Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան Ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ Օկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք Չալաբյան Արտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն Կովկասում


Կալանավորվել է Արագած Ախոյանը

Քաղաքականություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող անձ է կալանավորվել: «Լուրերը» պարզեց, որ կալանավորվածը ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է:
 
Նախաքննությամբ պարզվել է՝ Ախոյանը 6 անձանցից 2010-2014 թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ավելի քան 274 միլիոն դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը նորոգելու համար՝ 6800 դոլար։ Գումարը մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին և տնօրինել է սեփական կարիքների համար։ Արագած Ախոյանին ևս մի քանի մեղադրանք է ներկայացվել:
 
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014 թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
 
Բացի դրանից՝ Ա.Ա․-ն 2010 թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011 թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015 թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
 
Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008 թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
 
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
 
Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոնՓաշինյանի պես սրբապիղծն ընդունակ է ամեն ինչի. քաղաքացիՍահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է․ Նաիրի Սարգսյան Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան «ՀայաՔվեն» շնորհավորում է ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըԼուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թիմակիցների հետ մասնակցում է Սամվել Կարապետյանի պաշտպանության երթինՆաիրի Սարգսյանը մասնակցում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքին Որքան կտևի Ռուսաստան-Ադրբեջան հակամարտությունը․ BBC Եկեղեցու դեմ ելնողները վաղը քրեորեն պատժվելու են. Ատոմ ՄխիթարյանՈստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելուՆախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվՕկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել ենՓաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարքՊատշգամբը փլուզվել է մի կնոջ վրա, ծառեր են ընկել մեքենաների վրա. ՌԴ (տեսանյութ) Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք ՉալաբյանԱրտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն ԿովկասումԻնչպես Դիանա Հարությունյանը հուզվեց՝ անակնկալ ամուսնության առաջարկություն ստանալիս. Բացառիկ հոլովակ Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Արևմուտքը կատաղել է ՇՀԿ-ին անդամակցելու որոշման առիթով Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմումՕդի ջերմաստիճանը վաղը կնվազի Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրում«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Աջափնյակի գրասենյակն սկսում է դասընթացների և միջոցառումների շարքՀայաՔվեն» կազմակերպել է «Արվեստի ձայնը» խորագրով համաժողով` մեկտեղելով առաջատար մտավորականներին Բրիտանացիները կկարողանան արևային վահանակներ տեղադրել իրենց պատշգամբներում Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի որոշ բնակավայրերում հուլիսի 7-ին Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը26 աթս-ներ հարձակվել են Ռոստովի մարզի վրաՀանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՍամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե ՀովհաննիսյանԿրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ էՄինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված