Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք Չալաբյան


Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուզենք թե չուզենք, Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Սա վկայում են պարզ վիճակագրական թվերը: Իսկ ԵԱՏՄ-ն այն տնտեսական հարթակն է, որն ապահովում է միասնական տնտեսական դաշտ Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների միջև ու նպաստավոր պայմաններ ստեղծում ապրանքների ու ծառայությունների շրջանառության համար։ Ու պատահական չէ, որ ՀՀ իշխանությունները երբևէ դժգոհություն չեն հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավորումները չեն կարող միմյանցից տարանջատ գործել։ Այսինքն, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն լիուլի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։

Մանավանդ, առիթներ ունեցել ենք համոզվելու, որ երբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպիսի իրարանցում է առաջացել ՀՀ տնտեսության մեջ։ Բայց նման պարզ տրամաբանությունը Հայաստանի այսրոպեական իշխանությունների մասին չէ։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, ընդհանրապես՝ իր թիմի մասին «տրամաբանություն» բառը կիրառելը առնվազն անմտություն է: Օրինակ՝ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայկական կողմի հերթական քայլը լինելու է ՀԱՊԿ կազմից դուրս գալը, իսկ մինչ այդ նա նշում էր միայն ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, երբ հայկական կողմը չէր մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն չէր խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փաշինյանն իսկապես կգնա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, թե՞ կբավարարվի միայն դրա մասին հայտարարություններով, ժամանակը ցույց կտա, սակայն Ռուսաստանից էլ արձագանքում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։

Պարզ է, որ Հայաստանի անվտանգության մասով ՀԱՊԿ-ը էֆեկտիվ չէ կամ անգործություն է ցուցաբերել, բայց նախ պետք է հաշվարկել, թե ի՞նչ կստանանք այդ կառույցից դուրս գալով։ Արդյո՞ք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի չի բարդանա։ ՀԱՊԿ-ի ուղղությամբ հարձակվելու հետ մեկտեղ Փաշինյանն անդրադարձավ նաև Բելառուսին ու այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով, թե Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ Իսկ հաջորդ օրն իսկ Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվում է խորհրդակցությունների։ Ապա Բելառուսն էլ ի պատասխան Հայաստանի այդ քայլի մեր երկրում իր դեսպանին կանչեց խորհրդակցությունների։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են «մեր դեմ պատերազմի նախապատրաստության», սակայն որևէ երկրի անուն չէր նշել։ Եվ իրապես Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի պահվածքն առնվազն ոչ բարեկամական է ու անընդունելի։ Սա չի էլ քննարկվում, և Նիկոլ Փաշինյանի արձագանքն ինչ-որ առումով տեղին է:

Բայց հարցն այն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ից 17-ը Բաքու կատարած այցելության ժամանակ էր Լուկաշենկոն հայտարարել, թե պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել։ Նա նաև պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը միայն մեկ ամիս անց հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Տարբեր առիթներով տեսել ենք, որ երբ անհրաժեշտ է լինում արձագանքելու, միանգամից, առանց ժամանակ կորցնելու արձագանքում է։ Ի՞նչն է պատճառը, որ նա մեկ ամիս անց հիշեց Բելառուսի նախագահի հայտարարությունը։ Այդքան ժամանակ մտածո՞ւմ էին՝ արձագանքել, թե ոչ:

Այդպես չի լինում: Ուրեմն, այս «պոզդնիությունը» պատահական լինել չի կարող: Վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։ Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս այցելությունը տեղի է ունենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, պատկերը բացվում է, քանի որ Բելառուսը հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։Պատահական չէ, որ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, թե միգուցե Օ՛Բրայենը Փաշինյանի ականջին էլի ինչ-որ բաներ է շշնջացել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բաքու
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված