Մենք պետք է դիմակայենք ալիևյան սահմանադրությանը. Մենուա Սողոմոնյան Հայաստանն ինքնուրույն բանակցային օրակարգ չունի. Մենուա Սողոմոնյան Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ) Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից Էրդողանի նուրբ ակնարկները Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»


Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. նոր տեղեկություններ՝ աղետի վայրից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում մայիսի 25-ի ժամը 23.00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6 ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհն ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանն Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով՝ Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված են։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանումներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով՝ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել և սպասարկում են բոլոր դեպքերը: Ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 13 դեպք, որոնցից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ), 11 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ-2 դեպքում իրականացրել են քարշակում։

Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

Ժամը 11.30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Փաշինյանը վախից հանձնեց Կիրանցի տարածքները, եթե չպայքարենք, մնացածն էլ կհանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մենք պետք է դիմակայենք ալիևյան սահմանադրությանը. Մենուա ՍողոմոնյանՀայաստանն ինքնուրույն բանակցային օրակարգ չունի. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ) Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանՌուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից Էրդողանի նուրբ ակնարկները Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ» Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ» «Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ» Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ» Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ» «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ» Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ» Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ» 170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ» Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները«Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում Արցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԵրբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները Հայ-ամերիկյան զորավարժությունները խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեխանիզմները. Մարիա ԶախարովաՈրպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվելՕձը դաշտում խայթել է 66-ամյա կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում․ Ռոմելա Սարգսյան Ի՞նչ ուժեղացված ծառայություն էր իրականացնում ոստիկանությունը երեկ Երևանում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին. վիրավnրներ կան Ճանապարհը ցեխոտ էր, բոբիկ ոտքի հետքեր կային. մանրամասներ ջրանցքում խեղդված 18-ամյա աղջկա դեպքից Մենք հետևում ենք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին զեկույցներին. Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակինՄահացել է «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 98 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 24 մարդ Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել Բասկետբոլի Հայաստանի թիմի առանցքային խաղացող Դանիել ԿիրակոսյանըՁեր արյան մեջ թմրանյnւթ է հայտնաբերվել․ դատախազը՝ հրդեհից չտուժած զինվորին Կոթի վարչական ղեկավարը՝ վթարի հետևանքով զոհված զինծառայողի մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկուսարան նստեցնելու հարց․ ինչու են մի խումբ տղամարդիկ զինված մտել Սիսիանի զորամաս, ում են փնտրում Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Նախկինում եւ հիմա»․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակելԱսիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքը կարժենա 320 միլիոն դոլար. ովքեր են հայտնի հյուրերը Ուսումնական պրակտիկա` ԶՊՄԿ-ում25-ամյա երիտաuարդը uպանել է մանկության ընկերnջը (տեսանյութ 18+) Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդվի «Իլհամը կորոշի, ոչ թե ես»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասինՄի քանի հոգով մտել են Սիսիանի զորամաս և կրակել. մանրամասներ Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրումՌուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից
Ամենադիտված