցած որոշում է, եւ հանձնաժողովը նիստ արեց ու որոշեց, որ այս մարդիկ տվյալ բնակարաններում ապրելու հիմք չունեն: Նիստի որոշման վերաբերյալ ծանուցումներ ենք ուղարկել, Արզումանյանները դատարան են դիմել: Մենք որքան էլ հարգում ենք գեներալ Միքայել Արզումանյանին, առաջնորդվում ենք օրենքով»,- հայտնեց ՊՆ աղբյուրը: Հարգում են, բայց մարդը մոտ 2 տարի կալանավորված է` անբացատրելի ու չհաստատվող մի մեղադրանքով, որով ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա:

Եվ հիմա, երբ գեներալի ընտանիքն ապրելու տեղ չունի, Հայաստանի իշխանությունները որոշել են օրենքի տառը պահել եւ նրանց վտարել ծառայողական բնակարանից: Հիշեցնենք․ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, վաճառել է իր երեւանյան բնակարանը, ապրում է ԱՄՆ Բելմոնտ քաղաքում, իր իսկ խոսքերով՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Ավելի հավանական է, որ ՀՀ-ն կանդամակցի ինչ-որ համաստեղության, քան՝ ԵՄ-ին․ Աշոտյան Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Մետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումը Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Ավերիչ հրդեհներից ամբողջությամբ այրվել է` ազգությամբ հայ Էդուարդ Օհանյանին պատկանող 55 մեքենա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քուչակի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. Shamshyan Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Մեր կյանքը բարդացնում են. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են (տեսանյութ) Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Նոր Գեղիում մի տղամարդ uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Իրավիճակ և անելիք. Արա ԱյվազյանԻնչո՞ւ էր Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել Մախաչկալայում Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա․ Shamshyan Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ Շարմազանով Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Ավտոճանապարհներին մառախուղ է. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է Վթար․ ջուր լինի որոշ հասցեներում Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Պարզվել է Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ի, «Toyota»-ի վարորդների և 12 վիրավnրների ինքնությունը․ Shamshyan Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՆոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը Ձյուն, մառախուղ, մերկասառույց. եղանակը հունվարի 13-ից 17-ը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԵՄ նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը. Կալաս Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ Սևանում Նիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանԱլիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
Ամենադիտված