Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը


ՀՀ ԱԳՆ-ն «ամաչում է» առարկաները կոչել իրենց անուններով. Ցինկեր

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Քիչ առաջ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳՆ-ն: Եվ հասկանալի է, որ սա բավականին լուրջ քայլ է:

Նշենք, որ 2024 թվականի դրությամբ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ 193 երկրներից 145-ն էին ճանաչել Պաղեստին պետության անկախությունը։ Հայաստանը, ահա, համալրեց նրանց շարքերը՝ Իսրայելի և Պաղեստինի շուրջ լարվածության ֆոնին:

Իսրայելը, հիշեցնենք, 2020-2023 թթ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հիմնական շահառուն է եղել՝ զենք վաճառելով Ադրբեջանին։ Սակայն, անգամ 2020–ի արյունալի պատերազմից հետո, երբ այդ թվում Իսրայելի վաճառված զենքով Արցախում զոհվեցին հազարավոր հայ տղաներ, Հայաստանն Իսրայելի հետ շարունակում էր պահել դրական դիվանագիտական հարաբերություններ։ 

Ի դեպ, թեև ՀՀ-ն և Իսրայելը 1992 թվականի ապրիլին են հաստատել դիվանագիտական հարաբերություննեը, սակայն Հայաստանն Իսրայելում դեսպանատուն բացեց միայն 2020 թվականին՝ արյունալի 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ: Եվ սա ավելորդ լարվածություն մտցրեց մեր բարեկամ Իրանի հետ:

Ի՞նչ է նշանակում Պաղեստինի պետության ճանաչումը, սպասե՞լ նոր լարվածություն հայ-իսրայելական հարաբերություններում. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ։

«Հայաստանը ոչնչով չի տարբերվում Իսրայելի դաշնակից Ադրբեջանից, որը նույնպես ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները գրեթե բացակայում են, պայմանավորվածությունները քաղաքական չեն, դիվանագիտական հարաբերություններ կան, բայց ոչ ավելին»,– նկատեց Ցինկերը։

Նա նշեց, որ չի կարծում, որ սա մեծ ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա, և որպես օրինակ կրկնեց՝ Ադրբեջանը վաղուց է ճանաչել Պաղեստին պետությունը, բայց Իսրայելը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ։

«Բայց, կարծում եմ, Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ հիմա դա ինչ-որ հոսքի մեջ լավ է։ Թեև ես կառանձնացնեի Հայաստանի ԱԳՆ հայտարարության առաջին մասը, որտեղ, առանց կոնկրետ ՀԱՄԱՍ-ի անունը տալու, նշվում է, որ անհրաժեշտ է, ընդհանուր առմամբ, բացառել խաղաղ բնակիչների առևանգումը, խաղաղ բնակիչների ոչնչացումը, որ անհրաժեշտ է անվերապահորեն վերադարձնել բոլոր առևանգվածներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսրայելցի գործչի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն «ամաչեց» կոնկրետ նշել, թե ովքեր են խաղաղ բնակիչներ սպանում և առևանգում: 

Եզրափակելով խոսքը՝ Ցինկերը նկատեց, որ երկու երկրների հարաբերությունները բավականին ցածր մակարդակի վրա են։ «Հարաբերությունների աճի ծիլեր կային 2018-ի վերջում, ավելի ճիշտ՝ նույնիսկ 2018-ից առաջ, ինչ-որ տեղ` 2015-ին. այդ տարիներին պատվիրակություններ ճանապարհորդեցին, որոշ նախագծեր քննարկվեցին, բայց ղարաբաղյան պատերազմից հետո, բնականաբար, այս ամենն ինչ-որ կերպ դանդաղեց։ Իսկ հարաբերություններն այժմ բավականին ցածր մակարդակի վրա են։ Հուսով եմ, որ երբ իրավիճակը քիչ թե շատ հանդարտվի այստեղ՝ Մերձավոր Արևելքում, միանգամայն հնարավոր է, որ դրանք ստանան ինչ-որ նոր դրական լիցք»։

Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հայտնի դարձավ, որ Իսրայելի ԱԳՆ-ն, ըստ ամենայնի, բողոքի նոտա է հայտնելու Երևանին Պաղեստինի անկախությունը ճանաչելու համար։ Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ :

Մարիաննա Արամյան


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված