«Ռոսիա 24» -ի օպերատորը ուղիղ եթերում պայթել է ականի վրա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ականի պայթյունից վիրավորվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի օպերատորը։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռուստաալիքի աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նա բեկորային վնասվածքներ է ստացել որովայնի և ձախ ուսի շրջանում։ Բժիշկները վիրահատել են նրան:
Ըստ տեղեկությունների՝ բացի օպերատորից վիրավորվել է երեք զինծառայող: Նրանցից մեկը վերջույթների վերքերով տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց, երկուսին ցուցաբերվել է բուժօգնություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live