Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերшզմ» է հայտարարել Բաքվին. Ալիև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Բաքվին»,-Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Trend-ը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա սեպտեմբերից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ գործել մեր վրա։ Նրանք նսեմացնում են Ադրբեջանին, ստվեր են գցում մեր արածի վրա, սպիտակն անվանում են սև, սևը` սպիտակ։
Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացան նույնիսկ հակաադրբեջանական կոալիցիա կազմել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Ադրբեջանին։ Այդ երկրները հայտնի են»,- հայտարարել է Ալիևը։