Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ) Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»


Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



«Հրապարակի» զրուցակիցը Միխայիլ Միլշտեյն է (Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավար, Իսրայել)։

- 2023 թ․ հոկտեմբերի 7-ից շարունակվող Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը նոր՝ առավել ակտիվ փուլ է թեւակոխել։ Բացի Սիրիայից եւ Լիբանանից, Իսրայելն ուղիղ առճակատման մտավ նաեւ Իրանի հետ՝ ի պատասխան Թեհրանի օդային հարվածների։ Երրորդ համաշխարհային պատերազմի հոտ չե՞ք առնում։

- Կարծում եմ, որ այս պահին երրորդ համաշխարհային պատերազմի եւ տարածաշրջանային պատերազմների մասին խոսակցությունները չափազանցված են։ Անկասկած, տարածաշրջանում ընդհանուր լարվածությունն աճեց, բայց թվում է, որ գոնե մինչ այժմ ե՛ւ Իսրայելը, ե՛ւ Իրանը ցանկանում են խուսափել լայն հակամարտությունից: Կայունության հաջորդ փորձությունը կլինեն Իսրայելի հարվածներն իրանական թիրախների դեմ. հարցն այն է, թե Թեհրանը կկրկնի՞ նախկին օպերացիան:

- Իրանը հայտարարեց, թե Իսրայելին օդային հարվածներ հասցնելու գործողությունը հասել է իր նպատակին, մինչդեռ հրեական պետության ներկայացուցիչներն ու ձեր դաշնակիցներից ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական շրջանակները պնդում են, որ Թեհրանի արձակած ԱԹՍ-ների ու բալիստիկ հրթիռների մեծ մասը խոցվել է։

- Իսրայելի դեմ Իրանի հարձակումը զանգվածային էր (350 անօդաչու թռչող սարք եւ հրթիռ), բայց արդյունքները շատ վատ էին: Սահմանափակ վնաս է հասցվել Նեւաթիմ ավիաբազային, որը Թեհրանի հիմնական թիրախն էր։ Դա, իհարկե, պայմանավորված էր Իսրայելի հնարավորություններով՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական օգնությամբ։

- Իրանի ԱԳ նախարարը հրաժարվում է ընդունել, որ Իսպահանի վրա վերջին օդային հարձակումն Իսրայելն է իրականացրել, իսկ օգտագործվող դրոնները նա համեմատել է մանկական խաղալիքների հետ։ 

- Թվում է, թե իրանցիները գիտեն իրական իրավիճակը Իսպահանի մոտակայքում հարձակումից հետո, բայց նրանք ցանկանում են նվազեցնել լարվածությունը, ուստի հայտարարում են, որ վնասը շատ սահմանափակ է: Կարծում եմ՝ նրանք հասկացան Իսրայելի ազդանշանը:

- Ի դեպ, վարկածներ կան, որ Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքից։ 

- Այս հարցի առնչությամբ իսրայելական աղբյուրներից ընդհանրապես մեկնաբանություններ չկան։ Մի քանի հաղորդում է ստացվել, որ հարձակման մի մասն իրականացվել է Իրանի տարածքից։

- Միջազգային հանրությունը սկսել է նաեւ որոշակի ճնշումներ գործադրել Թել Ավիվի վրա։ Բավականին կոշտ քննադատություն եղավ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման հետ կապված, այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ գումարվեց։ ԵՄ-ն էլ առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց իսրայելցի միգրանտների դեմ՝ պաղեստինցիների դեմ, այսպես կոչված, բռնություններ իրականացնելու մեղադրանքով։

- Գոնե մինչ այժմ թվում է, թե արեւմտյան աշխարհի մեծ մասը կանգնած է Իսրայելի թիկունքում: Հարկ է նշել, որ աշխարհի մեծ մասը, հոկտեմբերի 7-ից սկսած, տուժել է Իրանից՝ նրանց վստահված անձանց (հիմնականում՝ հուսիթների) հարձակումներից եւ միջուկային ծրագրում նրանց առաջընթացի վերաբերյալ մտահոգություններից։
Աշխարհում ավելի ու ավելի շատ պետություններ են այսօր հասկանում, որ Ուկրաինայի դեմ Մոսկվային աջակցող իսլամական ռեժիմը վտանգ է ներկայացնում աշխարհի կայունության համար։

- Օրերս լուրեր տարածվեցին, որ Հաագայի միջազգային դատարանը, հնարավոր է, ձերբակալման որոշում կայացնի վարչապետ Նեթանյահուհի եւ իսրայելցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների համար (հայցը ներկայացրել է ՀԱՀ-ը)։

- Իսրայելում մենք բաց ենք պահում մեր աչքերը ՄՔԴ-ի եւ Հաագայի միջազգային դատարանի նկատմամբ, բայց թվում է, որ գոնե այս պահին մարտահրավերն այնքան էլ դրամատիկ չէ, եւ, այնուամենայնիվ, Արգենտինայի դատական քայլն Իրանի դեմ՝ 1992 թվականի ահաբեկչությունների պատճառով, շատ ավելի լուրջ է (Բուենոս Այրեսը պահանջում է կալանավորել Իրանի ներկայիս ՆԳ նախարարին՝ նրան մեղադրելով Արգենտինայում հրեական կենտրոնի վրա արյունալի հարձակման մեջ՝ խմբ․):

- Բուն Իսրայելում էլ ամեն ինչ հարթ չէ։ Պատանդների հարազատները, շարքային քաղաքացիները շարունակաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով պատանդների ազատ արձակման հարցով անհապաղ գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ զուգահեռաբար պահանջելով կառավարության ու Նեթանյահուհի հրաժարականը։ Ի՞նչ է կատարվում իրականում ձեր երկրի ներսում, եւ ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում։

- Իրավացի եք։ Այստեղ ոչինչ հարթ եւ հանգիստ չէ: Խորը մտահոգություն կա պատանդների պատճառով, իսկ նրանց գործարքով ազատ արձակելու պահանջն աճում է։ Իմ գնահատականն այն է, որ ներկայում Իսրայելը չունի որեւէ ծրագիր կամ կարողություն՝ վերահսկելու ամբողջ Գազայի հատվածը, ուստի մենք պետք է կենտրոնանանք գործարքը խթանելու վրա, թեեւ դրա ռազմավարական գինը ծանր է:

- Միջազգային ճնշման տակ գտնվող Իսրայելի համար, այդուհանդերձ, հավատարիմ գտնվեց դաշնակից ԱՄՆ-ն (թեեւ ձեր երկրի բանակի անդամների նկատմամբ պատժամիջոցների մասին է ակնարկել)։ Սենատն ամիսներ տեւած ծանր քննարկումներից հետո վերջապես ապրիլի 23-ին հավանություն տվեց Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին տրամադրվող օգնության փաթեթին։ Մնացել է, որ այն վավերացնի Բայդենը։ Ի՞նչ կտա սա ձեր երկրին։

- Յուրաքանչյուր իսրայելցի գիտի, թե որքան կարեւոր եւ ամուր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Վաշինգտոնի վերջին որոշումն Իսրայելի համար կարեւոր է հիմնականում ռազմական տեսանկյունից, այն Իսրայելին հնարավորություն է տալիս պատրաստվելու Գազայում, ինչպես նաեւ Լիբանանում ապագա ռազմական քայլերին:

Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված