Ուիթքոֆն անշարժ գույքի գործակալ էր Նյու Յորքում և շատ բան չգիտեր ՌԴ-ի սահմանների կամ գետերի մասին, բայց ցույց տվեց, որ իդեալական բանակցող է. Թրամփ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Ընտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Թրամփը հաստատե՞լ է, որ հրեա է Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի տարեկան ընդլայնման մասին հայտարարությունը Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին Որոշ հասցեներում մինչև երեկո ջուր չի լինելու


Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների իրագործման մեջ։ Մյուս կողմից էլ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունն է ցեղասպանության մեղադրանքով գործ սկսել Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում։ ՀԱՀ-ը պնդում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ներխուժելով Գազայի հատված, պաղեստինցիների դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Իսրայելը կտրականապես մերժում է մեղադրանքը և այն անվանում «անհիմն»:

Ի դեպ, այդ գործի մեղադրանքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Թուրքիան, այն դեպքում, երբ այդ երկիրը հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Գազայի հատվածում կատարված միջազգային հանցագործությունների հետ կապված հարցը կարևոր է նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը միաժամանակ տարբեր միջազգային հանցագործություններ է իրագործում ու չի էլ թաքցնում դրանց շուրջ իր մտադրությունները։ Սակայն այդ հանցագործություններն այդպես էլ հետևանքներ չեն ունենում։ Բաքուն անտեսում է բոլոր նախազգուշացումները։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին որոշում ընդունեց, ապա նաև վերահաստատեց այն, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։ Բայց Ադրբեջանում լիովին անտեսեցին Հաագայի դատարանի որոշումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի հիշում դրա մասին։

Ու անցած տարվա աշնանը Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, որպեսզի Միջազգային քրեական դատարանի մաս կազմի ու Հայաստանի ու Արցախի դեմ իրագործված հանցագործությունների մասով գործ հարուցի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ամիսներ են անցել, ոչ մի նորություն չկա։ Ու սպասում էլ չկա, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի մասով հայցեր կարող են ներկայացվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը, որը միայն զբաղված է Ադրբեջանի պահանջները լուռումունջ կատարելով։ Ավելին, կան խոսակցություններ, որ գուցե եղած հայցերը հետ կանչվեն: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ այս պահի իշխանությունները որոշեցին մեծ խանդավառությամբ միանալ այդ դատարանին։ Հենց նաև այս համատեքստում է, որ տպավորություն է առաջանում, թե խնդիր էր դրված Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ինչն էլ «հմուտ կերպով» կատարեցին։

Չէ՞ որ Ռուսաստանը շատ զգայուն է այդ հարցում, քանի որ թեման առնչվում է ուղիղ ՌԴ նախագահին, տվյալ դեպքում նրա՝ Հայաստան հնարավոր այցելությանը։ Վերադառնալով Ադրբեջանի թեմային՝ նշենք, որ այդ երկրի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործ բացելու և հաջողության հասնելու հարցում կան բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են իրենց գնահատականներում ընդգծում, որ Արցախի հայության նկատմամբ իրագործվել են միջազգային հանցագործություններ, ընդհուպ՝ ցեղասպանություն։ Հենց միայն այդ հրապարակումներն ուղղակի բավական էին Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Եթե բավարար աշխատանք կատարվեր, ապա հիմա արդեն Միջազգային քրեական դատարանը Ալիևին ու ադրբեջանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին կարող էր ձերբակալման օրդեր տալ։ Նույնիսկ հարաբերական հանգիստ վիճակում է Ադրբեջանը շարունակում հանցագործություններ իրագործել։ Օրինակ՝ ներկայում, չնայած սահմանին հարաբերական խաղաղություն է, բայց նույնիսկ այս ժամանակն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ցեղասպանություն իրագործելու համար, ոչնչացնում է հայկական ժառանգությունը, փոփոխում և յուրացնում դրանք կամ «ալբանացնում»։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, տեսնելով, որ անպատիժ է մնում, ապագայում՝ նույնիսկ սահմանազատումից հետո, նորից ագրեսիա կարող է ձեռնարկել։ Եթե այդ երկիրը թքած ունի միջազգային մարդասիրական նորմերի և միջազգային իրավունքի վրա, ապա ի՞նչ խնդիր է այդ երկրի համար խախտել միջազգային պայմանագիրն ու սահմանազատման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուղղակի մինչ այդ սահմանազատման արդյունքում հակառակորդ երկիրն իր դիրքերը ավելի առաջ բերած ու ամրապնդած կլինի։ Ահա, նաև սա կանխելու մասին է առաջին հերթին Սրբազան պայքարը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուիթքոֆն անշարժ գույքի գործակալ էր Նյու Յորքում և շատ բան չգիտեր ՌԴ-ի սահմանների կամ գետերի մասին, բայց ցույց տվեց, որ իդեալական բանակցող է. Թրամփ Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԸնտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Թրամփը հաստատե՞լ է, որ հրեա է Իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանՀունգարիան արգելափակել է ԵՄ-ի տարեկան ընդլայնման մասին հայտարարությունը Ինչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանԹափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին Որոշ հասցեներում մինչև երեկո ջուր չի լինելու Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր Չինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասել Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները FIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը Ուկրաինան ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում է որպես եվրոպական երկրների կողմից անվտանգության երաշխիքների մաս. Զելենսկի Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԹուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Գևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄիրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր Մշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Ռուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին․ Աբրահամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ․ Անահիտ Ավանեսյան․ Ազատություն ACBJJ 20․ կայացել է Ծառուկյանի և Բուդուլաևի հայացնքերի մենամшրտը Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային» Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Հայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Հայաստանի եվրասիական ընտրությունը Տարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել
Ամենադիտված