Շիրակի մարզում 772 հատ ոչխար են գողացել Բաթումիում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար Թուրքիայի քաղաքացի է Մահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, դասախոս Հարություն Արմենյանը ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ Լեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում է «Կթքեմ վրեդ, համբալ». ծեծկռտուք և քաշքշոց հանրային տրանսպորտում (տեսանյութ) Կուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա


Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը

Վերլուծություն

Փետրվարին Բեռլինում ԱԳ նախարարների հանդիպումից հետո տրամաբանական կլիներ նոր հանդիպումը կազմակերպել կրկին Գերմանիայի տարածքում, հատկապես, որ կողմերը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

Բանակցությունների անաչառ հարթակ գտնելն այսօր չափազանց բարդ է, Բաքուն հրաժարվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական ծառայություններից, պաշտոնական Երևանը վերապահումներ ունի Ռուսաստանի, Թուրքիայի հարցում։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե մոտ ապագայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչ, բայց ոչ միջնորդ հանդես կգա պաշտոնական Աստանան։

«Մեզ է դիմել Ղազախստանը՝ իր տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Մենք այդ առաջարկն ընդունել ենք, եթե Հայաստանն էլ դրական պատասխան տա, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում։ Խոսքը, սակայն, ոչ թե միջնորդական ջանքերի, այլ բանակցությունների համար հարթակի տրամադրման մասին է, և մենք երախտապարտ ենք Ղազախստանի իշխանություններին այս առաջարկի համար», - ասել էր Ալիևը։

ՀՀ ԱԳՆ արձագանքը ավելի շուտ հանդիպումն Աստանայում կազմակերպելուն կողմ, քան դեմ լինելու մասին էր։ Նշել էին, թե ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - ասվում էր ԱԳՆ հաղորդագրությունում:

Ղազախստանը ՀՀ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, սակայն այդ երկիրը թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ շաբաթներ առաջ Բաքվում գովել էր Ադրբեջանին՝ «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։ Տոկաևը նաև Շուշի էր գնացել, մասնակցել ղազախական գումարներով կառուցված դպրոցի բացմանը։ Ղազախստանը, ըստ ամենայնի, անաչառ հարթակ լինել չի կարող, բանակցություններն էլ հավասար կողմերի միջև չէ, որ ընթանում են։

Փաստացի, ՀՀ իշխանությունները կրկին ընդունում են Ադրբեջանի պահանջները՝ չմտահոգվելով դրանց հետևանքների մասին։

Անի Բակունց

Վարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՇիրակի մարզում 772 հատ ոչխար են գողացել Բաթումիում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար Թուրքիայի քաղաքացի էՄահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, դասախոս Հարություն Արմենյանը ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակԼեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունըՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործումԻմ ամուսնանալուց հետո մերոնք լիքը տանջվել են. Էվելինա Ստեփանյանը բացառիկ խոստովանություն է արել Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ Մխիթարյան«Կթքեմ վրեդ, համբալ». ծեծկռտուք և քաշքշոց հանրային տրանսպորտում (տեսանյութ) Կուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն Փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված Ո՞վ է վիրուսային տեսանյութի լայն ժպտացող կինը Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ AKNEYE-ը՝ Harmony VII-ին ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ Հարսանիքից հետո որքան է փոխվել Կարեն Ասլանյանի կինը՝ Աննան. Կարենը բացառիկ կադրեր է հրապարակել Astronomer ընկերության ամուսնացած ղեկավարին Coldplay-ի համերգի ժամանակ պատահաբար բռնացրել են ուրիշին գրկելիս (տեսանյութ) Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության. Աբրահամյան Ավտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Կարճատև անձրև և ամպրոպ Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանԳյումրիում ինքնաuպանության փորձ է կանխվել․ մանրամասներ Մինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ՊեսկովԵրթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ
Ամենադիտված