ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ


Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի բանաձևը

Մենք՝ Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկվա, Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովո, Ստավրոպոլ, Ուլյանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Յարոսլավլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրյանսկ, Տամբով, Իվանովո, Վորոնեժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան և այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն), հոգևորականության ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինվորական, դիվանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետևանքով նրա գոյությանը սպառնացող վտանգները, որոնք բերում են

  • Երկրի ինքնիշխանության կորստի և ազգային արժեքների անշրջելի վնասների՝ հրաժարվելով «Հայաստան-Արցախ- Սփյուռ» եռամիասնությունից
  • Հայ-ռուսական հարաբերությունների նպատակադրված վատթարացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգությունն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթվում Բաքվի կողմից հետագա ագրեսիայի համար
  • Տարածքային կորուստների և անվտանգության համակարգի դեգրադացիայի, որն ապագայում ավելի կբարդացնի անվտանգության ամրապնդումը
  • Դարերի ընթացքում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծված դրական համբավի ոչնչացմանը՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը:

 

Աջակցություն ենք հայտնում Հայաստանում սկսված, կառավարության կողմից տարվող ստորացուցիչ համաձայնվողական քաղաքականությունը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր  հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միավորել բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ արքեպիսկոպոսին՝ որպես առաջնորդի, ով ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելությունը:

Խորհրդանշական է, որ հնագույն քրստոնեա ժողովրդի հաղորդությունը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնության պահպանման և հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:

 

Փաշինյանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, օգտագործել ընձեռնված տնտեսական հնարավորությունները, ակտիվ աշխատել միջազգային կառույցներում, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները Հայաստանի բարեկամների և դաշնակիցների, Սփյուռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որևէ պայմանագրերի և համաձայնագրերի բացակայության պայմաններում: Բայց նրա իշխանությունը, «խաղաղության օրակարգի» քողածածկույթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականություն: Եվ այսօր այն մատնված է անգործության, երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, սահմանների և ադրբեջանական զորքի կողմից ավելի քան երեսուն օկուպացված բնակավայրերի պաշտպանությանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիվությամբ պայքարում է սեփական ժողովրդի դեմ:

Փաշինյանի կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թեև լավ հասկանում է, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունն ինչպես է պայմանավորված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնավոր տրանսֆերտներ և այլ:

Օգտվելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն են՝ Հայաստանի իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ մանիպուլատիվ միջոցներով ներակում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նույն Ադրբեջանն այլ քաղաքականություն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով և մինչ օրս գերության մեջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ ԼՂՀ նախկին բարձրագույն ղեկավարությանը, Ալիևն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից և տներից, պարծենում է, թե Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում խոսքի իրավունքը Բաքվինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դեպքում՝ չորս գյուղ է վերադարձվում» և հայտարարում է, թե «այդպես է լինելու նաև հետագայում»:

Փաշինյանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտվելով պատերազմում և կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը, իր համաձայնվողականությամբ, բանակցությունների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարությամբ մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ մետեցնում է նոր պատերազմի և նոր զիջումների:

Հարավային Կովկասում, որտեղ խաղաղության են ձգտում տեղի բոլոր ժաղովուրդները, խաղաղության մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանում իշխանության գան նոր, առողջ ուժեր և առաջնորդներ: Եվ որքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան մեր պետությունն ու ժողովրդը քիչ կորուստներով կհաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կլինի երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հեռանկարը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին և ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ անթույլատրելի ուժային մեթոդների և սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացված ու ճնշված՝ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպված են դուրս գալ խաղաղ ցույցերի՝ բարձր դասելով երկրի շահերը  և իրենց զավակների ապագան: Դուք նույնպես ամեն ինչ արեք, որպեսզի ձեր զավակները կարողանան հպարտությամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թե ամոթից հայացքները թեքեն:

 

Նաև նախազգուշացնում ենք տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից և տելեգրամ ալիքներից, մինչև ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Մենք համոզված ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել յուրաքանչյուր հայի համար կործանարար այս գործընթացները և վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողություններ ունեցող ազգի համբավը:

 

Մենք Ճշտի և Արդարության կողմից ենք:

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

 

(ընդունվել է միաձայն՝ 2024թ. մայիսի 14, Մոսկվա, «Պրեզիդենտ հոթել»)

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված