Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակի Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին -20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակը Որսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին


Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

այաստանի թանգարանները  2023 թվականին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում:

Այս մասին Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ու հիշեցրեց, որ միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը: Ըստ Քոչարյանի՝ այն համահունչ է նախարարության տեսլականին՝ թանգարանները բեռնաթափել վարչական աշխատանքներից և ավելի շատ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին:

«2024-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 161 հազար 725 այցելու, իրականացրել ենք 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագիր և 70 թանգարանային միջոցառում»,-նշեց փոխնախարարը:

Նա յուրահատուկ համարեց առաջիկայում կազմակերպվող երկու ցուցադրություն, որոնցից են Ռուսական  արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը, որը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով:

«Կարծում եմ՝ միջազգային համագործակցությունը և  նման ծրագրերը չափազանց կարևոր են մեր թանգարանների համար, և մենք թանգարաններին խրախուսում ու աջակցում ենք նաև այդ հարցում»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավական փաստաթղթերին ու հիշեցրեց, որ 2024-ին ընդունվեց «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս:

2023-ին իրականացրել են նաև միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին փուլը՝ ծրագրային մասը: Հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այդ համակարգը:

2023-ին վերանայել են տոմսերի գնային քաղաքականությունը և այժմ մինչև 12 տարեկան բոլոր երեխաները թանգարաններ են այցելում անվճար:

Խոսելով կապիտալ գույքային հագեցվածության մասին՝ նա ասաց, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն համալրվել են նոր գույքով, բոլորին տրամադրվել են համակարգիչներ, վերականգնվել է 2009 թվականից դադարեցված թանգարանային ֆոնդի համալրման գործընթացը:

Կահավորվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը: Այն ստեղծվելուց ի վեր ունեցել է լաբորատոր մաս, որի սարքավորումները գնել են 2023 թվականին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ վերանորոգմանն է ուղղվել շուրջ 213 մլն դրամ, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի թանգարանները, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման շինարարական աշխատանքները, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի կաթսայատունն է վերազինվել, Մատենադարանի համար գնել են օդափոխության համակարգ, Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման հարցն է լուծվել, Շարամբեյանի թանգարանի շենքի սանհանգույցներն են նորոգվել, Ռուսական արվեստի թանգարանի դուռն ու պատուհաններն են փոխվել, Գեղագիտության ազգային թանգարանի շքամուտքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել, սրահները ևս նորոգվում են, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի մասնաճյուղի շենքի ցանկապատում են իրականացրել, տարածքի բարեկարգում, սակայն աշխատանքները շարունակվում են, Երվանդ Քոչարի և Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանների համար գնել են գույք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար տեսահսկման համակարգեր են ձեռք բերել:

Աշխատանքները շարունակական են լինելու:

Կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո Ալֆրեդ Քոչարյանը պատվոգրեր հանձնեց թանգարանային ոլորտում գործունեություն իրականացնող մի խումբ մասնագետների:

 

 

 

Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակիԿխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորություններըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին-20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակըՈրսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսըՈւղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասինՄենք սպասարկու ծառաներ չենք, այլ հաղթանակի արժանի ազգ․ Մենուա Սողոմոնյան Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքումՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». ՀաջիևԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթըՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Ռուսաստանում հսկայական պահեստ է այրվել (լուսանկար, տեսանյութ) Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. ԲայրամովԵրևանում բախվել են թիվ 46 ավտոբուսն ու «Toyota»-ն, իսկ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ ՀաջիևԻ՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը Norilsk Nickel-ը որոշել է Անդրբայկալիայում արևային էլեկտրակայան կառուցել. Տարածաշրջանն ընտրվել է որպես փորձնական շրջան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին Բացառիկ տեսանյութ այսօր Արմավիրում տեղի ունեցած վթարիցՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին Լարսով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի սահմանափակումներով. ժամկետ է նշվել Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար ԶՊՄԿ-ն աջակցում է Կապանի համայնքապետարանի բնապահպանական ծրագրերին Ինչ է կատարվում Սպիտակում․ ահազանգում են բնակիչները Գնդակահարության պատ. Փաշինյանի գրառումըՀայտնի է՝ ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնողներըԱյն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանՀարց չի՞ առաջանում, թե գործող իշխանություններն ինչու՞ են այսքան խոսում պատմական Հայաստանից․ «Հայաքվե»«Ասա իզվինի՞».Գոռ Վարդանյանի պատասխանը ԿԳՄՍ-ին Ջուր չի լինի. ո՞ր հասցեներում Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ» Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ» Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայ-ռուսական կնճռոտ հարցեր. ի՞նչ լուծում են առաջարկում փորձառու դիվանագետները «Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետների և փորձագետների հետ քննարկեցինք ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները․ Գագիկ ԾառուկյանԿոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Ամենադիտված